Մասնակից:SyuziG/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ալիխանե Մամե (Ալիխան Մամեի Մուսոյան) ( Աշտարակի շրջան, Կոշ գյուղ), ճանաչված քուրդ բանաստեղծ, հրապարակախոս, ՀԳՄ անդամ 1998 թվականից։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ալիխանե Մամեն ծնվել է 1948թ. հունվարի 6-ին, Աշտարակի շրջանի Կոշ գյուղում (այժմ՝ ՀՀ Արագածոտնի մարզ)։ 1966-ին ավարտել է տեղի միջնակարգ դպրոցը,1973-ին՝ ԵՊՀ-ի ժուռնալիստիկայի ֆակուլտետը։ Աշխատել է մամուլում, հրատարակչություններում, ՀՀ պետական գրապալատում։ Եղել է Մարդու իրավունքների և ազգային հարցերի մշտական հանձնաժողովի փորձագետը ՀՀ Գերագույն խորհրդի վերջին գումարման ժամանակ,ինչպես նաև՝ ՀԳՄ քուրդ գրողների բաժանմունքի նախագահը։ Հիմնադրել է մի քանի հասարակական կազմակերպություններ։Առանձին գրքով հրատարակվել է նրա «Երկխոսություն» հրապարակախոսական ժողովածուն։ 2014 թ․ եղել է «Զագրոս» թերթի գլխավոր խմբագիրը։ Աշխատել է «Պիոներ կանչ», «Հայաստանի աշխատավորուհի» խմբագրություններում, 1979 թվականից՝ «Սովետական գրող» հրատարակչությունում: ՀԳՄ անդամ էր 1988 թվականից: Գրում էր քրդերեն,հայերեն՝դպրոցական տարիքից տպագրվելով գրական մամուլում: Բանաստեղծությունների առաջին գիրքը՝ «Կենաց ծով» խորագրով(1993), ջերմորեն ընդունվեց ընթերցասեր հասարակության և գրաքննադատների կողմից: Հաջորդ գրքերը`«Քարը»/1987թ./,«Հող և հաց»/2004 թ. քրդերեն/, «Զագրոսի լույսերը» /2008թ. քրդերեն/,«Նուրանի»/2010թ, /քրդերեն/, նոր գույն էին քրդական և հայ գրականության ներկապնակում: Նրա ստեղծագործության ոգեշնչման աղբյուրը քրդական և հայկական բանահյուսությունն էր: Մեծ է նրա ներդրումը քրդական լեզվի և գրականության զարգացման գործում: Նրա ջանքերով են ստեղծվել քրդական դպրոցների 2-րդ, 3-րդ, 4-րդ դասարանների մայրենի լեզվի և գրականության դասագրքերը: Ալիխանե Մամեի բանաստեղծական շարքերը թարգմանվել են մի շարք լեզուներով․ վրացերեն, ռուսերեն, անգլերեն, ուկրաիներեն և այլն։ 2012 թվականին նրա անգնահատելի գործունեության համար կառավարությունը պարգևատրել է Մովսես Խորենացու մեդալով[1], [2]:

Ստեղծագործություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Բանաստեղծությունների առաջին գիրքը «Կենաց ծով»-ն է։ Հաջորդեցին «Քարը», «Հող և հաց», «Զագրոսի լույսերը», «Նուրանի» գրքերը։

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԱԼԻԽԱՆԵ ՄԱՄԵ».
  2. «Ալիխանե Մամե».