Մասնակցի քննարկում:Մարութ

Page contents not supported in other languages.
Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հարգելի Մարութ, արդյոք վստա՞հ եք, որ «Բաց Ղարաբաղը» ԼՂՀ-ում միակ օնլայն ռեժիմով աշխատող լրատվամիջոցն է։ Չէ՞ որ կան նաև այլ օնլայն թերթեր, ինչպես «Արցախ թերթը» ևք։ --Vacio 14:15, 19 Փետրվարի 2008 (UTC)

Հարգելի Vacio, օնլայն ռեժիմ ասելով, ես ի նկատի եմ ունեցել այն, որ այս լրտվամիջոցի կառուցվածքն է այդպիսին, այսինքն այն չի տպագրվում թղթի վրա: Զուտ որպես լրատվամիջոց այն այդպիսին է` այսինքն ինտերնետ-կայք:

Ինչ վերաբերում է "Ազատ Արցախին", հարկ է նշել, որ այն տպագրվում է շաբաթվա մեջ երեք անգամ: Սակայն Ձեզ հետ համամիտ եմ, որ ներկայում աշխատում է օնյալն ռեժիմով` ինչը, բնականաբար գովելի է: Հարկ է նշել նաեւ, որ նախկին խմբագիրների ժամանակ, այն, արդեն ասված ռեժիմով չի աշխատել: Հարկ է նշել նաեւ,որ հստակ չենք կարող ասել, թե ինչպես կաշխատի գալիք խմբագիրների օրոք:

Բայց, ի տարբերություն «Բաց Ղարաբաղի», «Ազատ Արցախը» պաշտոնական լրատվամիջոց է, այդպես չէ՞։
Ինչևէ, համոզված եմ, որ այն ևս երկար ժամանակ լույս կտեսնի համացանցում։
«Բաց Ղարաբաղը» բավական ծանրակշիռ լրատվամիջոց է թվում, և նրան անդրադառնալը Վիկիպեդիայում՝ բնավ ավելորդ չէ։Սակայն մեկ հանգմանք ևս. այստեղ նշված է, որ այն գործում է արդեն 3 տարի. կարծում եմ, այս տվյալը անհրաժեշտ է փոխարինել կամ գոնե հավելագրել կոնկրետ տարեթվով։ Օրինակ. «Թերթը գործում է 2005 թ. ի վեր, այսինքն՝ շուրջ երեք տարի»։
Մեկ հանգամանք ևս. դուք ուղղակի առնչություն ունե՞ք Արցախի հետ, գուցե արցախցի՞ էք։ Գիտեք, շատ ենք ցանկանում Արցախի մասին ունենալ համապարփակ հոդվածների համալիր, որը կպարունակի հավաստի և որակյալ տվյալներ ինչպես Արցախի պատմության (ներառյալ ընթացիկ դեպքերի), այնպես էլ ներկայիս տնտեսական, քաղաքական, սոցիալական և բոլոր մյուս բնագավառների մասին։ Ի վերջո ցանկանում ենք «Արցախ» հոդվածը ընդգրկել այսպես կոչված «Ցուցափեղկում», որտեղ պետք է ներկայացվեն միայն «օրինակելի» հոդվածները։
Շատ ուրախ կլինենք եթե ձեր (թեկուզ և փոքր) մասնակցությունը բերեք այս գործին։ Մանրամասների համար այցելեք «Արցախ» հոդվածի քննարկման սրահ։Բարեկամական ողջույնով --Vacio 07:07, 6 Մարտի 2008 (UTC)[reply]

Նախ, շնորհակալություն խորհուրդների եւ հորդորների համար: "Բաց Ղարաբաղի" մասին ասեմ միայն, որ այն ստեղծելու պատճառ է հանդիսացել, այն հանգամանքը, որ Ղարաբաղի մասին շատ քիչ /մեղմ ասած/ տեղաեկատվություն կա ինտերնետում, եւ մենք փորձել ենք, թեկուզ ուժերի ներածի չափով, լրացնել այդ բացը:

Այո, Արցախցի եմ, բնակվում եմ Ստեփանակերտում:

Գնահատում Ձեր մտահոգությունը եւ կփորձեմ աջակցել, ինչքան կարող եմ: Ուզում եմ նշել, որ քչերն են Ղարաբաղում /Արցախում, ոնց ուզենք/, որ գիտակցում են ինտերնետի լրջությունը կամ հետաքրքրված են այդ ասպարեզում կոնկրետ քայլեր անել: Ինչեւե, ինչպես ասում են` մեզանից կախվածը մենք անում ենք :)

Շնորհակալություն օգնելու Ձեր պատրաստակամության համար։ Եթե միայն նկարներ ունենայիք... Գիտեք, ես ավելի շատ ակտիվ եմ հոլանդերեն վիկիպեդիայում, որտեղ իմ ուշադրության կենտրոնում է Արցախի մասին հոդվածը[1]։ Այստեղ հատկապես պակաս է զգացվում քաղաքային կյանքին առնչվող որակյալ(!!) լուսանկար(ներ)ի, ասենք Ստեփանակերտի նորակերտ կառավարական շենքը...
Կարծում եմ, «Բաց Ղարաբաղի» կարևորությունը նրանում է, որ այն կարող է խոսել Արցախի ժողովրդի անունից։ Սա ևս մի կարևոր բացթողում էր մինչ այդ տեղեկատվական ոլորտում, որովհետև ԼՂ-ի մասին խոսում էին միայն նրանք, որոնք ուղղակի որևէ առնչություն չունեն այդ երկրի հետ...
Ճիշտ եք նկատում, ոչ բոլորս ենք գիտակցում, թե Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը այժմ վերածվել է «տեղեկատվական պատերազմի»։ Սակայն հիշենք լատիներեն ասացվածքը. argumenta ponderantur, non numerantur (ապացույցների ուժը որոշվում է նրանց ծանրակշռությամբ և ոչ թե քանակով)։
Այն էլ ինչ արվել է ձեզ մոտ (նկատի ունեմ հատկապես ԼՂՀ պաշտոնական կայքերը), բավական մեծ աշխատանք է, և չի կարելի դա չգնահատել։ Այնուամենայնիվ կան թերություններ, որոնք ակնբախ են. օրինակ վաշինգտոնյան ԼՂՀ ներկայացուցչությունը, որպես ԼՂՀ տարածք նշում է նախկին ԼՂԻՄ-ի տարածքը (4.400 կմ²)[2], իսկ ազգային վիճակագրության ծառայությունը մի տեղ նշում է 11.458 կմ²[3] մեկ այլ տեղ 11.700 կմ²[4]։ Այս հանգամանքը շահարկվում է մեր արևելյան հարևանների կողմից և նպաստում է Արցախի «էնկլավային» պատկերացման հարատևմանը։ Ցավալի է նաև, որ արտգործ նախարարության կայքում ցայսօր անգլերեն թարգմանված չէ Genocide of NK Armeniansէջը , մինչդեռ ազերիները այդ ժամանակը զուր չեն անցկացրել... --Vacio/ Վաչագան 13:23, 10 Մարտի 2008 (UTC)[reply]

Վաչագան, այցելեցի "Nagorno-Karabach" հոլանդական էջը: Շատ շնորհակալ ու ծավալուն աշխատաք կա: Կեցցե'ք:

Ես շատ հարուստ լուսանկարային արխիվ ունեմ, թե Արցախյան պատերազմից, թե այսօրվա առօրյաից: Մեծ ուրախությամբ կարող եմ այն տրամադրել` ինտերնետում հրապարակելու համար, բավական է Ձեր էլ-հասցեն թողնեք: Ընդհանրապես, նման հարցերում, պատրաստ եմ համագործակցել, օգնել ինչով կարող եմ:

ԼՂՀ իշխանությունները շատ պասիվ են "տեղեկատվական պատերազմ" կոչվածում: Վերը հիշատակում եք ԱԳ նախարարության անգլերեն էջերի մասին: Գիտեք քանի թարգմանիչ է աշխատում? 3-ից ավելի: Իմ կարծիքով բավարար է` նույնիսկ ավել: ԼՂՀ իշխանությունների անտարբերությունն այդ ոլորտում մեղմ ասած քննադատելի է: Ադրբեջանն օրինակ, ունի հստակ ծրագիր տեղեկատվական ոլորտում, միջոցներ է ներդնում ու հստակ իրագործում այն: Չկա օր, որ Ղարաբաղի մասին "հոդված" չգրեն: Իսկ ինչ են անում ԼՂՀ իշխանությունները?

Վաչագան, իսկ Դուք որտեղ եք բնակվում ներկայում?

Հարգելի Մարութ, շնորհակալ եմ ձեր գնահատականի համար։ Անչափ շնորհակալ կլինեմ նաև, եթե տրամադրեք ձեր լուսանկարներից մի քանիսը։
Գիտեք, նկարներ բեռնավորելու հարցում շատ խիստ են, նույնիսկ հեղինակի գրավոր թույլտվությունն են պահանջում՝ դրանք Վիկպեդիայում օգտագործելու համար։ Ուստի եթե դժվար չէ, խնդրում եմ նկարների հետ անգլերեն լեզվով մոտավորպես այսպիսի մի նախադասություն գրեք.
Here are the photographics of everyday life and history(war) of Nagorno-Karabakh you asked me for. You can use them on the Dutch Wikipedia under "Creative Commons Naamsvermelding 3.0 Nederlands" (կամ նշեք այլ լիցենզիա) (անուն-ազգանուն)։
Մեկ հանգամանք ևս. ինտերնետ-կապի սահմանափակության պատճառով ինձ մոտ խնդիրներ կարող են առաջանալ, եթե ուղարկվող նամակը գերազանցի 3 մեգաբայթը. խնդրում եմ մեծ ծավալի դեպում ինձ զգուշացրեք, լա՞վ։
Այժմ ես բնակվում եմ Երևանում։ Մի քանի տարի առաջ եղել եմ Նիդերալնդներում, որտեղ և սովորել եմ հոլանդերեն լեզուն։
Հոլանդերեն վիկիպեդիայում մտադիր եմ ստեղծել «Ղարաբաղ-պորտալ» [5], սա մի յուրահատուկ էջ է, որտեղ ամփոփ ներկայացվում են այդ երկրի մասին տվյալները, միաժամանակ ակտուալ թեմաներ, այդ թվում «նորությունների սյունակ»։ Այժմ հավաքում եմ ուշագրավ փաստեր Արցախի մասին՝ «Գիտե՞ս արդյոք» սյունակի համար։ Օրինակ, նշվելու է 2018 տարեկան Տնջրի սոսիի մասին. ինչպես նաև փաստեր պատմությունից, օրինակ՝ արցախցի Մատթեոս Ծարեցու մասին, որը 1660 թ. Ամստերդամում հայկական տպարան է բացել... (կա՞ն այլ հետաքրքիր փաստեր)։--Vacio 09:04, 13 Մարտի 2008 (UTC)[reply]

Վաչագան, նկարների վերաբերյալ, կարծում եմ լավագույն տարբերակը կլինի այն, որ ես նրանք տեղադրեմ մի ա յլ կայք-էջում` օրինակ fotki.com, եւ այնտեղից Դուք վերցնեք այն: Այս կերպ չեմ ծանրաբեռնի Ձեր էլ-հասցեն եւ նկարների մեկնաբանություններն էլ կգրվի նրանց տակ: Կարծում եմ այս ձեւով հարմար պիտի լինի Ձեզ?

Շատ լավ միտք է։ Ինձ շատ հարմար է։ Ձեր հեղինակային իրավունքներն էլ առավելագույնս պաշտպանված կլինեն։--Vacio 15:10, 13 Մարտի 2008 (UTC)[reply]

Վաչագան այս օրերին ես Ռուսաստանում եմ եղել, որի պատճառով էլ, չեմ գրել... Այս օրերի ընթացքում, մի քիչ կկողմնորոշվեմ, ու կուղարկեմ նկարները: Հայցում եմ Ձեր ներողամտությունը:

Սիրելի՛ Մարութ։ Նախ բարի վերադարձ Հայրենիք։ Լուսակարների համար բնավ մի անհանգստացեք. ես ամենևեին չեմ շտապում։ Գուցե նույնիսկ լավ է, որ մի քիչ ուշացավ, քանի որ ես մի քիչ մտքափոխ եմ եղել fotki.com-ի վերաբերյալ. այժմ կասկածում եմ, թե ձեր հեղինակային իրավունքները այդտեղ իսկապես պաշտպանած կլինեն. նկատի ունենալով նաև այն, որ ձեր լուսանկարային արխիվը, հատկապես Ղարաբայան պատերազմին վերաբերող մասը, անձնականից բացի նաև ազգային հարստություն է։ Ուստի ավելի հարմար է՝ ոչ թե ձեր արխիվն ամբողջությամբ, այլ առայժմ ընդամենը մի քանի նկարներ էլ-ցեով (էլեկտրոնային հասցեով) ինձ ուղարկեք, որի համար ձեզ անչափ երախտապարտ կլինեմ։
Եվս մեկ անգամ փորձեմ նկարագրել թե հատկապես ինչ լուսանկարներ են ինձ հետաքրքրում. ընդհանրապես այնպիսի լուսանկարներ, որոնց օգնությամբ օտարերկարացին (տվյալ դեպքում՝ հոլանդացին) ճիշտ և դրական պատկերացում կկազմի Արցախի մասին։ Մասնավորպես պակաս է զգացվում քաղաքային կյանքը լուսաբանող նկարների, ինչպես օրինակ կադրեր Ստեփանակերտից, Շուշիից կամ այլ բնակավայրերից։ Հատկապես շատ կցանկանայի ունենալ Ազգային Խողովի նոր շենքի մի նկար։ Ինչ վերաբերում է Ղարաբաղյան պատերազմին, գուցե կունենաք ռմբակոծված Ստեփանակերտի լուսանակրներ (այսօր շատերին ծանոթ է Խոջալու տեղանունը, սակայն քչերը գիտեն, և դա դարձյալ մե՛ր մեղքով, հենց այդ Խոջալուից և այլ բազաներից կատարված ռմբակոծությունների մասին)։ Եվ վերջապես, ունե՞ք արդյոք պատմաճարտարապետական հուշարձանների լուսանկարներ, օրինակ Ծիծեռնավանքի՝ Լաչինի հայկական երկրամաս լինելու անխոս վկան։
Ահա այսքանը այն մասին, թե մոտավորապես ինչ նկարներ կուզենայի ունենալ։ Ի հարկե ես պատկերացում չունեմ ձեր արխիվի բովանդակության մասին, ուստի խնդրում եմ ձեր հայեցողությամբ ընտրեք լուսանկարներ, որոնք ըստ ձեզ լավագույնն են ներկայացնելու օտարերկրացուն Արցախը։ Շնորհակալություն ձեր պատրաստակամության համար --Vacio 15:58, 29 Մարտի 2008 (UTC)[reply]

Շնորհակալություն: Վաչագան ուղարկել եմ լուսանկարներ Ստեփանակերտի առօրյաից .rar ֆորմատով, եթե պրոբլեմներ լինեն, տեղեկացրեք: Ուրախ եմ, որ ապագա կայք-էջում կառուցվող Ղարաբաղից են լուսանկարներ լինելու, թե չէ մարդիկ կարծում են, թե Ղարաբաղում պատերազմից բացի, ոչինչ չկա: Շուշիի մասին ցավոտ ճշմարտությունը պիքի ասեմ, միայն Ղազանչեցոց եկեղեցին է վերանորոգված, իսկ շուրջբոլորն ավերակներ: Սակայն չի կարելի նաեւ ժխտել, որ աշխատանքներ են տարվում, բայց շատ դանդաղ... Հետագայում կուղարկեմ լուսանկարներ, կհամոզվես... )))

Ողջույն հարգելի Մարութ։ Ուզում եմ մի փոքրիկ հոդված գրել Սխտորաշենի չինարու մասին։ Հնարավոր է, որ դուք համապատասխան մի նկար ունենա՞ք։ Vacio 13:42, 29 Ապրիլի 2008 (UTC) (P.S. ես դեռ սպասում եմ ձեր էլ.նամակին...)[reply]

Լուսանկարներ[խմբագրել կոդը]

Ողջույն Մարութ։

Զեմֆիրա հոդվածում դուք հետ եք շրջել լուսանկարը, և իմ մոտ կան որորշակի առարկումներ դրա վերաբերյալ՝

  • ձեր նախընտրած պատկերը պաշտպանված է «ջրանշաններով» (լուսանկարչի անունը, կաքի հասցեն և copyrighti-ի նշանը)
  • այն շատ փոքր թույալտրության (չափսի է)
  • ծխախոտ օգտագործելու ավելնորդ գովազդ/պատկերում է, որը քանի որ պատկերված է կուռքի կողմից կարող է էլ ավլեի մեծ ազդեցություն ունենալ դեռահասների/երեխաների վրա։ Շատ երկերներում աշխատում են ծխող մարդու պատկերը ցուցյ տալ, միայն խիստ կարիքի դեպքում (օր՝ գեղարվեստական/պատմական տիպաժն ավելի իրական ներկայացնելու համար)

Հատկապես առաջին երկու կետերը, ցանկալի չեն վիքիպեդիայում։

Եթե որևէ այլ մտքեր/արգումենրներ ի օգուտ ձեր նկարի/ընտրած տարբերակի դեմ չկա, ես մի քանի օրից հետ կփոխեմ այն։ Չնայաս եթե դուք վիքիպեդյաի պահանջներին համատապասխանող այլ պատկեր գտնեք, կարող ենք այդ 3-րդ տարենբրակից օգտվել, քանի որ, ես իմ գտած պատկերը նույնպես իդելաից շատ հեռու եմ համարում։

Եվ եթե կարելի է, մի քանի տեխնիկական խորհուրդ՝

  • Դուք հաճախ ոչ մուտաքրված եք խմբագրում, այդպիսով պարզ չի երեևում թ՞ե ով է խմբագրման հեղինակը ինչը երբեմն բերում տարբեր թյուրիմացությունների, և բացի դրանից բոլորին տեսնալի է դառնում ձեր ԱյՓի հասցեն։
  • Մինչև նկար բեռնելը վերանվանեք ֆայլի անունը, որպեսզի այն արտացոլի պատկերի պարունակությունը, օրինակ «Zemfira_portrait_from_official_web_site.jpg» և ոչ «IMG_34556.jpg»
  • Դուք շատ հազվադեպ եք օգտագործում ներքին հղումնրը ձեր խմաբգրումներում, մինչդեռ դա վիքիպեդիայի հաջողության բանալիներից մեկն է և շատ կարևոր։ Նաև գլուխ/ենթագլուխ կազմելու համար օգտվեք == Գլուխ == === Ենթագլուխ === ==== Ենթաենթագլուխ ====

և ոչ թե ուղղակի թավատար տեքստ։ Ընդհանրապես հոդվածների ֆորմատինգի վերաբերյալ շատ եմ խորհուրդ տալիս կարդալ անգլերեն/ռուսերեն վիքիպեդիաներ համապտասխան բաժինները։ Սովորելու նաև շատ լավ տարբերակ է հետևել այլ մասնակցիների խմբագրումներին։ Եթե որևէ խմբագրման հետ համաձայն չեք, նախընտրելի է, կապնվել մանսակցի հետ, և քննարկել տարաձայնության առարկան։ Դա և ակտիվացնում է շթումը, և բարձրացնում նյութերի որակը և թույլ է տալիս խուսափել «Ետ շրջման պատերազմենրից» երբ ամեն մի մանսակից եթ է շրջում այլ մասնկաինցերի կատարած խբագրումները։ Ցանկացած հարցերի դեպքում բոլորը այստեղ ուրախ են օգնել։ Հարգանքներով --Ալեքսեյ Չալաբյան a.k.a. Xelgen 22:50, 12 Ապրիլի 2008 (UTC)։[reply]

Բարեվ Ձեզ Ալեքսեյ

Բոլորովին ճիշտ են ու հիմնավորված ձեր նկատառումները: Շնորհակալություն: Ուղղակի նկարի փոխելու դեպքում կխնդրեի ձեր ճաշակով մեկ ուրիշ` լավ լուսանկար տեղադրեիք:

Ուղղակի շատ աղքատ է հայկական Վիկիպեդիան եւ ես փորձում եմ իմ շատ փոքր ներդրումը կատարել: Ինձ ուղղակի զարմացրել է այն փաստը, որ Երեւանի մասին անգամ դեռ գրված չէ: Որտե՞ղ են մեր գիտնականները: Ճիշտն ասած, լավատեղյակ չեմ օգտվելու մանրամասներին: Եվս մեկ անգամ շնորհակալություն խորհուրդների համար: