Մասնակից:Sergey19981603/Անատոլի Սավելև
Sergey19981603/Անատոլի Սավելև |
---|
Անատոլի Նիկոլայևիչ Սավելև 1946 թվական (1946 թվական ապրիլի 25, 1997 թվական դեկտեմբերի 20) խորհրդային և ռուսական հատուկ ծառայությունների ղեկավար, Ռուսաստանի ՖՍԲ-ի գնդապետ, «Ալֆա» խմբի աշխատակազմի ղեկավար: Ռուսաստանի Դաշնության հերոս (1997, հետմահու):
Կենսագրությունը[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1946 թվականի ապրիլի 25-ին Մոսկվայում աշխատավորների ընտանիքում: 1965 թվականին Ավարտել է Մոսկվայի ավիացիոն քոլեջը: Աշխատել է Էլեկտրոնային հաշվարկների գիտահետազոտական ինստիտուտում, ծառայությունը սկսելուց ոչ շատ առաջ ամուսնացել է:
1971 թվականին ՀԼԿԵՄ-ի ուղեգրով ուղղորվել է պետական անվտանգության մարմին: 1972 թվականին Ավարտել է ԽՍՀՄ Պետական անվտանգության կոմիտեի 401-րդ հատուկ դպրոցը, իր կարիերան սկսել է որպես ԽՍՀՄ ԿԳԲ-ի 7-րդ վարչության կրտսեր հետախույզ:
1974 թվականին եղել է առաջիններից մեկը , ով կրկին ընդունվել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի 7-րդ վարչության ԽՍՀՄ-ի ՕԴԿ-ի «Ա» խմբի ԿԳԲ-ի նոր ստեղծված հատուկ բաժին: Ծառայությունը «Ալֆա»-ում սկսել է որպես հետախույզ: 1976 թվականին Ավարտել է Մոսկվայի պետական մանկավարժական համալսարանի ֆիզմաթի ֆակուլտետը: Ենթաբաժնում ծառայելիս նա ակտիվորեն մասնակցել է մի շարք բարդ մարտական գործողությունների: Առաջին անգամ պատերազմի մասնակցել է 1979 թվականի դեկտեմբերին Քաբուլ քաղաքում, Աֆղանստանի ռազմաօդային ուժերի շտաբի գրավման ժամանակ:
1983 թվականին ավարտել է ԽՍՀՄ ԿԳԲ-ի բարձրագույն դպրոցը: 1984 և 1985 թթ. մասնակցել է Աֆղանստանում ռազմական գործողությունների: Նա անմիջական մասնակցություն է ունեցել Բուդենովսկում և Պերվոմայսկու քաղաքներում ազատազրկման ռազմական գործողությունների կազմակերպմանը և անցկացմանը:
1997 թվական դեկտեմբերի 10-ին նա անձամբ է չեզոքացրել Շերեմետևո-1 օդանավակայանում «Իլ-62» ինքնաթիռը գրաված և պայթեցրել սպառնացող ահաբեկիչին:
Միջադեպը Շվեդիայի դեսպանատանը
1997 թվականի դեկտեմբերի 19-ին, ժամը 20:02-ին, ահաբեկչության դեմ պայքարի վարչության աշխատակազմը տեղեկատվություն է ստացել ղեկավարի կողմից, որ ժամը 18:50-ին, Մոսկվայwum Շվեդիայի դեսպանատան հարևանությամբ (Մոսֆիլմով փողոց 60) ավտոկայանատեղիում, անհայտ դիմակավորված անձը Վոլվո-340 մակնիշի ավտոմեքենայում զենքով սպառնացել և գերի է վերցրել Ռուսաստանում Շվեդիայի դեսպանատան վաճառքի ներկայացուցիչ Յան-Օլոֆ Նիստեմանին և նրա կինոջը, ով ազատ է արձակվել ահաբեկիչի կողմից իր պահանջները ներկայացնելու համար (3 միլիոն դոլար և ինքնաթիռ անհայտ ուղղությամբ թռչելու համար):
Ահաբեկիչը՝ 28-30 տարեկան տղամարդ էր, ներկայացրել է որպես Անդրեև: Ժամը 20:10-ին Ռուսաստանի ՖՍԲ-ի տնօրենի հրահանգով «Ա»-ի ղեկավարությունը բարձրացրեց մարտական տագնապ: Ժամը 20:20-ին մարտական հերթապահության 2-րդ վարչությունը դորս եկավ ստորաբաժանումից և ժամը 20:40-ին ժամանեց դեպքի վայր, որտեղ գտնվում էր բաժանմունքի պետի տեղակալ Ա. Սավելիևը: Բաժանմունքի ղեկավարի հրամանով դիպուկահարները զբաղեցրեցին իրենց նախնական դիրքերը: Մեքենան՝ որում գտնվում էին ահաբեկիչը և պատանդը, միացված լուսարձակներով կանգնած էր Շվեդիայի դեսպանատան բակում: Հանցագործի մոտ կար բջջային հեռախոս, որը նրան փոխանցել էր Շվեդիայի դեսպանատան աշխատակիցը: Ահաբեկչի հետ բանակցությունների ժամանակ հապարզվել է, որ նա զինված է Ֆ-1 նռնակով եւ «Մակարով» ատրճանակով:
Ժամը 22։50-ին, գնդապետ Ա.Ն. Սավեևը սկսել է բանակցություններ վարել ահաբեկչի հետ` ներկայանալով որպես Արտաքին գործերի նախարարության աշխատակից, մի քանի անգամ մոտեցել է մեքենային և անմիջապես բանակցել ահաբեկչի հետ: Ժամը 23:00-ին, գնդապետ Ա.Ն. Սավելևը համոզեց ահաբեկիչին շվեդ դիվանագետին փոխարինել մեկ այլ անձով և որպես պատանդ առաջարկեց ինքն իրեն: Ժամը 23:10-ին տեղի է ունեցել փոխանակումը:
Փոխանակումից հետո ահաբեկիչը ստիպել է գնդապետ Ա.Ս. Սավեևին նստել վարորդի նստատեղին, կապել անվտանգության գոտին, ապա վերջինիս կոկորդից կապել է ավտոմեքենայի նստարանի գլխակալին: Դրանից հետո շարունակվում է Ա.Ն. Սավեևի ազատ արձակման պլանի մշակումը՝ հանցագործին տեղում կամ հավանական երթուղիներիում, ինչպես նաև Մոսկվայի երկու օդանավակայաններում վնասազերծելու ուղղությամբ: Բոլոր հնարավոր գործողությունները համաձայնեցվում էին Շվեդիայի դեսպանի հետ:
Ժամը 24:00-ին ահաբեկիչը կապ է հաստատել ռադիոհեռախոսով և պահանջել անհապաղ բավարարել իր պահանջները: Ահաբեկիչին տեղեկացրել են, որ ուշ ժամի պատճառով պահանջվող գումարը դժվար էր նախապատրաստել, բայց հնարավոր է և, որ դա անելու համար ձեռնարկվում են միջոցառումներ: Ահաբեկիչը համաձայնվում է սպասել:
1997 թվականի դեկտեմբերի 20-ին, ժամը 00։10 մեքենան մոտեցավ դեսպանատան դարպասին: Ժամը 00:13-ին, գնդապետ Ա.Ն. Սավելիևը, պարանով կապված, դուրս է եկել մեքենայից և մոտ չորս րոպե մնացել է առջևի ձախ դռան մոտ: Ժամը 00:17-ին մեքենան վերադարձել է հին վայրը: Ժամը 00:19-ին ահաբեկիչը Ա.Ն. Սավելևի պարանոցին է գցել պարանե օղակը, նրանց միջև սկսվել է պայքար, որը շարունակվել է երեք րոպե: Որոշ ժամանակ անց գնդապետ Ա.Ն. Սավելևը իրեն վատ է զգացել և սկսել է դժգոհել սրտի ցավից: Այս մասին նա նշան է տվել ենթախմբի կապ պահպանող աշխատակցին։
Հաշվի առնելով ահաբեկչի աճող ագրեսիվությունը և գնդապետ Ա.Սավելևի առողջական վիճակի վատթարացումը, օպերատիվ շտաբը որոշում կայացրեց իրավիճակի ուժի կիրառմամբ հնարավոր ավարտի մասին: Դիպուկահարները հանցագործի վրա կրակ բացելու հրաման են ստանում, պատանդի ահաբեկչից հեռանալու դեպքում, ինչը ազդարարելու էր գրավման խմբի գործողությունների սկիզբը: Ժամը 00:30-ին, ահաբեկչի խնդրանքով նրան հանձնվեց մի շիշ կոնյակ, որպեսզի իջեցնի ագրեսիվությունը: Դրանից հետո ահաբեկիչը համաձայնվեց թույլ տալ որպեսիզի Ա.Ս. Սավելևին բժշկական օգնություն ցուցաբերեն:
Ժամը 00։38-ին, 26-րդ կայանի« Շտապ անհետաձգելի բժշկական օգնության» կենտրոնի բժիշկը սրտի կաթված է արձանագրել և ներակել է Սավելևին: Ժամը 00:50-ի դրությամբ, ստեղծված բարդ իրավիճակի պատճառով ահաբեկիչը պահանջել է, որ գնդապետ Սավալելևը փոխանակվի ՌԴ Դաշնային անվտանգության ծառայություն աշխատակցի և թղթակցի հետ։ Ա.Ս. Սավելևի կրիտիկական վիճակը հաշվի առնելով` գործողության ղեկավարման կենտրոնը որոշեց նրան տարհանել և սկսել գործողությունները: 01:04-ին արտակարգ օգնության ցուցաբերման ժամանակ դիպուկահարը կրակել է ահաբեկչի վրա: Ահաբեկիչը ընկել է:
Դիպուկահարի կրակոցից հետո, մեքենային մոտեցան Սավելևին տարհանելու և ահաբեկիչին ձեռբակալելու հրաման ստացած խումբը: Սակայն, ահաբեկիչը երեք կրակոց է կատարում գրոհայինների խմբի ուղղությամբ, որին ի պատասխան կրակ է բացվում: Միաժամանակ կրակել է նաև դիպուկահարը: Զինծառայողների և դիպուկահարի կրակի հետևանքով ահաբեկիչը մահացել է, իսկ Անատոլի Նիկոլաևիչ Սավեևը վիրավորվել է ազդրից ռիկոշետով:
Վիրավոր սպան շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է թիվ 64 հիվանդանոց, կլինիկական մահվան վիճակում: Հիվանդանոցում Նա դեռ կենդանի էր: Բժիշկները մինչև վերջ պայքարել են նրա կյանքի համար: Չնայած նրանց ջանքերին, 1997 թվականի դեկտեմբերի 20-ի վաղ առավոտյան ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության գնդապետ Սավելիևը մահացել է:
1997 թվականի դեկտեմբերի 22-ին Ռուսաստանի Դաշնության Նախագահի № 1368 հրամանագրով, Մոսկվայում գտնվող Շվեդիայի դեսպանատան դիմաց ահաբեկիչ չեզոքացնելու ռազմական գործողությունների ժամանակ ցուցաբերած անձնական քաջության և հերոսության համար գնդապետ Սավլև Անատոլի Նիկոլաևիչը հետմահու պարգևատրվել է Ռուսաստանի Դաշնության հերոսի կոչումով:[1][2][3]
Նա թաղվել է Մոսկվայի Նիկոլո-Արխանգելսկի գերեզմանատանը (բաժին 75-ա):
Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- «Ոսկե աստղ» կրծքանշան, № 425 (1997 թվական, հետմահու)
- Շքանշան «Ռազմական վաստակների համար» (1996 թվական)
- Կարմիր աստղ երկու շքանշաններ (1980 թվական, 1986թվական)[4]
- Ազգային անվտանգության պատվավոր աշխատակից
- Անձնական անվանական զենքեր
Հիշողություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Указ Президента РФ № 1368». Сайт Президента России — «О присвоении звания Героя Российской Федерации полковнику Савельеву А. Н.». 22 декабря 1997. Վերցված է 2013-12-06-ին.
- ↑ «Указ Президента РФ № 1368». Kremlin.ru — «О присвоении звания Героя Российской Федерации полковнику Савельеву А. Н.». 22 декабря 1997. Վերցված է 2011-05-17-ին.
- ↑ Сайт «Герои страны».
- ↑ Савельев Анатолий Николаевич — Клуб ветеранов спецподразделения «Альфа»
- ↑ Государственное бюджетное образовательное учреждение города Москвы «Средняя общеобразовательная школа № 787 имени А. Н. Савельева»
- ↑ «Московская школа будет носить имя Героия России спецназовца Савельева» (ռուսերեն). РИА Новости. 2009-06-10. Վերցված է 2013-11-18-ին.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Sergey19981603/Անատոլի Սավելև «Երկրի հերոսներ» կայքում
- Павел Евдокимов Мужество: на острие судьбы(ռուս.) // Братишка : журнал. — 2008.
- Имени Анатолия Савельева(ռուս.) // Спецназ России : газета. — 2009. — № 12.
- Подвиг полковника Савельева
[[Կատեգորիա:Ապրիլի 25 ծնունդներ]] [[Կատեգորիա:1946 ծնունդներ]] [[Կատեգորիա:Մոսկվա քաղաքում ծնվածներ]] [[Կատեգորիա:Դեկտեմբերի 20 մահեր]]
Վիքիպահեստ նախագծում կարող եք այս նյութի վերաբերյալ հավելյալ պատկերազարդում գտնել Sergey19981603/Անատոլի Սավելև կատեգորիայում։ |