Մասնակից:RaisaMkhitaryan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարնան աստվածուհին, Պերսեփոնեն զբոսնում էր անտառում, երբ անսպասելի հայտնվում է ստորգետնյա երկրի կառավարիչ՝ Պլուտոնը[1] և առևանգում է նրան։ Հայտնվելով ստորգետնյա երկրում, Պլուտոնը հայտարարում է աստվածուհուն որպես իր թագուհի, բայց Պերսեփոնեն ընկնում է վշտի մեջ, նրա հետ նաև ամբողջ երկիրը։ Դա ձանձրացնում է Պլուտոնին և նա որոշում է բաց թողնել Պերսեփոնեին, բայց մի պայմանով, որ նա վեց ամիս կլինի երկրի վրա, իսկ հաջորդ վեց ամիսը՝ ստորգետնյա երկրում։ Պերսեփոնեի երկիր վերադարձի հետ երկիր նորից վերադառնում է ներդաշնակությանը։

Ստեղծում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մուլտֆիլմը համարվում է Դիսնեյի ստուդիայի գործող անձանց անիմացնելու առաջին փորձերից[2]։ Պերսեփոնեի անիմացիան ստեղծել է անիմատոր Համիլլթոն Լասկեն, ով ավելի ուշ զբաղվել է «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի Սպիտակաձյունիկի անիմացիայով։ Ինչպես նաև նա օգտագործել է Պերսեփոնեի արտաքին տեսքը Սպիտակաձյունիկի նախնական ուրվագիծը ստեղծելու ժամանակ[3]։

Տեսահոլովակի թողարկումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ամերիկայի Միացյալ Նահանգներ[խմբագրել | խմբագրել կոդը]

DVD-ի վրա, մուլտֆիլմը հրատարակվել է որպես հավելյալ նյութ մուլտֆիլմի թողարկման համար։ Մուլտֆիլմի առաջին հրատարակումը DVD-ի վրա տեղի է ունեցել 2001 թվականի հոկտեմբերի 9-ին[4], որպես «Սպիտակաձյունիկը և յոթ թզուկները» մուլտֆիլմի պլատինային հրատարակության լրացուցիչ նյութ[5][6]: Ավելի ուշ, «Գարնան աստվածուհին» թողարկվել է երկկեղմանի DVD-ով «Walt Disney Treasures: More Silly Symphonies», որն իր մեջ ներառում էր «Հիմար սիմֆոնիաների» մուլտֆիլմրը, որոնք թողարկվել են 1929-ից 1938 թվականներին, որպես հավաքածուի մուլտֆիլմ[7]։ 2007 թվականին մուլտֆիլմը կրկին թողարկվեց DVD-ով, Walt Disney’s It’s a Small World of Fun անվանումուվ DVD հավաքածուում[8]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Также известен как Сатана, Люцифер или Аид.
  2. Dave Smith Disney A to Z: The Updated Official Encyclopedia. — С. 206.
  3. Frank Thomas and Ollie Johnston Disney Animation: The Illusion of Life(անգլ.). — 109 с. — ISBN 0896592332
  4. «Snow White and the Seven Dwarfs DVD Review» (անգլերեն). Blu-ray.com. 2001-10-09. Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2013-01-25-ին.
  5. «Snow White and the Seven Dwarfs (Disney Special Platinum Edition)» (անգլերեն). Amazon.com. 2001-10-09. Արխիվացված է օրիգինալից 2013-02-01-ին. Վերցված է 2013-01-26-ին.
  6. Snow White & 7 Dwarfs: Special Edition Review
  7. «Walt Disney Treasures: More Silly Symphonies (1929-1938) (1930)» (անգլերեն). Amazon.com. 2006-12-19. Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին. Վերցված է 2013-04-14-ին.
  8. «Walt Disney's It's a Small World of Fun 4 (1953)» (անգլերեն). Amazon.com. 2007-02-13. Արխիվացված է օրիգինալից 2013-04-19-ին. Վերցված է 2013-04-14-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]