Մասնակից:Nare Danielyan

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

ՔԵՄՈՆ ՍՈՎՈՐԱԿԱՆ[խմբագրել | խմբագրել կոդը]

Երկամյա կամ բազմամյա մշակովի խոտաբույս է: Ծաղկում է մայիս-հուլիս ամիսներին, պտուղները հասունանում են հուլիս օգոստոսին։ Աճում է հովիտներում, թփուտների արանքներում,լուսավոր տերևախիտ անտառներում,գետերի և առվակների երկայնքով,լեռների վրա: Բուժական առումով օգտագործում են քեմոնի պտուղները: Այն կարելի է հավաքել ձեռքով` նախորոք մանգաղով հեռացնելով բույսի պտղաբեր մասը: Չորացնել վերնատներում,բարակ շերտով փռելով թղթի կամ սավանի վրա: Չորացնելուց հետո մաքրել փոշուց և պահել փակ ապակյա բանկաների մեջ:Պիտանի է մինչև 3 տարի[1]:

Քիմիական կազմը[խմբագրել | խմբագրել կոդը]

Պարունակում է եթերայուղ, ճարպայուղ, ֆլավոնոիդներ, դաբաղող նյութեր, սպիտակուցներ, խեժ, մոմ , հանքային աղեր:

Բուժական ազդեցությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ունի մարսողությունը կարգավորող, աղիների շարժողունակությունը բարձրացնող, նեխման և խմորման գործընթացը նվազեցնող, ցավազրկող, աղեփքությունը վերացնող, լուծողական ազդեցություններ: Այն շատացնում է նաև կերակրող մոր կաթը: Կիրառվում է մարսողության խանգարումների, մետեորիզմի (աղիների փքվածություն), ստամոքսի և աղիների կծկումային ցավերի, ատոնիկ փորկապությունների, վատ աղորժակի և սակավ կաթնաբերության դեպքերում:

Կիրառման եղանակները[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջրաթուրմ- Մեկ ճաշի գդալ մանրացված պտուղները թրմել մեկ բաժակ եռման ջրում, փակ վիճակում: Քամել մինչև սառելը: Խմել 2-3 ճաշի գդալ (երեխաներին` մեկ թեյի գդալ),օրական 5-6անգամ, ուտելուց առաջ:

Եփուկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պատրաստվում է այն դեպքում, երբ հարկ կա շատացնել կերակրող մայրերի կաթը: Մեկ ճաշի գդալ մանրացրած պտուղները եփել 2 բաժակ եռացրած ջրում: Եռացնել փակ ամանի մեջ 3-5 րոպե: Քամել և խմել 1/3-1/2 բաժակ, օրական3-4 անգամ, ուտելուց առաջ: Կերակրող մայրերին խորհուռդ է տրվում ուտել քեմոնով թխված հաց:

Փոշի[խմբագրել | խմբագրել կոդը]

Մանրացված պտուղներից օգտագործել թեյի գդալի պոչի ծայրով, ուտելուց 20-30 րոպե առաջ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Բուժում դեղաբույսերով, Է․ Գ․ Ղուկասյան, Երևան, «Նարեկացի» 1992