Մասնակից:Voskanyan/Յուրի Աղաջանյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Յուրի Սերգեյի Աղաջանյան
22 նոյեմբերի, 1972 - 22 հոկտեմբերի, 1994
ԾննդավայրՀայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետություն Ասկերան
Մահվան վայրԼՂՀ Ստեփանակերտ
Պաշտոնգումարտակի հրամանատար

Յուրի Աղաջանյան (22 նոյեմբերի, 1972, Ասկերան - 22 հոկտեմբերի, 1994, Ստեփանակերտ), հայ ազատամարտիկ, Արցախյան ազատամարտի մասնակից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Յուրի Աղաջանյանը ծնվել է 1972 թ. նոյեմբերի 22-ին Ասկերան ավանում։ Տեղում ութամյա կրթություն ստանալուց հետո ուսումը շարունակել է գիշերօթիկ դպրոցում։ Միաժամանակ ավարտել է Ստեփանակերտի ավտոդպրոցը, ծառայել է Խորհրդային բանակում։ Զորացրվելուց հետո՝ Արցախում կանոնավոր զինվորական ստորաբաժանումների ձևավորման ժամանակ, Ասկերանի ՊՇ-ում նշանակվել է դասակի հրամանատար, այնուհետև՝ 32-րդ գումարտակի հրամանատար։ Վիրավորվել է, նորից շարք վերադարձել։ Զոհվել է 1994 թ. հոկտեմբերի 22-ին Ստեփանակերտում։ Ամուսնացած էր, ունի մեկ դուստր։ Հանգչում է Ասկերանի գերեզմանատանը[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հայ ազատամարտիկներ Կատեգորիա:Նոյեմբերի 22 ծնունդներ Կատեգորիա:1974 ծնունդներ Կատեգորիա:Հոկտեմբերի 22 մահեր Կատեգորիա:1994 մահեր Կատեգորիա:Ասկերան քաղաքում ծնվածներ Կատեգորիա:Ստեփանակերտ քաղաքում մահացածներ