Մասնակից:Voskanyan/Յուրի Առստամյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Գուրգենի Առստամյան
25 նոյեմբերի, 1960 - 5 մարտի, 1993
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Պողոսագոմեր, Մարտակերտի շրջան
Մահվան վայրԼՂՀ Դամիրլու, Մարտակերտի շրջան

Յուրի Առստամյան (25 նոյեմբերի, 1960, Պողոսագոմեր, Մարտակերտի շրջան - 5 մարտի, 1993, Դամիրլու, Մարտակերտի շրջան), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Առստամյանը ծնվել է 1960 թ. նոյեմբերի 25-ին Մարտակերտի շրջանի Պողոսագոմեր գյուղում։ Ավարտել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցը, ապա սովորել Ստեփանակերտի ավտոդպրոցում։ Ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո որպես էլեկտրիկ աշխատել է հայրենի գյուղում։ Շարժման հենց սկզբից ծառայել է Պողոսագոմերի ինքնապաշտպանության ջոկատում։ Մասնակցել է Սրխավենդի, Կիչանի, Ղազանչիի, Մարտակերտի, Դրմբոնի ու մի շարք այլ բնակավայրերի համար մղված մարտերին։ Զոհվել է 1993-ի մարտի 5-ին Դամիրլու (Ծաղկաշեն) գյուղում։ Ամուսնացած էր, ունի երկու երեխա։ Հանգչում է Պողոսագոմերի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:1960 ծնունդներ Կատեգորիա:Մարտի 5 մահեր Կատեգորիա:1993 մահեր Կատեգորիա:Պողոսագոմեր գյուղում ծնվածներ