Մասնակից:Mariam Sargsyan 17/Ավազարկղ31

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արքայազն Եվգենի Նապոլեոն Նիկոլայ (շվեդ.՝ Eugen Napoleon Nikolaus, ), Ներքեի դուքս, շվեդիայի թագավոր Օսկար 2-րդի և նրա կին Սոֆիայի չորրորդ և կրտսեր որդին: 1894 թվականից Անդրեաս առաքյալի շքանշանի, իսկ 1904 թվականի հունվարի 21-ից՝ Նորվեգական առյուծ շքանշանի ասպետ է[1][2]: Հայտնի է նաև որպես գեղանկարիչ, արվեստասեր և մեկենաս[3]:

Կենսագրություն և արվեստ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մասնավոր միջին կրթությունն ստանալուց հետո արքայազն Եվգենին 1885-1886 թվականներին Ուփսալայում՝ Վիլհելմ ֆոն Գեգերֆելդիի մոտ, ուսանել է գեղանկարչություն: Այնուհետև՝ 1887-1889 թվականներին, Փարիզում աշակերտել է Լեոն Բոննային, Ալֆրեդ Ռոլ Ֆիլիպին, Անրի Ժերվեին, Պիեռ Պյուվի դը Շավանին:

Կվաստմակարբակեն (շվեդ.՝ Kvastmakarbacken), Եվգենի արքայզնի թանգարանը Վալդեմարսուդեում

Վերադառնալով Շվեդիա՝ իրեն ամբողջովին նվիրել է բնանկարչությանը: Աշխատանքների մեծ մասը ոճով մոտ է իմպրեսիոնիզմին: Սթոքհոլմից հարավ գտնվող Տյուրեսոյում, Էրգորդենում (Վեստերգյոտլանդ, իսկ 1930-ական թվականներից՝ Շվեդիայի հյուսիսում գտնվող Սկոնե նահանգի Էստերլեն բնակավայրում ամառային հանգստի ժամանակ արքայազն Եվգենին նկարել է բնապատկերներ՝ Սյոդերմանլենդի, Սթոքհոլմի և Մելարեն լճի տեսարաններով[4]:

Արքայազն Եվգենին հայտնի է ոչ միայն որպես 19-րդ դարի վերջի և 20-րդ դարասկզբի խոշորագույն շվեդ բնանկարիչներից մեկը, այլև որպես մոնումենտալ գեղանկարչության վարպետ: Նրա հայտնի ստեղծագործություններից են՝ «Քաղաքը ջրի վրա» (1917-1922)՝ Ստոկհոլմի քաղաքապետարանում, «Սպիտակ գիշեր» (1899), «Ամառ» (1904)՝ Ստոկհոլմի Նորայի դպրոցում (անգլ.՝ Norra Latin Grammar School), ինչպես նաև «Կիրունայի եկեղեցու սեղանի բեմը» որմնանկարները:

1899 թվականին նա այգի և դղյակ է գնել Վալդեմարսուդեում (շվեդ.՝ Waldemarsudde)՝ Սթոքհոլմի Յուրգորդեն կղզում: 1905 թվականին ճարտարապետ Ֆերդինանդ Բոբերգի նախագծով (մոդեռն ոճով) այնտեղ կառուցել է իր ոստանը: Տունը և արվեստի գործերի իր հավաքածուն արքայազնը կտակել է Շվեդիային: Այժմ այն թանգարան է, որտեղ գտնվում է արքայազնի բնակարանը և 19-20-րդ դարերի շվեդական բնանկարչության լայն հավաքածու, որը ներառում է 3000 կտավ և Եվգենի արքայազնի գրաֆիկական ստեղծագործությունները:

Եվգենի արքայազնի աշխատանքները ցուցադրված են Շվեդիայի գլխավոր նկարչական միություններում, այդ թվում՝ Ստոկհոլմի ազգային թանգարանում և Գյոթեբորգի գեղարվեստական թանգարանում:

1945 թվականին՝ արքայազնի 80-ամյակի առթիվ, ստեղծվեց բարձր գեղարվեստական նվաճումների համար տրվող Արքայազն Եվգենիի մեդալը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. kongehuset.no - The Order of the Norwegian Lion
  2. Орден Святого Апостола Андрея Первозванного (1699—1917). Орден святой Великомученицы Екатерины (1714—1917). Списки кавалеров и кавалерственных дам", С. С. Левин, Москва, 2003, 102 стр., 300 экз.
  3. «Prince Eugens Waldemarsudde». New York Times. Վերցված է 3 February 2013-ին.
  4. «Prins Eugens Waldemarsudde». Prins Eugens Waldemarsudde. Արխիվացված է օրիգինալից 19 August 2010-ին. Վերցված է 3 February 2013-ին. {{cite web}}: Unknown parameter |deadurl= ignored (|url-status= suggested) (օգնություն)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Hans Henrik Brummer. Prins Eugen. Minnet av ett landskap. — Stockholm, 1998.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]