Մասնակից:Wkika/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Բոգդան Յանուշ (1889—4․11․1930, Լվով), ուկրաինական հնագետ, պատմաբան, ազգագրագետ, արվեստաբան, հայագետ։ 1907—1908-ին եղել է Շևչենկոյի անվան գիտական ընկերության Լվովի թանգարանի աշխատակից, 1923—1926-ին՝ Արևելյան Գալիցիայի հնագիտական հուշարձանների թանգարանապահ, 1928-ին՝ Ստանիսլավի (այժմ՝ Իվանո-Ֆրանկովսկ) տեղական թանգարանի դիրեկտոր։ Հեղինակ է շուրջ 200 գիտական աշխատությունների, որոնցից մոտ 20-ը նվիրված են Ուկրաինայի և Լեհաստանի հայերի պատմությանը։ Լվովում ստեղծել է հայագիտական գրականության հավաքածու, 1925-ին բացել Լվովի հայկական տաճարի (XV—XVI դդ․) որմնանկարները, 1927-ի մասնակցել Լվովի հայկ․ գաղթավայրի <Պոսչանիեց Շվիենւռիեգո Գժեգոժա> լեհերեն ամսագրի հիմնադրմանը։ 1930-ին մշակել է Լվովում հայկական․ գիտահետազոտական ինստիտուտ ստեղծելու նախագիծ։ Հրատարակել է Լվովի հայկական բանկին նվիրված «Լվովի հայերի «Mons բատ»-ը» («Գթության լեռ») լեհերեն գիրքը (1928)։ Ձեռագիր են «Հայկական մայր տաճարը Լվովում», «Լեհաստանի հայագիտության պատմությունից», «Գալիցիայի և Պոդոլիեի հայերի մատենագիտությունը» հայագիտական աշխատությունները։ Գրկ․ Դաշկևիչ Ցա․ Ռ․, Ուկրաինական պատմագրության ներդրումը հայ-ուկրաինական փոխհարաբերությունների ուսումնասիրության գործում, «Տեղեկագիր ’’տՍՍ՚՚տ ԳԱ հաս․գիա․», 1964, JN* 6, էջ 34—35։tՅա․tԴաշկևիչ































Դոմբաեվ Կարպ Սավելիի
Домбаев, Карп Савельевич
Ծնվել էմարտի 8
ԾննդավայրՑարիցին, Ռուսաստան Ռուսաստան
Մահացել էմարտի 28, 2000(2000-03-28)
Մահվան վայրԵրևան, Հայաստանի Հանրապետություն
Կարողությունսովորել է Լենինգրադի, Մոսկվայի կոնսերվատորիաներում
Մասնագիտությունհայ սովետական ջութակահար, մանկավարժ


Դոմբաեվ Կարպ Սավելիի Դnմբայանց Կարապետ Սահակի, ծնվել է մարտի 8 1910 թվական, Ցարիցին այժմ՝ Վոլգոգրադ, հայ սովետական ջութակահար, մանկավարժ։ ՏՍՍՏ արվեստի վաստակավոր գործիչ 1957 թվական։ 1927—1929 թվականին սովորել է Լենինգրադի, 1932—1937 թվականին՝ Մոսկվայի կոնսերվատորիաներում։ 1940 թվականից դասավանդում է Երևանի կոնսերվատորիայում (1954 թվականից՝ պրոֆեսոր), 1963—1970 թվականին՝ նաև Բաքվի կոնսերվատորիայում։ Ջութակի և դաշնամուրի համար վուխադրել է Կոմիտասի «Քելեր ցոլեր»-ը, «Կաքավիկ»-ը, «Վաղարշապատի պար»-ը, Ռ․ Մելիքյանի, Ա․ Տեր-Ղևոնդյանի, Է․ Բաղդասարյանի և ուրիշների գործերից։

Աշակերտներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռ․ Ահարոնյան
  • Ա․ Ցիցիկանը
  • ժ․ Տեր-Մերկերյան

Կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Աշխատանքային գործունեություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1940-1963թթ., 1970-2000թթ.՝ դասավանդել է Երևանի կոնսերվատորիայում:
  • 1963-1970թթ.՝ դասավանդել է Բաքվի կոնսերվատորիայում:

Ձեռքբերումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 1957թ.՝ ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ:
  • 1954թ.՝ պրոֆեսոր:
  • 1997թ.՝ ՀՀ Մ. Մաշտոցի շքանշան:




Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։










Կոնա սուրճՍուրճի մի տեսակ արաբիկա, աճում է հրաբուխների լանջերին Hualapai եւ MAUNA Loa - հյուսիսից եւ հարավից տարածաշրջանի Kona մեծ Island of Hawaii. Կոնա սուրճը վաստակել համբավ որպես մեկը առավել թանկ , եւ հաջողություններ է ունեցել սրճի աշխարհում:

Կոնա սուրճը տարածաշրջանում պաշտոնապես հայտնի է որպես Kona. Եզակի եղանակային պայմանները, տարածաշրջանում մի արեւոտ առավոտ, ամպամած, կամ անձրեւ, կեսօրից հետո, թեթեւ քամիների եւ հանգիստ գիշերային հետ միասին ծակոտկեն, հանքային հարուստ հրաբխային հողում ստեղծել բարենպաստ պայմաններ աճում է սուրճը:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Steiman Shawn The Hawaii Կաղապար: Akinai Coffee Գիրք. - Honolulu: ջրի մակարդակի նշագիծ Հրատարակչություն: - ISBN 978-0-9815086-2-7.
  • Bittenbender Հ C. Աճող Սուրճ Հավայան կղզիներում: - Honolulu: College արեւադարձային գյուղատնտեսության եւ մարդկային ռեսուրսների, համալսարանի HawaiШаблон: Okinai ժամը MANOA. - ISBN 1929325061.
  • Goto, Baron (1982). «Ethnic Groups and the Coffee Industry in Hawaii». Hawaiian Journal of History (Hawaiian Historical Society) 16: 111–124.
  • Մակնշումը օրենքում Hawaii աճել աղացած եւ Լուծվող սուրճ: Որակի ապահովման - Ապրանքներ: HawaiШаблон: Okinai Գյուղդեպարտամենտի


Վկայակոչում[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Կոնա սուրճ Ֆերմերները ասոցիացիա
  • Կոնա սուրճ Ավարտված
  • Կոնա սուրճ փառատոն
  • Կոնա սուրճ բանկաներով մրցույթը




Լև Դյոմին Ստեպանովիչ ծնվել է 11․1․1926 թվականին Մոսկվայում, ԱՄՏՄ տիեզերագնաց օդաչու, ինժեներ, գնդապետ, տեխնիկայի, գիտության թեկնածու 1963 թվականին, Սովետական Միության հերոս 1974 թվականին։ ՍՄԿԿ անդամ 1956 թվականից։ 1949 թվականից եղել է ժուկովսկու անվան ռազմաօդային ինժեներական ակադեմիայի ունկնդիր, այնուհետև ադյուևկտ։ 1974 թվականի օգոստոսի 26—28-ը Գ․ Վ․ Սարաֆանովի հետ, որպես բորտինժեներ, թռիչք է կատարել «Սոյուզ-15» տիեզերանավով։ Երկօրյա թռիչքի ընթացքում անձնակազմը գիտատեխնիկական Փորձեր է կատարել մաննրելու և «Սալյուտ-3* ուղեծրային գիտակայանին մերձենալու համար։



Լև Դյոմին պարգեւատրվել է[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Խորհրդային Միության հերոս
  • ԽՍՀՄ–ի Փորձնական-Տիեզերագնաց
  • Կարմիր դրոշի շքանշան
  • «Հանուն Մարտական արժանիքների» Մեդալով
  • «Հանուն զարգացման Վիրջինյան հողերի» Մեդալով



Ալեքսանդր Դոնդուկտով-Կորսակով
Дондуков-Корсаков, Александр Михайлович
Դիմանկար
Կաղապար:Դրոշավորում/ռուսական պետական ն ռազմական գործիչ
Ծնվել է1820 թվական
ԾննդավայրՌուսաստան Ռուսաստան
Մահացել է1893 թվական
Մահվան վայրՌուսաստան Ռուսաստան
ԱզգությունՌուս
ՄասնագիտությունՊետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և անցել զինվորական ծառայություն
Աշխատանքհեծելազորի գեներալ


Ալեքսանդր Դոնդուկտով-Կորսակով Միխայլովիչ ծնվել է 1820 թվականին, ռուսական պետական ն ռազմական գործիչ, իշխան, գեներալադյուտանտ 1869 թվականին, հեծելազորի գեներալ 1878 թվականին։ Ավարտել է Պետերբուրգի համալսարանի իրավաբանական ֆակուլտետը և անցել զինվորական ծառայության։


Մարտեր[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Շամիլի դեմ կռիվներին 1845—1851 թվականներից
  • Ղրիմի պատերազմում աչքի է ընկել Քյուրուկ Դարայի ճակատամարտում 1854 թվականին
  • Կարսի գրավման 1855 թվականին
  • 1877—1878 թվականի ռուս-թուրքական պատերազմին մասնակցել է որպես կորպուսի հրամանատար։


1878-1879 թվականներին եղել է ռուս, գերագույն կոմիսար և օկուպացիոն զորքերի ևրամանատար Բուլղարիայում։ Նրա մասնակցությամբ մշակված կանոնադրությունը հիմք է ծառայել բուլղարական առաջին, այսպես կոչված, Տիռնովյան սահմանադրության համար։ 1882—1890 թվականներին Դոնդուկտովը Կովկասի քաղաքացիական մասի կառավարչապետը և զորահրամանատարն էր։ Նա եղել է ցարիզմի հակաժողովրդական քաղաքականության ջատագովը։ Պայքար է ծավայել երկրամասի ժողովուրդների ազգայինազատագրական շարժումների դեմ, խստացրել վարչական հսկողությունը մշակութային կազմակերպությունների նկատմամբ։ 1885ին փակվեցին հայկական դպրոցները, որոնք, 1886-ին վերաբացվելուց հետո, ենթարկվեցին խիստ սահմանափակումների։ Դոնդուկտովը միաժամանակ ջանում էր Էջմիածնի կաթողիկոսությունը վերածել ցարիզմի քաղաքականության հնազանդ գործիքի։ 1890-ից Պետական խորհրդի անդամ էր։ Ալեքսանդր Դոնդուկտով-Կորսակովը մահացել է 1893 թվականին:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատվածի սկզբնական կամ ներկայիս տարբերակը վերցված է Քրիեյթիվ Քոմմոնս Նշում–Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) ազատ թույլատրագրով թողարկված Հայկական սովետական հանրագիտարանից։