Մասնակից:Nelli1982/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Nelli1982/Ավազարկղ

Գարուն Վաղինակի Աղաջանյան , աձակագիր, կենսաբանական գիտությունների թեկնածու, Հայաստանի գրողների միության անդամ (1995)։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գարուն Աղաջանյանը ծնվել է 1952 թվականի մարտի 15-ին, Երևանում։ Ստեղծագործել և տպագրվել է վաղ հասակից։ Հանդիսանում է բազմաթիվ գիտական աշխատանքների հեղինակ։ Հետագայում խորացել է կնոջ սեռահոգեբանության, կին-տղամարդ հարաբերությունների, ինչպես նաև գոյի փիլիսոփայության մեջ։ Պատճառահետևանքային այդ խառնաշփոթը ներկայացնում է իբրև շարժում-կյանք-ճակատագիր՝ նախշ[1]։

Գարուն Աղաջանյանի պատմվածքները տպագրվել են գրական հանդեսներում, թարգմանվել է ռուսերեն, անգլերեն, իսպաներեն, պարսկերեն[2]։

Աշխատություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Պատմվածքներ» (1994թ.)
  • «Ինտիմ» (1999թ.)
  • «Ելք դեպի ներս։ Արդի հայ կին գրողներ» (2006թ.)
  • «Contemporary Armenian Prose» (2006թ.)
  • «Deviation» (2008թ.)

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «ԳԱՐՈՒՆ ԱՂԱՋԱՆՅԱՆ « Հայաստանի Գրողների Միություն». Վերցված է 2021-05-17-ին.
  2. «AV Production - Գարուն Աղաջանյան». avproduction.am. Վերցված է 2021-06-01-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]