Մասնակից:Melsida8/Ավազարկղ2

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Կաղապար:Short description




Մեյբլ Շոու Բրիջիսի երաժշտական դահլիճ, առավել հայտնի ինչպես Բրիջիսի դահլճ կամ Մեծ Բրիջիս( որպեսզի տարբերակվի մոտակա Բրիջիսի երաժշտական սրահից, հայտնի որպես Փոքր Բրիջիս[1]), 2500-տեղանոց սրահ է, ԱՄՆԿալիֆորնիա նահանգի Կլերմոնտ քաղաքում գտնվող Պոմոնա քոլեջում։ Այն նախագծել էր Ուիլյամ Թեմփլտոն Ջոնսոնը, իսկ բացումը տեղի էր ունեցել 1932 թվականին։ Այնտեղ բազմաթիվ ներկայացումներ են բեմադրում, թե՛ քոլեջի, թե՛ դրսի այլ խմբեր։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրիջիսը 1931 թվականին շինարարության ժամանակ

Սրահը կառուցել էին Քլերմոնտ Քոլեջի համընկերության միասնական նախագծի շրջանակներում։ Այդ սրահի հովանավորներն էին Պոմոնայի 1908 թվականի շրջանավարտներից մեկի՝ Մեյբլ Շոու Բրիջի(,որը մահացել էր երիտասարդ տարիքում [2]հիվանդությունից)ծնողները և Հ. Հ. Թիմկենը՝ Թիմկեն Ռոլեր Բերինգ ընկերության տնօրենը[3][4]։

Ավարտման պահից մինչև Դորըթի Չենդլըրի տաղավարի բացումը՝ 1964 թվականին, այն անշուշտ համարվում էր Հարավային Կալիֆորնիայից[5] ժամանող նշանավոր այցելուների գլխավոր ընտրությունը։ Այն նաև Արևմտյան Ափի ամենամեծ կոլեգիալ սրահն էր՝ Պոմոնայի երկապատիկ, և Կլերմոնտ [3]քաղաքին հավասար տարողություն ուներ։ Լոս Անջելեսի ֆիլհարմոնիկ նվագախումբը հաճախ էր այնտեղ ելույթ ունենում։[5]

Սրահը վերանորոգվել է 1975-1977 թվականներին սեյսմիկ արդիականացման և կոսմետիկ վերանորոգման համար[6][7]։ 2007 թվականին, վերահսկողությունը փոխանցվել է Պոմոնա համընկերությանը անհատապես։[8][9][10]

Պոմոնայի 2015 թվականի գլխավոր հատակագիծը Մեծ Բրիջիսը որակավորում է որպես «շենք,որը տարբերվում է քոլեջի տարբերվող մթնոլորտը ստեղծելու համար», և նկարագրում է այն, որպես քոլեջի տարածաշրջանային քաղաքացիական գործունեության խորհրդանշան։[11] Քոլեջի՝ շրջակա միջավայրի վրա ազդեցության մասին 2015 թվականի զեկույցը ընդունում է, որ այն իրավասու է ընդգրկվել Պատմական Վայրերի Ազգային ռեգիստրում[12], չնայած 2020 թվականի դրությամբ քոլեջը դեռ չի դիմել ընդգրկվելու համար։ 2017 թվականին Ջոն Նոյմերը՝ որը աշխատում էր Կլերմոնտ Քուրիրերի համար, զարմանք հայտնեց, որ այն չի ընդգրկվել։[13]

Ճարտարապետություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեծ Բրջիսը, որը երևում է Մարսթոնի քառանկյան մյուս կողմից

Մեծ Բրիջը Մարսթոնի քառանկյան արևելյան կողմի՝ Պոմոնայի համալսարանի կենտրոնական հատվածի հիմնական տեսողական կետն է։ Այն կառուցվել է Վերածննդի ոճով, Հյուսիսային Իտալիային [7]բնորոշ ոճին համահունչ և ներառում է Արտ Դեկո տարրեր[2]։ Այն մեծ սյունասրահներ ունի առջևից և երկու կողմից՝ կամարակապ սյուներով[14], ինչպես նաև գլխավոր մուտքի ներսում ՝ մեծ պաշտոնական ճեմասրահ։Շենքի ֆրիզի վրա փորագրված են հինգ հայտնի կոմպոզիտորների անուններ[3]․ այն դարձել է 1975 թվականին տեղի ունեցած կատակի թիրախ, երբ Ֆրեդերիկ Շոպենի պատվին արված մակագրությունը փոխարինվել է Ֆրենկ Զապպայի պատվին արված մակագրությամբ[15][6][16]։

Սրահը նախատեսված է 2494 մարդու համար, ներառյալ 500 տեղանոց կոնսուլային պատշգամբը[7]։ Չկան օժանդակ սյուներ, ինչը հնարավորություն է տալիս բոլոր նստածներին վայելել 62×36 ոտնաչափ(19×11 մ) նախաբեմի բացվող տեսարանը[3]։ Նկուղում պատմական ցուցանմուշ կա[17]։

Առաստաղ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին պատկերներ
Interior of Big Bridges, showing the ceiling mural

Իտալո-ամերիկացի նկարիչ Ջոն Բ․ Սմերալդիի որմնանկարը ծածկում է 22,000 քառակուսի ոտնաչափ(2000 մ²) դահլիճի պարաբոլիկ գմբեթավոր առաստաղը[7]։ Այն պատկերում է արծաթապատ և ոսկեպատ[18] տարբեր համաստեղություններ, գունատ կապույտ ֆոնի վրա[3]։

Կիրառում[խմբագրել | խմբագրել կոդը]

Ճանաչողական հանդիպում Պոմոնայի 2020 թվականի ուսանողերի համար Մեծ Բրիջիսում

Մեծ Բրիջիսը հյուրընկալում է քոլեջի տարբեր միջոցառումներ և ներկայացումներ, ներառյալ ճանաչողական դասընթացներ, համերգներ և հյուր խոսնակների հետ դասախոսություններ։ Քոլեջը նաև վարձակալության հիմունքներով դահլիճը տալիս է դրսից եկած խմբերի։ Մի շարք ֆիլմեր և հեռուստաշոուներ օգտագործել են դահլիճը նկարահանումների համար[19]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Allen, David (3 October 2015). «Bridges Hall of Music hits right notes for 100 years». Inland Valley Daily Bulletin. Վերցված է 4 August 2020-ին.
  2. 2,0 2,1 Neiuber, John (2 June 2020). «Bring life back to the Village with walking tour». Claremont Courier. Վերցված է 7 August 2020-ին.
  3. 3,0 3,1 3,2 3,3 3,4 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «1931 timeline» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  4. «Colleges plan new buildings». Los Angeles Times (անգլերեն). 7 Sep 1928. էջ 36. Վերցված է 18 September 2020-ին.
  5. 5,0 5,1 Rhodes, Mick (22 August 2017). «Colleges put Claremont in the spotlight». Claremont Courier. Վերցված է 4 August 2020-ին.
  6. 6,0 6,1 «1975». Pomona College Timeline. Pomona College. 7 November 2014. Վերցված է 18 September 2020-ին.
  7. 7,0 7,1 7,2 7,3 Քաղվածելու սխալ՝ Սխալ <ref> պիտակ՝ «About official» անվանումով ref-երը տեքստ չեն պարունակում:
  8. Gordon, Larry (21 April 2008). «A departure sadly noted». Los Angeles Times. Վերցված է 18 September 2020-ին.
  9. «1994». Pomona College Timeline. Pomona College. 7 November 2014. Վերցված է 18 September 2020-ին.
  10. «2007». Pomona College Timeline. Pomona College. 7 November 2014. Վերցված է 18 September 2020-ին.
  11. «Pomona College 2015 Campus Master Plan» (PDF). Pomona College. Վերցված է 7 August 2020-ին.
  12. «Pomona College 2015 Campus Master Plan Recirculated Draft Environmental Impact Report». City of Claremont. Վերցված է 8 August 2020-ին.
  13. Neiuber, John (13 January 2017). «The National Register of Historic Places». Claremont Courier. Վերցված է 7 August 2020-ին.
  14. Finkel, Jori (18 January 2012). «James Turrell on Burning Bridges, part of January's PST festival». Los Angeles Times. Վերցված է 18 September 2020-ին.
  15. Allen, David (9 February 2013). «Who really composed Frank Zappa prank of the '70s?». Inland Valley Daily Bulletin. Վերցված է 31 August 2020-ին.
  16. Kendall, Mark. «A Carefully Calculated Caper» (PDF). Pomona College Magazine. No. Fall 2012. Pomona College. էջեր 16–19. Վերցված է 31 August 2020-ին.
  17. Wood, Mark (28 June 2017). «Big Bridges Hall of Fame». Pomona College Magazine. Pomona College. Վերցված է 18 September 2020-ին.
  18. «John B. Smeraldi». Bridges Auditorium - Pomona College. Facebook. Վերցված է 18 September 2020-ին.
  19. «Movies and Television at Bridges Auditorium». Pomona College. 7 April 2015. Վերցված է 18 September 2020-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Վերածննդի ճարտարապետություն Կատեգորիա:Կալիֆոռնիա Կատեգորիա:Դպրոցներ ըստ երկրի Կատեգորիա:Ճարտարապետական ոճեր