Մասնակից:Safi-iren/Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Safi-iren/Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան

Հադրութի Արթուր Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան, գտնվում է ԼՂՀ Հադրութ քաղաքում[1]:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ա. Մկրտչյան արձանը Հադրութ քաղաքում

Հիմնադրվել է 1984 թվականին փետրվարի 28-ին: Հիմնադիրը և առաջին տնօրենը Գ. Լ. Մարդանյանն էր: 1986-1991 թվականներին թանգարանի տնօրենն էր, իսկ հետագայում նաև ԼՂ ԳԽ առաջին նախագահ՝ Ա.Ա.Մկրտչյանը: Վերջինիս օրոք թանգարանը կոչվել է «Դիզակ», իսկ հետագայում Ա.Մկրտչյանի եղերական մահից տարիներ անց, հիմք ընդունելով նրա` թանգարանի համար կատարած մեծածավալ գիտա-լուսավորական, ուսումնա-հայտնագործական, հավաքչական և ընդհանուր գիտական աշխատանքները, վերանվանվել է իր` Ա.Մկրտչյանի անվան: Թանգարանի մուտքում տեղադրված է Ա.Մկրտչյանի կիսանդրին` ԼՂՀ զինանշանի ներքո: Մուտքում է տեղադրված նաև Հադրութի շրջանի վարչատարածքային քարտեզ-մանրակերտը:

Թանգարանի ստորաբաժանումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Թանգարանում գործում է վեց սրահ, որտեղ համապատասխանաբար ներկայացվում են՝ Հադրութի շրջանի մասին ընդհանուր տեղեկություններ, շրջանի բուսական և կենդանական աշխարհը, նախնադարյան հասարակարգ, բրոնզե դար, միջնադար, շրջանի կենցաղը պատկերող առարկաներ, նախահեղափոխական շրջան, 1941-1945 թվականներին նվիրված սրահ: Վերջին սրահում ներկայացված են արցախյան գոյապայքարում զոհված հադրութեցի ազատամարտիկների լուսանկարները` ըստ գյուղերի: Առանձին վահանակներով են ներկայացված Մարտական խաչի ասպետների և անհայտ կորած ազատամարտիկների լուսանկարները: Այստեղ է դրված զոհված ազատամարտիկների հիշատակին նվիրված հուշարձանի մանրակերտը: Առանձին վահանակով ներկայացված է Արթուր Մկրտչյանի անցած ուղին: Այժմ տնօրենն է՝ Անի Սավադյան

Մասնաճյուղեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան» ՊՈԱԿ-ն ունի երկու մասնաճյուղերը՝ Մեծ թաղեր գյուղում «Մեծ Թաղերի Խուդյակովի անվան տուն-թանգարան» և Տումիում՝ «Տումու Թևան Ստեփանյանի անվան տուն-թանգարան»: Վերջինս գործում է 2014 թվականից:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Հադրութի Ա. Մկրտչյանի անվան հայրենագիտական թանգարան - See more at: http://www.mc.am/pages/p_ID/446#sthash.Ijkgt8Xy.dpuf». http://www.mc.am/. {{cite web}}: External link in |publisher= and |title= (օգնություն)