Մասնակցի քննարկում:Hayk.arabaget/Արխիվ/2017

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արխիվ
Արխիվ

Վերահղում[խմբագրել կոդը]

Ողջույն, Արծվի Վասպուրական (շաբաթաթերթ) հոդվածն ստեղծվել է ավելի վաղ, քան Արծվի Վասպուրական (թերթ, Ստամբուլ) հոդվածը: Ըստ կանոնակարգի՝ պիտի երկրորդը դարձնել վերահղում: --Voskanyan (քննարկում) 06:56, 11 Հունվարի 2017 (UTC)

Կարծես թե սխալ է. Խորհրդային Հայաստանի գրական հավելվածներից մեկը կոչվել է Պայքար: --Voskanyan (քննարկում) 07:15, 11 Հունվարի 2017 (UTC)
Ինչքան հասկացա, սրանք էլ պիտի հակառակ արվեին: Ներողություն, եթե սխալ եմ, ինքս հետ կշրջեմ իմ արածը:
Ողջույն, Արմենուհի: Երեկ մինչև գիշեր էի անում, արդեն հոգնել էի, մի քանի բան աչքիցս վրիպել են երևի: Շնորհակալ եմ, որ ուշադիր ես եղել ու ստուգել: Ես արդեն ամեն ինչ ուղղեցի --Հայկ (արաբագետ) 08:10, 11 Հունվարի 2017 (UTC)
Կարելի՞ է իմանալ, թե ինչու է պետք փակագծում գրել Ստամբուլ բառը, եթե դա թերթի հետ ընդհանրապես կապ չունի: Եթե ուրիշ կա, ի՞նչ կարիք կար շաբաթաթերթը փոխել: --Voskanyan (քննարկում) 14:33, 12 Հունվարի 2017 (UTC)
Կա իհարկե, թերթը Ստամբուլում է հրատարակվել ու բաժանվել Արևմտյան Հայաստանում: Իսկ Արծվի Վասպուրական անունով մեկ այլ թերթ էլ կա՝ Ֆրեզնոյում, որը դարձել է հանդես: --Հայկ (արաբագետ) 14:35, 12 Հունվարի 2017 (UTC)
Ստամբուլում չի հրատարակվել:--Voskanyan (քննարկում) 14:42, 12 Հունվարի 2017 (UTC)
Առաջարկում եմ թողնել նույնը, գոնե սխալ չի լինի:--Voskanyan (քննարկում) 14:53, 12 Հունվարի 2017 (UTC)
Գրված է Կ.Պոլիս, ինչպես թե Ստամբուլ չի: Չի կարող մնալ նույնը՝ վերևը գրել եմ ինչու --Հայկ (արաբագետ) 15:18, 12 Հունվարի 2017 (UTC)
Եթե գրված է Կ. Պոլիս, ուրեմն Ստամբուլը չէ: Բացի այդ՝ հետագայում այլ տեղ է հրատարակվել, դա լրիվ սխալ է: Պետք չէ միայն խմբագրումների քանակի համար ամեն ինչ առնել իրար, ի վերջո ամեն ինչին չափ ու սահման կա: Կարելի է գոնե տրամաբանությանը դեմ չգնալ, հետո դա ո՞վ է ուղղելու: Թե՞ մի հատ էլ էլի կտեղափոխես հետո, երբ էլի խմբագրումների քանակ պետք լինի: Իսկ ի՞նչ է գրվա վերևում: Ոչինչ էլ գրված չէ: Թեկուզ և բան է գրված: Դա Ստամբուլում չի հրատարակվել: Սա հանրագիտարան է ստույգ տվյալների համար: --Voskanyan (քննարկում) 15:40, 12 Հունվարի 2017 (UTC)
Արմենուհի, ինչ կապ ունի այստեղ խմբագրումների քանակը? Քանի անգամ ես տեսել որ ես խմբագրումների քանակի համար խմբագրեմ? Ես հիմա մտածում էի արդեն անվանափոխել՝ մեկը թողնել թերթ, մյուսը՝ հանդես, իսկ դու անհիմն զրպարտություն ես անում: Ոնց կբացատրես --Հայկ (արաբագետ) 15:43, 12 Հունվարի 2017 (UTC)
Երևի լրիվ մոռացել ես թե ում քննարկման էջում ես: Ես այն խմբագիրն եմ, ում վիքիպեդիայից ոչինչ պետք չի՝ ոչ պաշտոն, ոչ խմբագրաքանակ կամ հոդվածաքանակ: Խորհուրդ կտամ մտածես ասածներիդ շուրջ և նոր պատասխանես գրածիս --Հայկ (արաբագետ) 15:45, 12 Հունվարի 2017 (UTC)
Ուղիղ մեկ րոպե ուշ գրելուց լինեիր՝ այս ուղերձն էի գրելու այստեղ՝ սա էլ քո թանկագին խաթեր համար, Արմենուհի ջան [1], [2]: Բայց դե անհիմն զրպարտությունդ ավելի արագ աշխատեց ու ընդհարում արեց՝ ոչ մենակ քննարկման էջում, այլ ընդհանրապես --Հայկ (արաբագետ) 15:48, 12 Հունվարի 2017 (UTC)
Եթե ոչ ամեն անգամ, ապա այս անգամը արդեն լրիվ ավելորդ էր: Այդքան հոդվածը քաշքշել այստեղից այնտեղ հենց միայն առանց լուրջ պատճառի: Իսկ ինչ վեաբերում է անշահախնդիր խմբագրելուն, դա ինձ չի վերաբերում: Չնայած նշեմ, որ ես այդ կարծիքին չեմ: --Voskanyan (քննարկում) 15:52, 12 Հունվարի 2017 (UTC)
Խաթերը ի՞նչ կապ ունի, ես չեմ հավատում, որ մարդիկ ինձ գոնե մի քիչ սիրում են: Ես գիտեմ, որ մեղավորը ես եմ, բայց դա իմ գործն է:--Voskanyan (քննարկում) 15:53, 12 Հունվարի 2017 (UTC)
Ես քեզ մի բարի խորհուրդ տամ ու վերջացնենք: Այլևս այս էջում չգրես՝ համենայն դեպս այսօր: Այն բարի անունն ու համբավը, որ դու ունես իմ մոտ, մի աղավաղիր քո կոպիտ ու անհիմն խոսքերով, դա վայել չէ ոչ աղջկան, ոչ մանկավարժին, ոչ էլ վիքիպեդիացուն: Ես քո գրածին չեմ պատասխանի, ու լավ կլինի նույնն էլ անես դու: --Հայկ (արաբագետ) 15:55, 12 Հունվարի 2017 (UTC)
ՀԳ, ինչ վերաբերում է վերաբերմունքին, դու հաստատ քիչ անգամ չես զգացել իմ հարգանքը քո հանդեպ, իսկ սիրելը՝ թե ով է քեզ սիրում ով ոչ՝ դա արդեն խիստ ինդիվիդուալ հարց է, ու այս էջում չպետք է քննարկվի: --Հայկ (արաբագետ) 15:58, 12 Հունվարի 2017 (UTC)
Հիմա կա Գուգարք գյուղ ու Գուգարքի շրջան: Պետք չէ դնել Գուգարքի բնակավայրեր: Այդպես սխալ է:--Voskanyan (քննարկում) 14:52, 17 Հունվարի 2017 (UTC)
Ճիշտ չես, քանի որ Գուգարք գյուղը պարզ է, որ չէր ունենա բնակավայրեր: Սա ամեն տեսակի տրամաբանությունից դուրս է: Գուգարքը հազարավոր տարիներ նահանգ է եղել՝ մինչև Լոռու մարզում այդպիսի գյուղ են կառուցել --Հայկ (արաբագետ) 14:54, 17 Հունվարի 2017 (UTC)
Խոսքը գյուղի մասին չէ, այլ Գուգարքի շրջանի, որի մեջ մտնում են Վանաձորին հարակից մի քանի գյուղեր: Ներկայում էլ օգտագործվում է, որ ճիշտ չի լինի գրել Գուգարքի բնակավայրեր:--Voskanyan (քննարկում) 14:57, 17 Հունվարի 2017 (UTC)
Նույն տրամաբանությունը գործում է նաև քո այս ասածի դեպքում, կգրվեր Գուգարքի շրջանի բնակավայրեր՝ հանգիստ թողնելով նահանգը, քանի որ այդ սկզբունքը գործածվում է Մեծ Հայքի նահանգներ կատեգորիայում --Հայկ (արաբագետ) 15:00, 17 Հունվարի 2017 (UTC)
Իհարկե, դա այդպես չէ: Ուղղակի ինքդ էլ գիտես, որ ոչ ոք չի ցանկանում քո հետ քննարկել որևէ հարց, դրա համար էլ չեն միջամտում: Հույս ունեմ խմբագրումներիդ ցանկացած քանակ շուտ կլրացես: --Voskanyan (քննարկում) 15:03, 17 Հունվարի 2017 (UTC)
Արմենուհի, դու անցար էթիկետի ու կուլտուրայի բոլոր չափերը: Նախ՝ խոսենք Գուգարքից, եթե դու ունեիր խնդիր՝ այս հարցում՝ կարող էիր սկզբից էլ քննարկում բացել և գալ կոնսենսուսի, այլ ոչ թե խմբագրումներս անցկացնեիր: Երկրորդ, քննարկման հետ կապված, դու ինքդ քննարկել չես սիրում, ի տարբերություն ինձ, ով կառուցողական մշտական քննարկումների մեջ է: Երրորդ, ինչ վերաբերում է խմբագրաքանակին, մի անգամ նշել եմ, որ ինձ վիքիպեդիայից ոչինչ պետք չէ, ու ես դա անում եմ սիրով ու առանց շահի, ինչին դու արձագանքեցիր, որ նույնը դու ես անում՝ առանց շահի, ու կասկածում ես իմ անշահախնդրության վրա: Ուրեմն՝ իմացիր, որ այն մասնակիցը (խոսքը քո մասին է), ով մասնակցում է միամսյակների, ու անում է դա հատուկ՝ հոդվածաքանակ լրացնելու համար՝ հետագայում որևէ նվերի արժանանալու ակնկալիքով, չպետք է խոսի անշահախնդրությունից: Մեկ անգամ չէ, որ հոդվածները գրել ես մեկ ամսվա ընթացքում, ու կաղապարներ ավելացրել վերջին օրը՝ մրցույթում առավելագույն հոդված գրելու ու հաղթող ճանաչվելու համար: Ինչ վերաբերում է ինձ՝ ես միամսյակներում մասնակցել եմ սիրով, և ոչ մեկում չեմ հաղթել, քանի որ զբաղված եմ եղել հոդվածները ստուգելով կամ միամսյակը վարելով: Քո վիքիէթիկետի խախտման համար ես այլևս չեմ խոսի, ու կխնդրեմ Արամին՝ կարդալ այս քննարկումը, ու եթե տեսնի խախտում՝ քեզ դրանից առնվազն նկատողություն է հասնում --Հայկ (արաբագետ) 15:11, 17 Հունվարի 2017 (UTC)
ՀԳ, կարծեմ նաև լավ սովորություն է նույն այդ միամսյակներին նախօրոք սևագրերում հոդված գրել ու պահելը՝ հետագայում զանգվածաբար դրանք Վիքիպեդիա լցնելու համար՝ սկսած մրցույթի առաջին իսկ օրվանից: --Հայկ (արաբագետ) 15:13, 17 Հունվարի 2017 (UTC)
Եվ, խմբագրումների մի ահագին մաս էլ եղել է սխալ կատեգորիաները ջնջման ներկայացնելը, իսկ դա ոչ միայն չի ավելացնում խմբագրում, այլև դառնում է deleted edits, սա մեկ, ու մյուսն էլ՝ այն, որ հոդված անվանափոխելը խմբագրաքանակ է ավելացնում՝ ես իմացա երեկ, իսկ թերթերի ու գյուղերի կատեգորիազացիան, որը բավական կարևոր աշխատանք է՝ այդ թվում կրկնությունից խուսափելու համար, սկսել եմ ոչ թե երեկ, այլ մեկ շաբաթ առաջ --Հայկ (արաբագետ) 15:18, 17 Հունվարի 2017 (UTC)
Քո պատճառով չեմ ուզում նկատողության արժանանալ, չնայած արդեն: Ու ես չեմ զարմանում, ինձ համար մեկ է, թե իմ մասին ինչ են մտածում: Ես շատ ժամանակ հենց դրա համար էլ մասնակցում եմ այդ մրցույթներին, ուղղակի հետաքրքիր է: Բայց Գուգարքի դեպքում իսկապես չարժի դարձնել Գուգարքի բնակավայրեր, որովհետև եթե քեզ համար դա խորթ է, ապա մենք այդ անունն այսօր էլ գործածում ենք: Ես անվանափոխեցի, որովհետև հույս չունեի, որ դու կհամաձայնես: Բայց չարժի հենց այնպես վերցնել ու դարձնել Գուգարքի բնակավայրեր, եթե հիմա Գուգարքի բնակավայրերը մի քանի գյուղեր են: Այդպես խառնաշփոթն ավելի է մեծանում: Կարելի է ուղղակի թողնել այնպես, ինչպես կա: Այդպես չեն օգնում: Այդպես սիրով ուրիշների արածը չեն ոտնատակ տալիս: --Voskanyan (քննարկում) 15:34, 17 Հունվարի 2017 (UTC)
Ու հետաքրքիրն այն է, որ «Քո պատճառով չեմ ուզում նկատողության արժանանալ» և նման այլ արտահայտությունների փոխարեն, որ դու սիրում ես անել աջուձախ, քեզ չեն տալիս նկատողություններ կամ՝ առավել ևս՝ չեն արգելափակում (ինքդ էլ հրաշալի գիտես թե ինչի համար, պետք չի այստեղ գրեմ, հազարումի մարդ է կարդում): Եթե կա քննարկելիք հարց՝ բացիր քննարկում ու կգանք կոնսենսուսի, ու խմբագրումները կանենք նորից՝ հղելով քննարկմանը, ոչ թե վարվիր այդպես: Ի գիտություն քեզ, մասսայական խմբագրումներիս ահագին մաս ես խնդրում եմ՝ բոտով են անում, սա էլ հերթական որերորդ ապացույցը՝ որ խմբագրաքանակ լրացնելով չեմ զբաղվում, ինչպես դու՝ հոդվածաքանակ: Քո՝ իմ գրած ուղերձը լի է վիրավորանքներով, սկսած Ուղղակի ինքդ էլ գիտես, որ ոչ ոք չի ցանկանում քո հետ քննարկել որևէ հարց և նման այլ բազմաթիվ արտահայտություններ, ու մարդ զարմանում է՝ թե վիքիպեդիայի խմբագիրը, ով այդքան մարդու խմբագրել է սովորեցնում, առավել ևս՝ աղջիկ, ինչպես կարող է այսպիսի տոնով խոսել մի մարդու հետ, ով իրեն մի քանի անգամ հարգանքի ժեստեր է ցույց տվել՝ ոչ միայն զուտ էթիկետից ելնելով, այլև մարդկային մակարդակի: Զրպարտանքովդ ու վիրավորանքներով կարծիք ես տարածում, բայց չես մտածում, որ դա երկկողմանի է: Հետո էլ ասում ես՝ ինձ չեն սիրում: --Հայկ (արաբագետ) 15:42, 17 Հունվարի 2017 (UTC)

Հեղինակային իրավունքների խախտում Կող (գավառ) հոդվածում[խմբագրել կոդը]

Ողջույն, հարգելի՛ Hayk.arabaget։ Շնորհակալություն Կող (գավառ) հոդվածում Ձեր կատարած ներդումների համար։ Սակայն մեկ կամ մի քանի մասնակից մտահոգություն է հայտնել, որ Ձեր ավելացրած տեքստը ամբողջովին կամ մասնակիորեն պատճենված է http://blognews.am/arm/news/151841/mets-hayqi-15-nahangnern-u-gavarnery-tayq.html կայքից։ Եթե իսկապես այդպես է, ապա հեղինակային իրավունքի խախտում է, և մենք ստիպված կլինենք հեռացնել Ձեր ներդրումը Կող (գավառ) հոդվածից։

Այն դեպքում, եթե դու ինքներդ եք այդ պատճենված տեքստի հեղինակը կամ ունեք իրավատիրոջ թույլատվությունը՝ այն CC BY-SA 3.0 արտոնագրի պայմաններով տարածելու համար, ապա գործեք համաձայն նկարագրությանը ՎՓ:ԲԱՐԻ էջում նշված կարգադրության:

Դուք նաև կարող եք փորձել վերաշարադրել տեքստը՝ Ձեր բառերով կամ կարճ թողնել միայն ամփոփ նկարագրություն՝ հղումներ տեղադրելով Ձեր օգտագործած աղբյուրներին: Այլ հարցերի դեպքում կարող եք դիմել մեզ Խորհրդարանում:

Խնդրում ենք հաշվի առնել, որ հեղինակային իրավունքները պարբերաբար խախտող մասնակիցները կարող են արգելափակվել: -- Voskanyan (քննարկում) 14:53, 17 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալություն, Արմենուհի, այդքան ուշադիր լինելու համար: Նկատիր, որ Կող (գավառ) հոդվածը ձուլել եմ Կող հոդվածից [3], որը գրվել էր 2013 թվականին՝ առաջինից երկու տարի հետո: Այն բանից հետո, երբ ճշտես, որ նշածդ կայքում գրված տեղեկությունը գրվել է հոդվածի ստեղծումից հետո, կհանես կաղապարը հոդվածի միջից --Հայկ (արաբագետ) 14:57, 17 Հունվարի 2017 (UTC)
https://nakhshkaryan.blogspot.am/2014/04/15_22.html#.WH7Z_lMrLIV - © 2012. All rights reserved.--Voskanyan (քննարկում) 15:00, 17 Հունվարի 2017 (UTC)
Շատ լավ, եթե վստահ ես, որ հենց այդ տեքստը գրվել է 2012 թվականին (ես վստահ չեմ), ու դա հոդվածի տարեթիվն է, ոչ թե կայքի, ուրեմն հետ շրջիր իմ խմբագրումը՝ թող պատճենը կորի: Իսկ ավելի լավ կլինի՝ դիմենք ջեօյին՝ ինքը բավական փորձ ունի ՀԻ խախտման ոլորտում --Հայկ (արաբագետ) 15:03, 17 Հունվարի 2017 (UTC)
Ողջույն։ Եթե չեմ սխալվում Արա Նախշքարյանը մեկ անգամ չէ, որ մեղադրվել է հեղինակային իրավունքները խախտելու համար։ Կայքի պատճառով նույնիսկ Վիքիպեդիայում էին խնդիրներ առաջացել։ Ամեն դեպքում, կայքում նշված է, որ գրառումն ավելացվել է 22.04.2014-ին, իսկ մեր մոտ հոդվածն ավելացվել է, եթե չեմ սխալվում, 2013 թվականին։ Այդ դեպքում հեղինային իրավունքի խնդիր, ըստ իմ պատկերացման, չկա։ --@ջեօ 08:52, 19 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ուշ միջնադարի հայկական դպրոց» հոդվածն ընտրվել է 2017 թվականի հունվարի 23-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 07:27, 19 Հունվարի 2017 (UTC)

Գեղարդի նկար[խմբագրել կոդը]

Հայկ, Գեղարդի հոդվածում տեղադրած նկարս հեռացրել ես, գրելով, որ նույնից կա։ Համեմատիր նկարների չափերը, և առաջինի վրա չի երևում վարպետի գրությունը, ինչը որ իմ տեղադրածում մեծացնելով կարող ես հանգիստ կարդալ։ --BekoՔննարկում 07:44, 19 Հունվարի 2017 (UTC)

Շնորհակալություն բացատրելու համար, Beko ջան: Հեռացրի նախկին նկարը [4], իսկ քո նկարի տակ գրեցի այդ բացատրությունը --Հայկ (արաբագետ) 07:59, 19 Հունվարի 2017 (UTC)--Հայկ (արաբագետ) 07:59, 19 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Նուր Թրյոնդելագ» հոդվածն ընտրվել է 2017 թվականի հունվարի 27-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 16:46, 19 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Հայերը Թեոդոսիայում» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 2-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 08:07, 22 Հունվարի 2017 (UTC)


Վիքիծնունդ[խմբագրել կոդը]

Վիքիհոբելյար
Արաբագետ ջան, հիշո՞ւմ ես՝ մի քանի տարի առաջ հենց հունվարի 28-ին արաբական թերակղզու մասին հոդվածն էիր բարելավում։ Դա ոնց որ քո առաջին խմբագրումն էր, հետևաբար՝ քո վիքիծնունդը պետք ա հենց էսօր նշել։ Շնորհակալություն, որ միացել եք Հայերեն Վիքիպեդիային։ Շնորհավորում ենք Ձեր Վիքիծնունդը։ Լավագույն մաղթանքներով՝ Հայերեն Վիքիպեդիայի համայնքի անունից --ԱշոտՏՆՂ (քննարկում) 20:36, 28 Հունվարի 2017 (UTC)։

Շատ մերսի, Աշոտ ջան: Ինչ հաճելի անակնկալ էր --Հայկ (արաբագետ) 07:21, 29 Հունվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Զարգացած միջնադարի հայկական ճարտարապետություն» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 14-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 16:13, 31 Հունվարի 2017 (UTC)

Հայկ ջան, շատ ապրես, որ Զբոսաշրջությունը Հայաստանում հոդվածն ես բարելավում: Որ վերջացնես ասա, ես էլ մի երկու բան ավելացնեմ: Հիմա չեմ ուզում խանգարած լինեմ:--Գարդմանահայ (քննարկում) 20:27, 4 Փետրվարի 2017 (UTC)

Բարև, Գարդմանահայ ջան: Ավարտել եմ վաղուց, նույնիսկ թարգմանել ռուսերենի: Եթե բաներ կան ավելացնելու՝ մեծ հաճույքով կկարդամ, և կավելացնեմ ռուսերենում էլ: Հետո անցնելու եմ անգլերենի ու արաբերենի: Կարծում եմ՝ կարևոր հոդված է --Հայկ (արաբագետ) 07:41, 5 Փետրվարի 2017 (UTC)
Հա, շատ կարևորա է, հատկապես այլ լեզուներով:--Գարդմանահայ (քննարկում) 10:20, 5 Փետրվարի 2017 (UTC)

Շքանշա՜ն քեզ համար։[խմբագրել կոդը]

Ջանասիրության շքանշան
Ի նշան համեստ ներդրումներիս հանդեպ ուշադրության և երախտագիտության: Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան (քննարկում) 05:39, 8 Փետրվարի 2017 (UTC)
Շնորհակալություն, հարգելի Գնդապետ Մնացական Ռ. Խաչատրեան --Հայկ (արաբագետ) 13:31, 8 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Զբոսաշրջությունը Եգիպտոսում» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 18-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 16:27, 8 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Հայերը Ղրիմում» հոդվածն ընտրվել է 2017 թվականի փետրվարի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 17:20, 16 Փետրվարի 2017 (UTC)

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Զբոսաշրջությունը Հայաստանում» հոդվածն ընտրվել է 2017 թվականի մարտի 15-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 05:00, 13 Մարտի 2017 (UTC) [reply]

Հարգելի՛ Hayk.arabaget, Ձեր խմբագրած «Գառնու ամրոց» հոդվածն ընտրվել է 2017 թվականի մարտի 25-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար:--Voskanyan (քննարկում) 05:18, 24 Մարտի 2017 (UTC) [reply]

Translating Ibero-America is back! Come and join us :)[խմբագրել կոդը]

Hi!

Iberocoop has launched a translating contest to improve the content in other Wikipedia related to Ibero-American Culture.

We would love to have you on board :)

Please find the contest here

Hugs!--Anna Torres (WMAR) (քննարկում) 00:28, 12 Հունիսի 2017 (UTC)[reply]

Բարի վերադարձ[խմբագրել կոդը]

Հայկ ջան, հաճելի և օգտակար խմբագրումներ եմ մաղթում:--Գարդմանահայ (քննարկում) 18:23, 4 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Barev dzez. Duq karox e unenaq Kirill Tumanovi "Les dynasties de la Caucasie chrétienne de l’Antiquité jusqu’au XIXe siècle" girqy? Rusakan Wiki-um Yervandunineri masin hodvac em grum, hnaravora mejy ogtakar tvyalner linen. --Alex Freedomian (քննարկում) 09:30, 5 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Բարև Ալեքս: Չունեմ այդ գիրքը, մի քանի էջեր եմ ունեցել՝ գուգլով, ամբողջական չկար: Օգտագործել եմ Բագրատունիների տոհմածառում: --Հայկ (արաբագետ) 16:21, 6 Հոկտեմբերի 2017 (UTC)[reply]

Քննարկման փակում[խմբագրել կոդը]

Հայկ, քննարկումը փակելուց, խմբագրումներ են անհետանում, և պետք է փակել միայն մեկ շաբաթ անցած քննարկումը։ Խնդրում եմ ուշադիր լինել ու ետ չշրջել։ --BekoՔննարկում 14:09, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Ես պատասխանել եմ քո էջում: Մեկ շաբաթն անցել էր՝ 18-25 նոյեմբեր --Հայկ (արաբագետ) 14:10, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Ամսի 19-ը փակել պետք չէ։--BekoՔննարկում 14:11, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Լավ, քանի որ դու ես հետ շրջել, դրանցից մեկը ամսի 19 էր, մյուսները 18: Ես չեմ կարող հետ շրջել, խնդրում եմ վերականգնիր խմբագրումներս --Հայկ (արաբագետ) 14:13, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 14:22, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]
Հայկ, յուրաքանչյուր ջնջման ամփոփման մեջ, Ջնջել կաղապար էիր դրել, և դրա պատճառով յուրաքանչյուր բաժնին կից մի կաղապար էր ավելացել, դա ևս պատճառ էր ետ շրջելու։ --BekoՔննարկում 14:28, 25 Նոյեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Hayk.arabaget, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Իրանական Ադրբեջան» հոդվածն ընտրվել է 2017 թվականի դեկտեմբերի 2-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Sigma'am (քննարկում) 21:13, 1 Դեկտեմբերի 2017 (UTC) [reply]

Շնորհակալություն --Հայկ (արաբագետ) 18:33, 2 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]

Հարգելի՛ Hayk.arabaget, շնորհավորում եմ՝ Ձեր խմբագրած «Ազարիներ» հոդվածն ընտրվել է 2017 թվականի դեկտեմբերի 22-ին Գլխավոր էջում ներկայացվելու համար: Շնորհակալություն Ձեր ներդրման համար: --Սիգմա (քննարկում) 20:11, 21 Դեկտեմբերի 2017 (UTC) [reply]

Ողջույն, Սիգմա ջան, ուշ նկատեցի նամակդ, կներես: Ուղղակի արդեն վաղուց է՝ չեմ մտնում կայք: Մի ժամանակ մտածում էի՝ շատ ծանր, անհնար կլինի Վիքիպեդիայից հրաժարվելը, բայց գործնական զբաղվածության պատճառով չխմբագրեցի այս տարվա մարտ-հոկտեմբեր ամիսները, և զգացի, որ արդեն նախկին ջերմությունը չկա այս նախագծի հանդեպ: Այն անտարբերությունը, որ ադմիններից միայն Լիլիթն էր գրել ասածիս տակ՝ այն էլ կիսամեղադրանք, արդեն վերջնականապես վերացրեց Վիքիպեդիայի հանդեպ իմ բոլոր զգացումները: Նորություն չէ, որ ադմինները թքած ունեն այս ամենի վրա, և դրանից օգտվում են շատերը: Պաշտպանել Պանդուխտի՝ իմ մանրամասն նշած ամենաթողություն համարվող արարքները պատասխանել այնպես, որ ես քեն ունեմ իր դեմ, դրա համար եմ այդպես գրել, անընդունելի է: Դրան հաջորդեց կատարյալ լռություն բոլորի կողմից՝ որպես համաձայնության ու անտարբերության նշան: Թեև Լիլիթի գրածն էթիկետի խախտում չէր, բայց գիտակից մարդը դրանից չէր կարող չվիրավորվել: Հետևաբար, կարիք էլ չկա, որ ես իմ կարծիքը գրեմ, որովհետև վերաբերմունքը կլինի նույնը. չէ՞ որ Պանդուխտը, թեև մեկտողանոց, բայց 5000 հոդված է գրել: Տարիներն անգամ քիչ կլինեն՝ դրանք բարելավելու համար, իսկ փոխարենը կգար մի օր, երբ ուղղակի նոր ու լավ կգրվեին դրանք: Նա զանգվածային անվանափոխումներ արեց՝ հոդվածների ու կատեգորիաների մեջ, որոնցից միայն մեկի՝ գերմանա-խորհրդային պատերազմի համար, բացել էր քննարկում, այն էլ՝ Ջեօյի պահանջով: Այդ ամենի համար չստացավ պատիժ, ինչպես և նորմալ համարվեց իր՝ մի ամբողջ ժողովուրդ հայհոյելու փաստը: Կայացած համայնքներում վաղուց իրեն կարգելափակեին կամ գոնե նկատողություն կտային, ոչ թե կփառաբանեին՝ մյուս կողմին հստակ մեղադրանք ներկայացնելով: Իսկ մասնակիցը դեռ մի բան էլ ինքն է նման տողեր գրում ու շարունակում նույն քաղաքականությունը՝ իր ցանկացած ձևով անվանափոխելու և ազգին պիտակ կպցնելու համար: Այն, որ ռուսաստանաբնակ հայը իր համոզմամբ ռուս է, իր տեսակետի պնդումն է, ու այն էլ՝ բավական վատ ձևով. այդպիսի մարդը դեռ ադմինիստրատոր է: Ինչ վերաբերում է ինձ, ես նման դեպքերում սպասել եմ, մյուսների կարծիքը լսել, ու եթե չի համընկել իմ հետ, ու ինքս իմ ձեռքով հետ եմ շրջել արածս փոփոխությունները: Իր պարագայում ոչ ոք բան չի ասել, ինքն էլ հստակ ուղի է որդեգրել՝ կանեմ ինչ կուզեմ:
Ինչպես նկատեցիր, ոչ մեկի չեմ նշել այս քննարկման մեջ, կուզեն՝ կկարդան, չեմ ուզում ստիպողաբար ուրիշների ուշադրությունը հրավիրել այստեղ: Ես գնում եմ անցած անգամվա պես, առանց ամպագորգոռ հայտարարությունների, պաշտոնաթող կաղապարի կամ այլ բաների: Ինչպես և բոլորը, ես ունեմ սկզբունքներ ու թերություններ, բայց եթե խիստ բացառիկ դեպքերում անձնականը բարձր եմ դասել, ապա ժամանակին հետ եմ կանգնել ու վերականգնել նախկինը, թեկուզ եթե նույնիսկ կտրուկ դեմ էի: Այստեղ համայնք կա, օրենք ու կարգ կա, սա իմ բլոգը չէ, այլ սերունդների հանրագիտարան: Բայց տեսնում եմ, որ նույնիսկ ադմինը միշտ չէ, որ այդպես է մտածում, ուրեմն՝ սա ինձ հարազատ միջավայր չէ: Այստեղ շատ բաներ դարձել են առուծախի երևույթ, կարող են գրանտներ շահել և արտասահման մեկնել այնպիսի դեմքեր, ովքեր վստահաբար շատ ավելի քիչ ներդրում ունեն, քան՝ օրինակ դու կամ այլ խմբագիրներ: Կամ՝ մրցույթներին մասնակցելուց առաջ որոշ խմբագիրներ կարող են հարյուրներով այս կամ այն երկրի մասին հարյուրավոր հոդվածներ գրել՝ գրավելով առաջին հորիզոնականը, և մյուս մասնակիցների մեջ լրիվ կոտրելով մասնակցելու հետագա ցանկությունը. սա էլ՝ էլի Վիքիպեդիայի անշահախնդրության մասին, որին ադմինները պատասխանում են՝ չէ՞որ դա վերահսկելի չէ... Կամ՝ հազարներով գրվում են ինչ-որ քաղաքների ու գյուղերի մասին հոդվածներ, որոնք երբեք չեն կարդացվելու ու ոչ մի արժեքայնություն չունեն, զուտ քանակի լրացում է՝ որակի հաշվին: Նմանատիպ անարդար երևույթները բազմաթիվ են, բայց միևնույն է՝ վիքիպեդիայում ինձնից բացի էլի կան սրտացավ մարդիկ, ովքեր հաստատ պակաս գիտելիք չունեն ու անշահախնդիր աշխատում են: Այն, ինչ ես արել եմ այստեղ, կաթիլ է օվկիանոսում, շատերը թող օգտվեն ու հաճույք ստանան այս նախագծից: Ինձ կարգելափակեն այս նկատողության համար թե ոչ՝ այլևս հետաքրքիր չէ. վերջնական որոշում եմ կայացրել, և դեկտեմբեր ամիսը՝ փաստ: Դեռ նոր ու ավելի զարգացած ու կրթված արաբագետներ կգան: Նախագիծն ինձանով չի սկսել, և ինձանով չի ավարտվի: Ամենայն բարիք բոլորին, բարին ընդ ձեզ, հարգանքներով՝ Հայկ (արաբագետ) 09:38, 29 Դեկտեմբերի 2017 (UTC)[reply]