Մասնակից:Mvarosyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից


Արհեստական բանականությունը երաժիշտների կյանքը հեշտացնելու շնորհիվ լայն տարածում է գտել երաժշտության մեջ։ ԱԲ գործածությունները ձգվում են երաժշտություն ստեղծագործելուց մինչև սպառողի ճաշակին համապատասխան երաժշտություն առաջարկելը։

Գործածումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արհեստական բանականության գործածումը երաժշտության մեջ բնական է, քանի որ ինչպես և այլ ոլորտներում (որոնք առնչություն ունեն ԱԲ հետ), այն կրկնօրինակում է մարդու մտավոր գործողությունները։ Երաժշտություն ընկալել և ստեղծելը պահանջում է ոչ միայն տարրական երաժշտական օրինաչափությունների ընկալում և որոշակի գաղափարների գործածում, այլ նաև ենթագիտակցական և զգացմունքային ազդանշաններ։ ԱԲ-ը դեռ ունակ չէ ունենալ ենթագիտակցություն կամ զգացմունքներ, սակայն այն կարող է ուսումնասիրել մարդուն և իր ազդանշանները, կառուցել համապատասխան ալգորիթմներ և օրինաչափություններ, որոնց շնորհիվ կարող է որոշակի չափով կրկնօրինակել գործողությունները, որոնք անհրաժեշտ են երաժշտություն ստեղծելու համար։

Ստեղծագործում[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեքենայական ուսուցումը թույլ է տալիս ուսումնասիրել որոշակի մոդել և առանձնացնել օրինաչափություններ, որոնք կօգտագործվեն նորը ստեղծելու համար։ Մեքենայական ուսուցման շնորհիվ համակարգիչները սովորել են ստեղծել երաժշտություն դեռ 1980-ականներից սկսած։ Ամենահայտնի օրինակն է Դեյվիդ Քոուպի (անգլ՝ David Cope) աշխատանքը EMI (Experiments in Musical Intelligence) նախագծի վրա։ Նա ծրագրել էր անալիտիկ գործիք, որը անալիզի էր ենթարկում Բախի ստեղծագործությունները։ Այն ոչ միայն ուսումնասիրում էր ստեղծագործությունները մաթեմատիկական տեսանկյունից, այլ նաև զգացմունքային։ Նա ծրագրի համար մատնանշում էր այն հատվածները, որոնք ստեղծում էին որևէ տրամադրություն։ Այսպիսով՝ ծրագիրը ձևավորում էր իր տվյալների բազան, որի շնորհիվ հետագայում կարողանում էր ոչ միայն կրկնել ստեղծագործությունը, այլ նաև վերամշակել այն և փոփոխել այն։ Ծրագիրը այս կերպ կարողացավ ստեղծել մի շարք ձևափոխված ստեղծագործություններ, որոնց հիմքը Բախն էր, սակայն դրանց մեջ կար անհատականություն։ 1993թ․ Քոուպը թողարկեց Bach by Design ալբոմը, որը մեծ ապշանք առաջացրեց շատերի մոտ։[1][2]

Ժամանակակից նախագծերից է AIVA (Artificial Intelligence Virtual Artist) արհեստական բանականությամբ կոմպոզիտորը, որը իր տվյալների բազայում ունի բազմաթիվ ժանրերի հազարավոր ստեղծագործություններ, լավագույն երաժիշտների կողմից։ Նա այդ ամբողջ տեղեկատվության մեջից նույնպես կարողանում է առանձնացնել օրինաչափություններ և ստեղեծել իր համար մաթեմատիկական կանոններ, որոնք տարբերվում են ըստ ժանրի և տրամադրության։ Նա կարողանում է հասկանալ թե նոտաները ինչ համադրություններով և հերթականությամբ պետք է տեղադրվեն որոշակի երաժշտություն ստանալու համար։ Այդ հսկայական պաշարի շնորհիվ նա ունակ է ստեղծել լրիվ նոր ստեղծագործություններ, որոնք չեն տարբերվում մարդու ստեղծածից։ AIVA-ն ունի կայք որտեղ ցանկացողները կարող են պատվիրել երաժշտություն իրենց նախագծերի համար, իրենց ընտրած ժանրում և նույնիսկ իրենց ընտրած ստեղծագործություններ պես։[3][4]

Գործիքավորում / Ձայնային մշակում[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲ-ը կարող է օգտագործվել ոչ միայն ուղղակի երաժշտություն ստեղծելու համար, այլ նաև ձայնային դիզայնի և մշակման մեջ։ Բազմաթիվ երաժշտական համակարգչային ծրագրեր կարողանում են ներառել ԱԲ-ը գործիքավորման և մշակման գործընթացում։ Գոյություն ունեն ծրագրեր, որոնք կարողանում են մշակել երաժշտության որակը պրոֆեսիոնալ ձայնային ինժեներների պես։ Այդիպիսի ծրագիր է iZotope Neutron-ը, որը անալիզի է ընթարկում գործիքավորումը և փոփոխում այն՝ որակը բարելավվելու նպատակով։ Այն իր տվյալների բազայում ունի բազմաթիվ օրինակներ, որոնց վրա հիմնվելով կարող է սպառողին առաջարկել տարբեր լուծումներ, հաշվի է առնվում նաև ժանրը: Այն կարողանում է ճանաչել և առանձնացնել ձայները և գործիքները, դրանք բաժանել խմբերի և աշխատել դրանց վրա։ Կան նաև այլ ծրագրեր, որոնք ըստ սպառողի ցանկության կամ նախապես պահպանված օրինակների վրա հիմնվելով գործիքավորման մեջ ավելացնում են ձայնային էֆեկտներ:[2][5]

Կան ծառայություններ, ինչպիսիք են՝ Splice, Loopmasters և այլն, որոնք առաջարկում են պատրաստի, տարբեր երաժշտական գործիքներով ձայնագրված մեղեդիներ և ձայներ, որոնք համապատասխանում են սպառողի գործիքավորմանը: Կրկին հաշվի է առնվում ժանրը, տրամադրությունը և տեմպը։

Մարքեթինգ[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲ-ը օգտագործվում է նաև երաժշտության մարքեթինգում։ Երաժշտություն գովազդելիս կամ առաջարկելիս պետք է հաշվի առնել ապառողի ճաշակը, քանի որ երաժշտությունը շատ սուբյեկտիվ է։ Այդ խնդիրը առաջիններից կարողացել է լուծել Spotify ընկերությունը։ Spotify-ը հայտնի սթրիմինգային ծառայություն է, որը սպառողին թույլ է տալիս ամսական վճարի դիմաց լսել անվերջ քանակով երաժշտություն։ Սպառողին նոր երաժշտություն առաջարկելու համար օգտագործվում է հենց Spotify-ի համար մշակված BaRT (Bandits for Recommendations as Treatments) ԱԲ համակարգը։ Այն հավաքում է տեղեկատվություն այն երգերի մասին, որոնք սպառողը հավանել է, բաց է թողել կամ ավելացրել է իր երգերի ցանկ։ Հաշվի է առնվում նույնիսկ սպառողի գտնվելու վայրը։ Հենվելով այդ ամբողջ հավաքված տեղեկատվության վրա, համակարգը գտնում է այն երգերը, որը սպառողը կարող է հավանել։ Բայց այսքանով իր աշխատանքը չի ավարտվում։ Համակարգը ունի իր իսկ աշխատանքի գնահատման ալգորիթմ, որը հասկանում է թե արդյոք սպառողը հավանել է իրեն առաջարկվածը։ Եթե սպառողը իրեն առաջարկված երգերը լսում է 30 վայրկյանից ավել, ապա համակարգը առաջարկը համարում է հաջողված և շարունակում է առաջարկել նմանատիպ երաժշտություն, իսկ եթե սպառողը բաց է թողնում այդ երգերը, այդ դեպքում համակարգը կրկին անալիզի է ենթարկում իր տեղեկատվությունը և բացառում է բաց թողնվածի պես երգերը։[2][6]

Եզրակացություն[խմբագրել | խմբագրել կոդը]

ԱԲ գործածումը երաժշտության տարբեր ոլորտներում ապացուցում է, որ ԱԲ-ը կարող է ավտոմատիզացնել նույնիսկ այն գործառույթները, որոնք համարվում են "չափազանց մարդկային" համակարգչի կողմից կատարվելու համար։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «David Cope: 'You pushed the button and out came hundreds and thousands of sonatas'». the Guardian (անգլերեն). 2010-07-10. Վերցված է 2021-11-14-ին.
  2. 2,0 2,1 2,2 «AI Futures: how artificial intelligence will change music». DJMag.com. 2021-10-05. Վերցված է 2021-11-14-ին.
  3. How AI could compose a personalized soundtrack to your life | Pierre Barreau, Վերցված է 2021-11-14-ին
  4. «AIVA - The AI composing emotional soundtrack music». www.aiva.ai (անգլերեն). Վերցված է 2021-11-14-ին.
  5. «Behind the Technology of Mix Assistant». iZotope (անգլերեն). Վերցված է 2021-11-14-ին.
  6. Gershgorn, Dave (2019-10-04). «How Spotify's Algorithm Knows Exactly What You Want to Listen To». OneZero (անգլերեն). Վերցված է 2021-11-14-ին.

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Արհեստական բանականություն Կատեգորիա:Երաժշտություն