Մասնակցի քննարկում:Wkika/Ավազարկղ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Դիֆրակցիա ալիքներ (<լատ․ diffractus — բեկված, կոտրված), ուղղագիծ տարածումից ալիքների շեղման և այդ շեղումն առաջ բերող խոչընդոտների շրջանցման երևույթը։ Տատուկ է բոլոր ալիքային պրոցեսներին։ Ալիքների դիֆրակցիայի որակական բացատրությունն առաջին մոտավորությամբ տրվում է ՀյուգենսՖրենեփ սկզբունքով։ Ըստ այդ սկզբունքի, տարածման միջավայրի յուրաքանչյուր կետ, որին հասել է ալիքը, կարելի է համարել նույն փուլով տատանվող երկրորդային ալիքի կետային աղբյուր։ Եթե ալիքի ճանապարհին տեղավորենք փոքր անցքով (ալիքի երկարության կարգի տրամագծով) արգելք, ապա այդ անցքի յուրաքանչյուր կետ կդառնա երկրորդային ալիքի աղբյուր։ Եթե անցքի չափերը փոքր են ալիքի երկարությունից, ապա բոլոր կետային աղբյուրները համընկնում են անցքի կենտրոնում գտնվող աղբյուրին։ Այդ աղբյուրի առաքած ալիքի ետ տարածվող մասն ընկնող ալիքի հետ առաջացնում է ինտերֆերենցիա, իսկ արգելքի մյուս կողմում տարածվում է կիսաշրջանաձև ալիքը՝ թափանցելով նաև երկրաչափական ստվերի տիրույթը: Անցքի չփերի մեծացման հետ մեկտեղ պատկերն աստիճանաբար փոխվում Է։


Ալիքի երկարությունից մեծ չափեր ունեցող անցքից ալիքները դուրս են գալիս առանց շեղվելու ուղղագիծ տարածումից (աննշան ճապաղում է դիտվում միայն ալիքի կտրված մասի եզրերում), այսպիսի դեպքերում ալիքները կարելի է պատկերել որպես ճառագայթներ։ Դիֆրակցիան բնութագրելու համար պետք է իմանալ ընկնող ալիքի երկարությունը (ճ) և արգելքի կամ անցքի չափը (d,)։ Եթե ճ/d հարաբերությունը մեծ է մեկից (ալիքի երկարությունը մեծ է անցքի չափից, խախտվում է ալիքների ուղղագիծ տարածումը և ստացվում է դիֆրակցիոն պատկեր, իսկ երբ X/d-ն շատ փոքր է մեկից ալիքի երկարությունը անցքի չափի համեմատ շատ վւոքր է: Ալիքները պահպանում են իրենց ուղղագիծ տարածումը։ Դիֆրակցիայի երեվույթն ակնառու է ձայնային ալիքների համար․ 1000 հց հաճախականության դեպքում ձայնային ալիքի երկարությունը հավասար է 33,7 սմ, իսկ 100 հց-ի դեպքում՝ 3,37 մ։ Այսպիսով, մեզ շրջապատող առարկաների չափերը (բացառությամբ մեծ տների) ձայնային ալիքի երկարության համեմատ առանձնապես մեծ չեն․ այդ է պատճառը, որ ձայնը լսում ենք նույնիսկ տարբեր խոչընդոտների առկայության դեպքում (ձայնային ստվերի բացակայություն)։ Երկրի մակերևույթի շուրջը ռադիոալիքների դիֆրակցիայով է բացատրվում ճառագայթող անտենայի ուղղագիծ տեսանելիությունից շատ հեռու ռադիոազդանշանների ընդունումը երկար և միջին ռադիոալիքային տիրույթում։ Ալիքների դիֆրակցիայի հետևանքով հնարավոր չէ խոսափողերի, հայելիների, ճեղքերի, դիաֆրագմաների միջոցով ստանալ շատ նեղ ալիքային վւնջեր։