Տնջրի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Տնջրու բնի շրջանագիծը հիմքում 27մ է
Ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²

Տնջրին 2033[1] տարեկան հսկա չինարի ծառ է Արցախի Վարանդա գավառի Սխտորաշեն գյուղի հանդամասում։ Խորհրդային Միության շրջանում այս ծառին անձնագիր է շնորհվել՝ որպես ԽՍՀՄ տարածքում գտնվող ամենատարեց և ամենաբարձր ծառի։ Չինարին ունի 44մ² մակերեսով փչակ, որտեղ կարող է տեղավորվել հարյուրից ավելի մարդ։ Հսկա ծառի սաղարթի ստվերը կազմում է ավելի քան 1400 մ²։ Տնջրու բնի շրջագիծը հիմքում 27մ է, իսկ բարձությունը 54 մետրից ավելի, մոտ 18 հարկանի շենքի բարձրությամբ։ Սխտորաշենի չինարին իր արտասովոր չափերով գերազանցում է Էգեյան ծովի Կոս կղզու ծառերին։ Ինչպես նաև Աշխաբադի մոտ գտնվող Փիրուզե կիրճի ծառերին։ Արցախցիների համար Տնջրին դարձել է ուխտատեղի։ Ծառի տակից բխում է հորդառատ ու սառնորակ մի աղբյուր, որը դարեր շարունակ սնել է հսկա չինարուն, ինչպես նաև հագեցրել հունձ ու կալ անող շինականի ծարավը, ջրաղացի քարը շարժել։


Օգտագործված աղբյուրներ

  • Շահեն Մկրտչյան, Լեռնային Ղարաբաղի պատմաճարտարապետական հուշարձանները, «Հայաստան» հրատարակչություն, Երևան, 1985, էջ 173-174։

Ծանոթագրություններ և նշումներ

  1. 2013 թ. տվյալներով: