Մասնակից:Merydavtian66/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Շենոն Լետո
Հիմնական տվյալներ
Բնօրինակ անունShannon Leto
Ի ծնե անունՇենոն Կարլ Լետո
Նաև հայտնի է որպեսShanimal
Ծնվել էմարտի 9, 1970
Բոսսիեր Սիթի, Լուիզիանա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԵրկիրԱմերիկայի Միացյալ Նահանգներ ԱՄՆ
ԺանրերԱլտերնատիվ ռոք, սփեյս-ռոք, նեո-պրոգրեսիվ ռոք, հարդ ռոք, փոսթ-գրանջ, պրոգրեսիվ ռոք
Մասնագիտությունդերասան, ֆոտոգրաֆ, երաժիշտ, հեղինակ-երգահան, երաժշտական պրոդյուսեր,
Գործիքներհարավածային գործիքներ, կիթառ
ԼեյբլEMI
Virgin
Immortal
ԿապվածThirty Seconds to Mars
The Wondergirls, Street Drum Corps
Անտուան Բեքս

Շեննոն Քրիստոֆեր Լետո (անգլ.՝ Shannon Christopher Leto, ամերիկացի ռոք-երաժիշտ, երաժիշտ և դերասան Ջարեդ Լետոյի ավագ եղբայրը: Thirty Seconds to Mars ալտերնատիվ ռոք խմբի թմբկահար, որը հիմնադրել են եղբոր հետ 1998 թվականին:

Մանկություն և պատանեկություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծնվել է 1970 թվականի մարտի 9-ին Բոսսիեր Սիթիում (քաղաքի կենտրոնին մոտ), Լուիզիանա նահանգ: Ջարեդ Լետոյի` իր եղբոր հետ մեծացել է ստեղծագործ ընտանիքում, շրջապատված երաժշտական գործիքներով: Վաղ մանկությունից նա սկսել էր, իր խոստովանությամբ, հարվածել կաթսաներին, որը հետաքրքրություն առաջացրեց նրա մեջ դեպի հարվածային գործիքները: Շենոնը ինքնուրույն սկսեց նվագել հարվածային գործիքներ, բարաբան, երբ նա դեռ 8 տարեկան էր: Մանուկ հասակում նա մի քանի տարի ականջակալներով լսում էր ձայնագրություններ, և նվագում դրանց տակ` փորձելով ստեղծել իր ուրույն ոճը: Նրա ընտանիքը հաճախ էր տեղափոխվում քաղաքից քաղաք, հատկապես փոքր քաղաքներ: Նյու-Յորք տեղափոխվելուց հետո, որտեղ նրա ընտանիքը ապրում էր Metropolitan Opera House-ից ոչ հեռու, նա սկսեց տարվել նաև դասական երաժշտությամբ: Նրա գնած առաջին ալբոմը Kiss խմբի «Destroyer»-ն էր: Շենոնի խոսքերով, նրա երաժշտական ոճի վրա մեծ ազդեցություն են ունեցել այնպիսի թմբկահարներ, ինչպիսիք են Ջոն Բոնհեմը, Սյուարտ Քոուփլենդը, Քիթ Մունը, Նիք Մեյսոնը, Լարս Ուլրիխը:

Կարիերայի սկիզբը[խմբագրել | խմբագրել կոդը]

Մինչև Thirty Seconds to Mars-ի հայտնի դառնալը, Շենոնը աշխատում էր ջազ-արհեստանոցում: Նրանց հետ 1 սեզոն նվագելուց հետո, նա գնաց այլ լսումների: Սակայն նրան չընդունեցին հնչյունագրության մասին բավարար գիտելիքներ չունենալու պատճառով: Շենոնը ասում է «Երբ ես նվագում էի արհեստանոցում, ես գիտեի, որ իմ մոտ ամեն ինչ ստացվում էր, մինչև այն պահը, երբ իմ դիմաց դրեցին նոտաները»:

Հայտնիություն[խմբագրել | խմբագրել կոդը]

1998 թվականին, երբ Շենոնը իր փոքր եղբոր` Ջարեդի հետ հիմնադրեցին Thirty Seconds to Mars խումբը, նա սկսեց քրտնաջան պարապել, 6-7 ժամ օրվա մեջ: «Ժամանակակից թմբկահար» (անգլ.՝ Modern Drummer) ամսագրի հետ 2006 թվականի փետրվարի հարցազրույցի ժամանակ Շենոնը նշել էր. «Փորձերը հատկապես օգնեցին ինձ հարվածային գործիքների վրա ամրապնդել իմ նվագը և այն դարձնել ավելի ճիշտ»: Շենոնը նաև նշել է, որ նախընտրում է գործիքային կատարումները և էլեկտրոնիկայի հետ էքսպերիմենտները կատարում են նրանք ինքնուրույն: