Մասնակից:Safi-iren/Ավազարկղ13

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Սլաքով ցույց է տրված տետրագրամմատոնը Սեպտուագինտայի տեքստի մեջ

Տետրագրամմատոն (տետրագրամմա) - (հուն․՝ τετραγράμματον, հուն․՝ τετρα, «չորս» և и γράμμα, «տառ») - հուդդայական կրոնական և կաբալիստական ավանդույթներում՝ Աստծո չարտասանվող քառատար անուն, որը համարվում է Աստծո հատուկ անուն, ի տարբերություն Աստծո այլ տիտղոսներից: Առաջին անգամ հանդիպում է Թորայում: Օգտագործվում է 10 պատվիրաններից առաջինում: Քրիստոնեության մեջ տետրագրամմատոնը դա Աստծո բազում անուններից է, ինչպես օրինակ Էլ, Ադոնայ, Էլոհիմ և այլն [1]:

Հին եբրայերենում տետրագրամմատոնը՝ 4 տառ է՝ եբրայերեն՝ ‏ י (յոդ) ה (հեյ) ו (վավ) ה (հեյ): יהוה‏‎‎‎‎, (ընդ որում վերջին «հեյ» տառը նշանակում է ձայնավոր): Լատիներեն տառերով տետրագրամման տառադարձվում է ինչպես IHVH կամ YHWH կամ JHWH:

Տետրագրամմատոն հին եբրայերեն՝ יהוה‎‎ դա հին եբրայերեն՝ היה‎‎ — «լինել» բայի ապառնի ժամանակի եզակի թվի 3-րդ դեմքն է և տետրագրամմատոնի բառացի թարգմանությունն է: «(Նա) կլինի», ըստ որոշ գիտնականների թարգմանության «(Նա) ողջ է»: Հին եբրայերեն՝ היה‎‎‎ «լինել» բայից է ձևավորված Հին եբրայերեն՝ אהיה‎‎ ‎‎‎ — «(Ես կամ) գոյություն ունեմ» ներկա ժամանակի եզակի թվի առաջին դեմքը, որը գործածված է Ելքում: « Աստված ասաց Մովսեսին՝ Ես կամ»: Տետրագրամմատոնից են ծագել հին եբրայերեն՝ יהו‎ «Իահո» և հին եբրայերեն՝ יו‎ «իո», որոնք կան հրեական շատ հատուկ անունների մեջ: Հրեա-եգիպտական պապիրուսներում, որտեղ պատմվում է մոգության մասին, այն արդեն ի հայտ է գալիս հին հուն․՝ Ίαωούηε[2]

Հին հունարեն ձեռագրերում Աստծո անունն ուղղակիորեն չի տառադարձվում: Այդ իսկ պատճառով կասկածներ կան այն բանի մասին, որ Աստծո անունը կարող է գոյություն ունենալ քառակուսի գրության սահմաններից դուրս: Հին հրեաները 3-1-րդ դարերում թարգմանեցին Սուրբ գրությունը՝ Սեպտուագինտան, հին եբրայերենից հին հունարեն: Հնագույն Սեպտուագինտայի պահպանված սալիկներից շատերում տետրագրամմատոնը լրիվությամբ փոխարինված է «Κύριος» (Տեր), «Θεός» (Աստված), շատ հազվադեպ կարելի է հանդիպել Սեպտուագինտայի միայն առանձին տարբերակներ, որտեղ տետրագրամմատոնը թողել են անփոփոխ (Սեպտուագինտայի նման տարբերակներ հավանաբար առանձին արվում էին հրեական սփյուռքի այն մասի համար, որը ծանոթ էր արամերենին): Նաև տառադարձում չի նկատվում քրիստոնեական հունական հնագույն ձեռագրերում: Նոր Կտակարանի ողջ հունարեն տեքստում չկա ոչ հենց տետրագրամմատոն, ոչ էլ դրա տառադարձումը հունարեն այբուբենի տառերով, նույնիսկ այնտեղ, երբ ցիտվում է Հին Կտակարանի այն վայրերը, որտեղ տետրագրամմատոն հաստատ առկա է: Բոլոր նման հոդվածներում Աստծո հատուկ անունը փոխարինված է «Κύριος» (Տեր) և «Θεός» (Աստված) բառերով:

Տվյալ ֆենոմենի բացատրության համար գոյություն ունի վարկած ըստ որի Աստծո անունը տետրագրամմատոնի ձևով կարող է միաժամանակ ծառայել թե որպես կնիք (ստորագրություն) և թե ինչ-որ պատմական գծագիր (ինչն ավելի մոտ է կաբալային), երբ հաշվի է առնվում դրա նումերոլոգիական կազմը, ինչպես տառերի գումար: Եթե ընդունենք նման բացատրությունը, ապա հասկանալի է դառնում պատճառը, որի համար Աստծո անունը` տետրագրամմատոն հնագույն ընդօրինակողների գիտակցության մեջ պետք է ունենար անփոփոխ ձև կամ թե ընդհանրապես գոյություն չունենար:

Տետրագրամմատոն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տար Անվանում Արտասանություն
י Յոդ «Y»
ה Հեյ «H»
ו Վավ «W»
ה Հեյ «H»


Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Творения блаженного Иеронима Стридонского. Ч.1. стр. 151
  2. «Имена Божии». Բրոքհաուզի և Եֆրոնի հրեական հանրագիտարան: In 86 Volumes (82 Volumes and 4 Additional Volumes). St. Petersburg. 1890–1907.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)