Մասնակից:Sylvia Seraydarian 5/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Համաշխարհային ճանաչում ունեցող կոմպոզիտորները[խմբագրել | խմբագրել կոդը]

Էստրադայում համաշխարհային ճանաչում ունի Շառլ Ազնավուրը, օգտվելով ֆրանսիական շանսոնիեի արտահայտչամիջոցներից՝ իր արվեստում ներդրել է նաև տարրեր հայ միջնադարյան տաղերից և Սայաթ-Նովայի ասերգային ոճից։ Հայտնի են նաև Աիդա Ազնավուրյանը, Սիլվի Վարդանը, Մարթեն Յորգանցը, Ռոգի Արմենը, Ժակ Դուվալյանը, Լիզ Սարյանը, Ագնես Սարգիսը, Գիլա Գնթունին և ուրիշներ։ Ֆրանսիական ջազում ճանաչված են Գրեգորին (Քելեկյան), Մալումյանը, Անդրե Էքյանը, ռոքնռոլում՝ Դանիել Ժերարը։ Ֆրանսիայում գործում են «Սիփան-Կոմիտաս», «Կոմիտաս», «Սահակ-Մեսրոպ», «Սայաթ-Նովա», «Ակն», «Գարուն» (մանկական) և այլ երգչախմբեր, նաև «Քատրա»-ն (Հայ արվեստի զարգացման միություն), Արամ Խաչատրյանի երաժշտության հիմնադրամը։ Պարախմբերից հայտնի են «Կալինկան», «Հայկական կովկասյան պարախումբը», «Նավասարդը», պարողներից՝ Վարգասը, Թարոնը, Մոմճյանը, Ավետիսյանը, Բոլիկյանը և ուրիշներ։ Կոստանդնուպոլիսը հայկական ազգային երաժշտարվեստի զարգացման, միջնադարյան նշանակալի ձեռքբերումների վերածնման և պահպանման ինքնատիպ կենտրոններից էր։ 1850-1860-ական թվականներին հայկական երաժշտության առաջընթացին նպաստել են «Քնար արևելյան» և «Քնար հայկական» (1862) երաժշտական ընկերությունները։ Կոմպոզիտոր և դիրիժոր Տիգրան Չուխաճյանը հայ դասական երաժշտարվեստի ամենախոշոր ներկայացուցիչներից է, հայ օպերային արվեստի հիմնադիրը. գրել է «Արշակ Բ» (հայկական առաջին օպերան), «Ձեմիրե», «Ինդիանա» օպերաները, «Արիֆի խարդախությունը», «Քեոսե Քեհյա», «Լեբլեբիջի Հոր-հոր աղա» և այլ օպերետներ։ Սինանյանների տոհմը նշանակալի ավանդ ունի սփյուռքահայ երաժշտության մեջ, իսկ տոհմի նահապետը՝ Գրիգոր Սինանյանը, արևմտահայ երաժշտության մշակույթի հիմնադիրներից է։ Կոմպոզիտոր էդգար Մանասի ստեղծագործության մեջ առանձնանում է «Պատարագը», հեղինակ է նաև սիմֆոնիայի, օրատորիայի, դաշնամուրային պիեսների և այլ գործերի։ Պոլսահայ երաժշտական մշակույթի երևելի դեմքերից էր կոմպոզիտոր և դաշնակահար Գոհարիկ Ղազարոսյանը. ստեղծել է մեներգեր, խմբերգեր, դաշնամուրային պրելյուդներ և պիեսներ, բալետ և այլն։


Ժողովրդական երաժշտութիւն, հայկական երաժշտական արուեստի այն շերտն է, որ պահպանած է անոր վաղ դրսեւորումները, տիպային առանձնահատկութիւնները եւ մտածողութեան հիմնական կերպը։ Բուն հայկական ժողովրդական երաժշտութիւնը սերունդէ սերունդ փոխանցուած է բացառապէս բանաւոր հաղորդմամբ եւ դարձած ազգային երգարուեստիի տարատեսակներու ու ճիւղերու ոճական հիմքն ու սնուցող աղբիւրը։ Ընդհանուր կերտուածքով միաձայնային (մոնոդիկ) է. բաղկացած է երգային (մեներգ, զուգերգ, խմբերգ), նուագարանային (մենակատարում եւ անսամբլ) եւ նուագերգային տեսակներէն։ Տարածուած են նաեւ մենապար ու խմբապար ուղեկցող երգեցողութեան ու նուագի տարատեսակներ, ուր իշխողը երգեցողութիւնն է։ Երկրի քաղաքական ու տնտեսական կեանքի փոփոխութիւններով պայմանաւորուած՝ ժողովրդական երաժշտութիւնը հարստացած է առանձին ճիւղերով (գեղջկական երգ, գուսանաաշուղային արփ, քաղաքային երգ), որոնք երեւան եկած են այս կամ այն ժամանակաշրջանին՝ իբրեւ տարբեր խաւերու գեղարուեստական մտածողութեան արտահայտութիւն։ Վաղ շրջանի մասնագիտական երաժշտութեան ճիւղերը (տաղ, հոգեւոր երգ, մուղամաթ), սերելով գեղջկական երաժշտութենէն, հաստատուն տեղ գտած են ժողովրդական երաժշտութեան մէջ, ձեռք բերած մասնագիտական արուեստի վառ անհատականացուած գիծեր։ Հայկական ժողովրդական երգերու բանաստեղծ, շարք մը բնագրեր ամփոփուած են միջնադարեան ձեռագիր տաղարաններու մէջ եւ երբեմն կը կրեն խազագրութեան հետքեր։ Բնագիրներու կանոնաւոր հաւաքումը սկզբնաւորուած է 19-րդ դարու 2-րդ կեսէն (Ղեւոնդ Ալիշան, Ռափայէլ Պատկանեան, Միքայէլ Միաևսարեանց, Գարեգին Սրուանձտեան, Գեւորգ Շերենց, Գարեգին Յովսեփեան, Երուանդ Լալաեան, Ալեքսանտր Մխիթարեան, Կոմիտաս, Մանուկ Աբեղեան եւ ուրիշներ)։ 19-րդ դարու 2-րդ կեսէն տարածուած են հայկական նոթագրութեամբ ժողովրդական երգերու ձեռագիր երգարաններ։ Եղանակներու կանոնաւոր հաւաքումն ու գրառումը սկիզբ առած են 1870-ական թուականներէն (Սահակ Ամատունի, Քրիստափոր Կարա-Մուրզա, Նիկողայոս Տիգրանեան, Կոմիտաս, Արշակ Բրուտեան, Ստեփան Դեմուրեան, Յակոբ Յարութիւնեան, Սպիրիդոն Մելիքեան, Միհրան Թումաճան, Արամ Քոչարեան եւ ուրիշներ) նախ կատարողէն, իսկ 1913 թուականէն՝ նաեւ ձայնագրող սարքերով։ Այս բնագաւառին մէջ ամենամեծ երախտաւորը Կոմիտասն է. Ան հայ գեղջկական երաժշտութիւնը ներկայացուած է իր բազմատեսակութեամբ ու գաղափարագեղարուեստական ողջ խորութեամբ։ Հաւաքուած երգերը (տպագրուած է 2 հազարէն աւելի նմուշ) թէեւ տարբեր ժամանակներու ու ազգագրական շրջաններու արգասիք են, սակայն կը ներկայացնեն հայ գեղջկական երգի ոճական ամբողջականութիւնը։


Հայոց ցեղասպանութեան յուշարձան, խաչքար Սինգապուրի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ բակին մէջ։

Պատմութիւն Խաչքարը տեղադրուած է ի յիշատակ հայոց ցեղասպանութեան նահատակներուն։ Յուշարձանը տեղադրուած է 2014 թուականի Հիշողութեան պարտեզին, ուր ամփոփուած են նաեւ բազմաթիւ հայկական տապանաքարեր։ Յուշարձանի ստեղծման նախաձեռնողը Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցւոյ հոգաբարձուներու խորհրդի նախագահ Արմէն Բուդաղեանն է։

Հեղինակ Քանդակագործ՝ Վարազդատ Յամբարձումեան

Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցի Սուրբ Գրիգոր Լուսաւորիչ եկեղեցին ամենահին քրիստոնէական կառոյցն է Սինգապուրի մէջ. կառուցուած է 1835 թուականին, օծուած՝ 1836 թուականին։ Եկեղեցւոյ բակին մէջ կան բազմաթիւ հայկական տապանաքարեր, որոնք ամփոփուած են Յիշողութեան պարտեզին։ Եկեղեցին կը գտնուի Սինգապուրի «Հիլլ» եւ «Արմենիա» փողոցների միջև։ Այն ազգային պատմական կոթող է, տեղակայված է Սինգապուրի բոլոր քարտեզների վրա։ ճարտարապետը իռլանդացի Ջորջ Քոլմանն է։ Եկեղեցին հեղինակի ամենահայտնի գործերից է։


1111111

Քրիստոնէական կրօնի պաշտամունքային շէնքերու, այլ շինութիւններու եւ անոնց համալիրներու կառուցման արուեստ։ Հայաստանի մէջ եկեղեցական ճարտարապետութիւնը ձեւաւորուած է 4-6-րդ դարերուն, երբ ստեղծուած են եկեղեցական շէնքերու գրեթէ բոլոր այն հորինուածքները, որոնք կիրառուած են նաեւ յետագային։

Հայկական Մշակոյթ

Քրիստոնէութեան ընդունումը[խմբագրել | խմբագրել կոդը]

301-ին Հայաստանը աշխարհի առաջինն էր, որ ընդունեց քրիստոնէութիւնը որպէս պետական կրօն՝ սկիզբէն ինքնուրոյն մշակած է եկեղեցական շէնքերու տիպերը։

Եկեղեցական ճարտարապետութիւնը հայ ժողովուրդի միջնադարեան մշակոյթի կարեւորագոյն բնագաւառն է, անոր բազմաթիւ կառոյցներուն մէջ ցայտուն արտայայտուած են հայկական ճարտութեան ինքնատիպութիւնը, բարձր մակարդակը եւ գեղարուեստական հարուստ աւանդները։

Քրիստոնէութեան ընդունումէն եսք առաջին տասնամեակները, ամբողջ երկրին մէջ նոր պաշտամունքի շէնքերու բուռն կառուցման շրջանը եղած են։ Ըստ պատմիչներ Զենոբ Գլակի եւ Փաւստոս Բուզանդի՝ Գրիգոր Ա Լուսաւորիչը եւ Տրդատ Գ թագաւորը հեթանոսական տաճարներու տեղը կառուցած են առաջին եկեղեցիները՝ անոր հետ իսկ կապելով դարերով սրբագործուած վայրերը նոր կրօնի հետ։ Ըստ որուն տաճարներու մէկ մասը վերակառուցուելով՝ փոխարկուած է եկեղեցւոյ, մէկ մասն ալ աւերուած է, եւ անոնց հիմքերու վրայ եկեղեցի կառուցուած է։ Այդ ընթացքին կրկնուած է հեթանոսական տաճարի երկայնական՝ արեւելքէն արեւմուտքէն ձգուած հորինուածքը, միայն բեմը արեւմուտքէն տեղափոխուած է արեւելք։ Ագաթանգեղոսը միանգամայն որոշակի կը յայտնէ Գրիգոր Ա Լուսաւորիչի՝ նորակառոյց եկեղեցիներու առաջին ճարտարապետ ըլլալուն մասին։

Հնագոյն եկեղեցիներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի՝ մեզ հասած հնագոյն եկեղեցիները միանաւ դահլիճներ են եւ, աւելի սակաւ, եռանավ բազիլիկներ։ 4-6-րդ դարերուն տարածուած միանաւ եկեղեցիներու (Լեռնակերտի, Թուղի, Ագարակի, Շենիկի, Կարենիսի վանքի) մեծ մասի խորանը ներգծուած է շէնքի արտաքին պատերու ուղղանկիւն պարագծի մէջ, սակայն կան նաեւ ընդհանուր ծաւալէն դուրս եկող, արտաքուստ կիսաշրջանաձեւ կամ բազմանիստ խորանով եկեղեցիներ (Լուսակերտի, Ջարջառիսի, Ոսկեվազի, Փարպիի, Բայբուրդի4-րդ դարու վերջին եկեղեցիներու խորանի մէկ կողքին կամ երկու կողքերուն կառուցուած են սենեակներ՝ եկեղեցին մէջ քահանայի բնակավայրին հետ վերաբերեալ կաթողիկոս Սահակ Ա Պարթեւի կանոններուն համապատասխան։ 4-6-րդ դարերուն մէջ միանաւ եկեղեցիներու առանձին ենթատիպն են արտաքին սրահ ունեցողները։ Արեւելեան պատին վրայ յաճախ փոքրիկ խորանով այդ սրահները նախատեսուած են դեռ չմկրտուածներու եւ ապաշխարողներու համար (Գառնի, Թանահատի վանք, Կուրթան, Վարդաբլուր

Վաղ միջնադարեան ճարտարապետութիւն[խմբագրել | խմբագրել կոդը]

Վաղ միջնադարեան ճարտարապետութեան մէջ եռանաւ բազիլիկները տարածում չեն ստացած. այդ ժամանակաշրջանէն յայտնի են միայն եօթը այդ տիպի եկեղեցիներ (ըստ որուն 6-րդ դարէն մինչեւ 17-րդ դարու բազիլիկներ այլեւս չեն կառուցուած)։ Անոնք բոլորն ալ կը պատկանին, այսպէս կոչուած, «արեւմտեան» տիպին. միջին նաւը բարձր է կողայիններէն եւ ունի առանձին ծածկ։ Եռանաւ բազիլիկները, չնայած փոքրաթւութեան, ունին բազմապիսի ճարտական լուծումներ։ Աղցի բազիլիկը ունին երկու զոյգ մույթ, Երերոյքի Սուրբ Կարապետ վկայարանը, Քասաղի, Աշտարակի բազիլիկները՝ երեք զոյգ, Ծիծեռնավանքի եւ Եղուարդի բազիլիկները՝ չորս զոյգ, իսկ Հայաստանի ամէնախոշոր՝ Դուինի Սուրբ Գրիգոր եկեղեցին (Դուինի Կաթողիկէ)՝ 7 զոյգ մոյթ։ Տարբեր է անոնց Աւագ խորանի շուրջը եղած սենեակներու քանակը։ Սիւնասրահով շրջապատուած էին Երերոյքի եւ Դուինի բազիլիկները։ Որոշ միանաւ ու եռանաւ եկեղեցիներ նախապէս ունեցած են փայտէ ծածկ, որ 6-7-րդ դարեր փոխարինուած է թաղով։


Վաղ շրջանի եկեղեցիներու կառուցուածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի վաղքրիստոնէական եկեղեցական ճարտարապետութեան մէջ հստակ կը նկատուի անոր զարգացման հիմնական գիծը՝ գմբեթաւոր, հիմնականին՝ կեդրոնագմբէթ եկեղեցիներու կառուցումը։ Ճարտարապետական այս հորինուածքը ունի տեղական արմատներ՝ քարէ գմբէթներու ակունքները կը բխին հայկական ժողովրդական բնակելի տուներու երդիկով, փայտէ գմբէթով ծածկերէն (Ք.ծ.ա. 5-րդ դար զայն նկարագրած է յոյն պատմագիր Քսենոփոնը

Հայաստանի հնագոյն գմբէթաւոր եկեղեցին Էջմիածնի Մայր տաճարն է՝ ամբողջ քրիստոնեական եկեղեցական ճարտարապետութեան մէջ հանգուցային մէկ կառոյց, որուն հորինուածքը յետագային տարածուած է նաեւ Եւրոպայի մէջ։ Ըստ պատմիչ Ստեփանոս արք. Օրբէլեանի նկարագրութեան՝ Մեծ Հայքի Սիւնիք նահանգի կեդրոն Շաղատի եկեղեցին (4-րդ դար) եղած է խորանարդաձեւ գմբէթով, ուղղանկիւն խորաններով խաչաձեւ կառոյց։ Հայաստանի մէջ եկեղեցական շէնքի խաչաձեւութիւնը՝ քրիստոնէական կրօնի խորհրդանիշը, առաւել հստակ արտայայտուած է «ազատ խաչ» տիպի գմբէթաւոր եկեղեցիներուն մէջ, որոնք բաժնուած են ստորաոաժանումներու, երեք ենթատիպի՝ քառախորան, եռախորան եւ միախորան (միայն արեւելեան կողմին մէջ)։ Անինց լաւագոյն օրինակներն են 7-րդ դարից անփոփոխ պահպանուած՝ Աշտարակի Կարմրաւոր Ս. Աստուածածին եկեղեցին եւ վերձիգ համաչափութիւններով Լմբատավանքի Սուրբ Ստեփանոս եկեղեցին։ Ներսէն եւ դուրսէն խաչաձեւ հորինուածքի զարգացման յաջորդ փուլը կը ներկայացուի Մաստարայի Ս. Յովհաննէս եկեղեցին, որուն գմբէթատակ տարածութիւնը զգալի ընդարձակուած է։ Այս տիպին կը պատկանին նաեւ 7-րդ դարու Ոսկէպարի Սուրբ Աստուածածին, Արթիկի Սուրբ Գէւորգ եւ Հառիճավանքի Սուրբ Գրիգոր եկեղեցիները։

Եկեղեցական շէնքի կառուցուածքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մէջ եկեղեցական շէնքի կեդրոնագմբէթ համակարգը 6-րդ դարուն նոր ուղղութիւն ստացած է՝ միջանկեալ խորշերով եւ անկիւնային սենեակներով քառախորանի ձեւով, որուն ամէնավաղ թուագրուած օրինակը Աւանի կաթողիկոսութեան Ս. Յովհաննէս եկեղեցին է (6-րդ դարու վերջ)։ Կոմիտաս Ա Աղցեցի կաթողիկոսը այս հորինուածքը առաւել կատարեալ կիրառած է հայկական ճարտարապետութեան գլուխգործոց՝ Էջմիածնի Սուրբ Հռիփսիմէ վանքի եկեղեցին մէջ։ Նոյն տիպին կը պատկանին Սիսիանի Սուրբ Յովհաննէս եկեղեցին, Արծուաբերի Սուրբ Աստուածածին վանքը, Զորադիրի Սուրբ Էջմիածին եկեղեցին, Արամուսի Ծիրանաւոր, Գառնհովտի Սուրբ Գէւորգ եկեղեցիները։ 6-7-րդ դարերու հայկական կեդրոնագմբէթ եկեղեցիներու մէկ այլ տարբերակն են բազմախորանները, որոնցմէ են Արագածի Գրիգորաշէն, Եղուարդի Սուրբ Թէոդորոս վանքի եւ Իրինդի Սուրբ Աստուածածին եկեղեցիները։

Զուարթնոց տաճար[խմբագրել | խմբագրել կոդը]

Զուարթնոց

Շրջանի մէջ ներգծուած քառախորանի իւրօրինակ հորինուածք միաւորուած է Ներսես Գ Տայեցի կաթողիկոսի կառուցած Զուարթնոց տաճարը։ Ան ունեցած է եկեղեցական շէնքի նոր՝ եռայարուս ծաւալային լուծին տակ եւ 7-րդ դարու հայկական եկեղեցական ճարտարապետութիւն մեծ նուաճումն է։ Կեդրոնագմբէթ եկեղեցիներուն մէջ՝ Հայաստանի մէջ ստեղծուած եւ կիրառուած տիպերի նման բազմազանութիւնը, գմբեթատակ տարածութեան շուրջը ինտերիերու միաւորման ձգտումը 7-րդ դարու հայկական եկեղեցական ճարտարապետութիւն բնորոշ գիծերն են, որոնք կ՛արանձնացնեն զայն քրիստոնէական աշխարհի միւս ճարտարապետական դպրոցներէն։

7-րդ դար[խմբագրել | խմբագրել կոդը]

Հայաստանի մէջ վաղ միջնադարեան կեդրոնագմբէթներէն զատ կառուցուած են նաեւ երկայնական՝ բազիլիկատիպ եկեղեցիներ։ Քառամոյթ գմբէթաւոր բազիլիկ են Տեկորի Սուրբ Սարգիս վկայարանը, Օձունի Սուրբ Աստուածածին եկեղեցին, Էջմիածնի Սուրբ Գայանէ վանքի եկեղեցին, Բագաւանի Սուրբ Յովհաննէս վանքը, Մրենի Կաթողիկէ եկեղեցին։ Հայաստանի մէջ 7-րդ դարուն մշակուած է խաչաձեւ, եռախորան գմբէթաւոր բազիլիկի տիպը, որուն կը պատկանին Դուինի Կաթողիկէ Սուրբ Գրիգոր եկեղեցին (վերակառուցումէն ետք) եւ Թալինի Կաթողիկէն։ Սակայն գմբէթաւոր բազիլիկներու ներսի մասնատումը առանձին կանգնած մոյթերով նպատակահարմար չէր ծիսակատարութեան ժամանակ բեմի առջեւ աղոթասրահի միասնական տարածութիւն ունենալու առումով։ Միաժամանակ, առանձին կանգնած մույթերը կամ սիւները շէնքին թոյլ տարրերն են երկրաշարժերու ժամանակ, եւ վաղ միջնադարուն հայ ճարտարապետները հաղթահարած են երկայնական, բազիլիկ եկեղեցիական շէնքերու այդ թերութիւնը՝ ստեղծելով միանգամայն նոր՝ առանց միջանկեալ հենարաններու «գմբէթաւոր դահլիճ» տիպը։ 7-րդ դարուն այդ տիպի լաւագոյն կառույցներն են Պտղնավանքը եւ Արուճի Սուրբ Գրիգոր եկեղեցին, որոնց գմբէթները հենուած են երկայնական պատերուն կից երկու զոյգ հզոր որմնամոյթերու վրայ։

4-6-րդ դարեր[խմբագրել | խմբագրել կոդը]

4–6-րդ դարերուն հայ ճարտարապետները եկեղեցիներ կառուցելէ ետք հիմնականին ուշադրութիւն դարձուցած են արտաքին ճակատներուն։ Հարդարանքի տարրերով շեշտուած են. շքամուտքերով՝ դռները, հոնքաձեւ քանդակազարդ շրջանակներով՝ լուսամուտները, նախապէս ատամնաւոր, ապա կիսակամարիկներով գոտիներով՝ քիւերը։ Ներսի պատերը սրբատաշ քարերով են եւ մեծ մասամբ՝ առանց որմնանկարներով։ Բազմաթիւ լայն պատուհաններով եկեղեցիներու ներսը ողողուախծ են լոյսով։


2222222norr ՀՀ Յուշադրամներ

Հայկական զինուած ուժեր[խմբագրել | խմբագրել կոդը]

1997
Մարշալ Բաղրամեանի ծննդեան 100-ամյակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ մարշալ Յովհաննէս Բաղրամեանի դիմապատկերը՝ Սարդարապատի յուշահամալիրի յետամասի վրայ, «ՄԱՐՇԱԼ ԲԱՂՐԱՄՅԱՆ» եւ անգլ.՝ «MARSHAL BAGHRAMYAN» գրառումները, հոբելյանական տարելիցը (100) եւ տարեթիւերը (1897-1997)։ Դրամաշուրթը՝ հարթ, գրառումով։
Անուանական արժէքը՝ 100 դրամ։ Նիւթը՝ արծաթ-999։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատուած քանակը՝ 1200 հատ։ Էսքիզները՝ Հրաչեայ Ասլանեանի։ Հատուած է ԱՄՆ «Genesis International» դրամահատարանին մէջ proof որակով։

2001
Գարեգին Նժդեհ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ Եզերքը կը կազմեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։
Դարձերեսը՝ գործիչի դիմապատկերը եւ «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» գրառումը, եզերքը կը կազմեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անուանական արժէքը՝ 100 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատուած քանակը՝ 170 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչեանի։ Հատուած է Լիտուայի դրամահատարանին մէջ proof որակով։

2001
Գարեգին Նժդեհ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, պետութեան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։ Եզերքը կը կազմեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։
Դարձերեսը՝ գործիչի դիմապատկերը եւ «ԳԱՐԵԳԻՆ ՆԺԴԵՀ» գրառումը, եզերքը կը կամեն կէտեր՝ շրջագիծի ձեւով։ Դրամաշուրթը՝ հարթ, համարակալումով։
Անուանական արժէքը՝ 100 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925 ոսկեզօծ պատուածքով։ Քաշը՝ 31.10 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատուած քանակը՝ 30 հատ։ Էսքիզները՝ Աննա Արուտչեանի։ Հատուած է Լիտուայի դրամահատարանին մէջ proof որակով։

2005
Հայաստանի զինուած ուժեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ «Մարտական խաչ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» եւ անգլ.՝ «ARMED FORCES OF ARMENIA» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 5000 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 31.10 գ։ Ձեւը՝ ութանկիւն, 38.00 մմ առաւելագոյն անկիւնագծով։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2005
Հայաստանի զինուած ուժեր

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամաֆտան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ «Մարտական խաչ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ԶԻՆՎԱԾ ՈՒԺԵՐ» եւ անգլ.՝ «ARMED FORCES OF ARMENIA» գրառումները։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 50 000 դրամ։ Նիւթը՝ ոսկի-999։ Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատուած քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2006
Մարշալ Բաբաճանեանի ծննդեան 100-ամեակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ մարշալ Բաբաճանեանի դիմապատկերը, «ՄԱՐՇԱԼ ՀԱՄԱՁԱՍՊ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ» գրառումը եւ ծննդեան ու մահուան տարեթիւերը (1906-1977)։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 1000 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.60 գ։ Տրամագիծը՝ 38.00 մմ։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Կարէն Կոջոեանի։ Հատուած է Չեխիոյ դրամահատարանին մէջ proof որակով։

2007
Հայոց բանակի կազմաւորման 15-ամեակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ «Տիգրան Մեծ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 10 000 դրամ։ Նիւթը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատուած քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2007
Շուշիի ազատագրման 15-ամեակ

Դիմերեսը՝ ճախրող արծիւ՝ հաւերժութեան նշանի յետամասի վրայ, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ ԼՂՀ «Շուշիի ազատագրման համար» մետալը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 15-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 10 000 դրամ։ Նիւթը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատուած քանակը՝ 1000 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Լեհաստանի դրամահատարանին մէջ proof որակով։

2012
Հայոց բանակի կազմաւորման 20-ամեակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ «Հայրենիք» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 1000 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.60 գ։ Ձևը՝ ութանկիւն, 40.0 մմ առաւելագոյն անկիւնագծով։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2012
Հայոց բանակի կազմաւորման 20-ամեակ

Դիմերեսը՝ պետական զինանշանը, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ «Հայրենիք» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՀԱՅՈՑ ԲԱՆԱԿԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնար։
Անուանական արժէքը՝ 10 000 դրամ։ Նիւթը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2012
Շուշիի ազատագրման 20-ամեակ

Դիմերեսը՝ Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցին՝ հաւերժութեան նշանի յետամասի վրայ, թողարկող դրամատան անուանումը (ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԵՆՏՐՈՆԱԿԱՆ ԲԱՆԿ), անուանական արժէքը եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ ԼՂՀ «Ոսկե արծիվ» շքանշանը, ՀՀ ԶՈՒ զինանշանը, «ՇՈՒՇԻԻ ԱԶԱՏԱԳՐՄԱՆ 20-ԱՄՅԱԿ» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 10 000 դրամ։ Նիւթը՝ ոսկի-900։ Քաշը՝ 8.60 գ։ Տրամագիծը՝ 22.00 մմ։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Յարութիւն Սամուէլեանի։ Հատուած է Նիդերլանդներու արքայական դրամահատարանին մէջ proof որակով։

2015
Անդրանիկ Օզանեանի ծննդեան 150-ամեակ

Դիմերես․ կեդրոնը՝ պետական զինանշանը եւ անուանական արժէքը, եզերքը՝ պետութեան անուանումը՝ «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆ» ու անգլ.՝ «REPUBLIC OF ARMENIA» եւ թողարկման տարեթիւը։
Դարձերեսը՝ Զօրավար Անդրանիկի յուշարձանը Փարիզի Պեր Լաշեզ գերեզմանատանը, անունը (ԱՆԴՐԱՆԻԿ ՕԶԱՆՅԱՆ) եւ ծննդեան ու մահուան տարեթիւերը (1865-1927), հոբելյանական տարելիցը (150 ամեակ), «Ես պայքարել եմ մի բանի՝ իմ հարազատ ժողովրդի ազատության եւ բարեկեցության համար» գրառումը։ Դրամաշուրթը՝ ատամնաւոր։
Անուանական արժէքը՝ 1000 դրամ։ Նիւթը՝ արծաթ-925։ Քաշը՝ 33.6 գ։ Տրամագիծը՝ 40.00 մմ։ Հատուած քանակը՝ 500 հատ։ Էսքիզները՝ Լուսինէ Լալաեանի։ Հատուած է Լիտուայի դրամահատարանին մէջ proof որակով։

Նշումներ[խմբագրել | խմբագրել կոդը]