Մասնակից:Karlavetyan/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Karlavetyan/Ավազարկղ
Ընկերության տեսակՄեդիա գրուպ
ՎայրԵրևան
ԵրկիրՀայաստան Հայաստան
Գլխավոր անձինքԱրմեն Արզումանյան
(տնօրեն)
ԱրտադրանքՄեդիա
ԿայքPamg.am

«Պանարմենիան Մեդիա Գրուպ»-ը Հայաստանի ամենամեծ մեդիա միավորումը։ Մեդիա գրուպի կազմում են Հայաստանի ամենավարկանիշային հեռուստաընկերություններն ու ռադիոկայանները, ամենաշատ ընթերցվող օնլայն պարբերականները, ինչպես նաև Հայաստանում եզակի՝ տպագիր գունավոր շաբաթաթերթը։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Հիմնադրվել է 2012 թվականին։ Այն համախմբում է մի քանի հեռուստաընկերություններ, ռադիոկայաններ և տպագիր մամուլ[1]:

Հեռուստաընկերություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանարմենիան Մեդիա Գրուպ միավորման կազմում են հետևյալ հեռուստաընկերությունները՝

  • ՊանԱրմենիան Թի-Վի (ԱՄՆ)

Ռադիոկայաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Ռադիո Ջան

Ռադիո ջանը երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2012 թվականին։ Ռադիոկայանի եթերացանցում են Ջան Առավոտ, Տոնդ շնորհավոր, Լրատվություն, Պրոավտո, Զանի տասնյակը հաղորդումները։ Ռադիոկայանի կարգախոսն է «Ջան ենք ասում, ջան ենք լսում»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.radiojan.am-ի միջոցով։

  • Լավ Ռադիո

Լավ Ռադիոն երաժշտական ռադիոկայանը հիմնադրվել է 2014 թվականին։ Այն իր եթերացանցում ունի այնպիսի հաղորդումներ, ինչպիսին են ԼԱՎ Տասնյակ, Ձեր Պատվերով, ԼԱՎ Լուրեր։ Ռադիոկայանի կարգախոսն է՝ «Լավից լավը՝ չկա»։ Ռադիոկայանն ունի iOS և Android հավելվածներ, ինչպես նաև օնլայն հեռարձակվում է պաշտոնական կայքի՝ www.lavradio.net-ի միջոցով։

Առցանց մեդիա[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Tert. am
  • Blognews.am
  • Armsport.am

Պանարմ Փաբլիշինգ հաուս[խմբագրել | խմբագրել կոդը]

  • TV մոլ շաբաթաթերթ

Պանարմենիան մեդիա դպրոց[խմբագրել | խմբագրել կոդը]

Պանարմենիան մեդիա դպրոցը մեդիա միավորման կրթական նախագիծն է։ Այն ինտերակտիվ հարթակ է «նորեկների» և պրոֆեսիոնալների շփման համար։ Պատրաստվում են մեդիա ոլորտի կադրեր, որոնք հեռուստաշուկա կբերեն թարմ և նոր գաղափարներ։ Թրեյնինգներ, մաստեր-կլասեր, գործնական դասեր են անցկացնոմ հեռուստաշուկայի պահանջված մասնագետները[2]։

Պանարմենիան մեդիա դպրոցի տարբերանշանը

Ուսման տևողությունը 6 ամիս է։ Ուսումնառության հետևյալ մասնագիտություններով՝

  • Հաղորդավարական աշխատանք
  • Մոնտաժի արվեստ
  • Օպերատորություն
  • Ռեժիսուրա
  • Լրագրություն
  • Պրոդյուսերական գործ
  • Սպորտային մեկնաբան

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Tert.am-ն ու Blognews.am-ը արդեն «Պանարմենիան մեդիա գրուպ»-ում են». media.am. 2015-03-06. Վերցված է 2017-01-12-ին.
  2. «Երազանքը կարող է ավելի քան մոտ լինել. Պանարմենիան մեդիա դպրոցն առաջարկում է ուսման այլ տարբերակ». www.tert.am. Վերցված է 2017-01-12-ին.