Արմնյուզ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Արմնյուզ հեռուստաընկերություն
ԵրկիրՀայաստան Հայաստան
Հեռարձակման գոտիՀայաստան Հայաստան
Հեռարձակման լեզուհայերեն
Հեռարձակման սկսման թվականհոկտեմբերի 31, 2001
Հեռարձակման ավարտման թվականփետրվարի 10, 2022
Փոխարինված էԲուն TV
ՍեփականատերCS Media (2001-2012),
Պանարմենիան Մեդիա Գրուպ (2012-2019),
Քառյակ մեդիա (2019-2022)

«Արմնյուզ» հեռուստատեսությունը հայկական շուրջօրյա լրատվական հեռուստաընկերություն է։ Հեռուստաընկերությունը ունի թվային հեռարձակում։ Հասանելի է Հայաստանում և Արցախում։ Առկա է տեղական ու միջազգային կաբելային ցանցերում։ Եթերը շուրջօրյա հեռարձակվում է նաև ՅուԹյուբ կայքի Armnews ալիքով։

«Արմնյուզ» հեռուստաընկերությունը աշխատում է 24/7 ձևաչափով՝ ամեն ժամ հեռարձակելով թարմ լրատվություն, կարծիքներ, վերլուծություն, ուղիղ միացումներ դեպքի վայրից, հարցազրույցներ։

«Արմնյուզ» հեռուստաընկերության լրատվականը ներառում է ասուլիսների, պատահարների լուսաբանում, ճեպազրույցներ, լուրեր մարզերից և Արցախից, միջազգային լրատվություն[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • 2001 թ. հոկտեմբերի 31-ին Հայաստանում բացվեց առաջին հայկական լրատվական հեռուստաընկերությունը։ «Արմնյուզ»–ը հեռարձակումը սկսեց 39 դեցիմետրային հաճախականությամբ, երկար ժամանակ վերահեռարձակելով «Եվրոնյուզ» լրատվական հեռուստաալիքի եթերը։
  • 2011 թ. նորացնելով տեխնիկական բազան և անցկացնելով լայնածավալ ռեբրենդինգ, հեռուստաալիքը հիմնականում սկսեց ցուցադրել լրատվական ծրագիր և նոր սեփական արտադրության հաղորդումներ։ Հեռուստալրագրող Արտակ Ալեքսանյանը ստանձնեց ալիքի լրատվական ծրագրի տնօրենի պաշտոնը։ «Արմնյուզ»–ի լրատվական թիմը չորս տարվա ընթացքում շուրջօրյա ռեժիմով Հայաստանում դարձավ հեռուստալրատվության լիդեր։
  • 2012 թ., «Արմենիա»  և «ATV» հեռուստաընկերությունների հետ «Արմնյուզ»–ը դարձավ Պանարմենիան Մեդիա Գրուպի մաս։
  • 2015 թ. փետրվարից հեռուստաընկերությունը ղեկավարեց ռեժիսոր, պրոդյուսեր Հրաչ Քեշիշյանը։ Այդ շրջանում հեռուստատեսությունը, փոխելով ֆորմատը, լրատվականից դարձավ երիտասարդական լրատվական–ժամանցային։
  • 2019 թ. փետրվարի 1-ից «Արմնյուզ» հեռուստաընկերությունը առանձնացավ Պանարմենիան Մեդիա Գրուպից և միացավ «Քառյակ մեդիա» ընկերությանը՝ դարձյալ վերադառնալով ամբողջապես լրատվական հեռուստաֆորմատին։ Նոր հոլդինգում և նորացված հեռուստաֆորմատով «Արմնյուզ» հեռուստատեսության տնօրենը դարձավ հեռուստալրագրող Նարեկ Նիկողոսյանը։
  • 2020 թ. օգոստոսի 17-ին տեղի ունեցած «Մեդիա պաշտպան» նախաձեռնության ամենամյա «Մեդիա Վահան» մրցանակաբաշխություն ժամանակ «Լավագույն լրատվական» անվանակարգում հաղթեց «Արմնյուզ» հեռուստաընկերությունը։ «Լավագույն հեռուստամեկնաբան» մրցանակը ստացավ «Արմնյուզ»-ի «Օրախնդիր» հաղորդման հեղինակ Դավիթ Սարգսյանը։
  • 2022 թ. փետրվարի 10-ին ալիքը փակվեց այն բանից հետո, երբ այն չկարողացավ երկարաձգել իր լիցենզիան[2]։

Տարբերանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Եթերացանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

1.Անվտանգության գործոն 5.Եղանակ/ փոխարժեք 9.Լուրեր Արցախից 13.Հակիրճ լուրեր (լրահոս) 17.Հարցազրույցներ 21.Մամուլի տեսություն 25.Ուղիղ միացումներ դեպքի վայրից 29.Սպառողի ժամ
2.Առանց մեկնաբանության 6.Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ 10.Լուրեր մարզերից 14.Հայացք Երևանից 18.Հրաշալի Հայաստան 22.Մի արեք այսպես 26.Պատահարներ 30.Տողերի արանքում
3.Ասուլիսներ 7.Զրույց 11.Կա՛նգ առ 15.Հայելու առաջ 19.Հրապարակային շաբաթ 23.Միջազգային լրահոս 27.Պատմության այս օրը 31.Օրախնդիր
4.Արմքոմեդի 8.Զրույց. Ֆարմանյան 12.Կարծիքներ 16.Հարցազրույց դեսպանի հետ 20.Ճեպազրույցներ 24.Շաբաթը 60 վայրկյանում 28.Ռեպորտաժներ 32.Ֆոտոշարեր

Հաղորդումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • «Հրաշալի Հայաստան» (հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «ՀԱՅԱՑՔ Երևանից»
  • «Տողերի արանքում»
  • «ՕրաԽնդիր»
  • «Հայելու առաջ»
  • «Կա՛նգ Առ»
  • «Զրույց. Սամվել Ֆարմանյան և Հրանտ Տեր–Աբրահամյան»
  • «Անվտանգության գործոն»
  • Լուրեր
  • «Շաբաթը 60 վայրկյանում և Ֆոտոշարեր»
  • Մի արեք «ԱՅՍՊԵՍ»
  • «Պատմության այս օրը»
  • «Հարցազրույց դեսպանի հետ»
  • «Բարև Զինվորից» (հաղորդման արտադրությունը՝ Արտ 13-ի)
  • «CV կամ էքզիստենցիալ զրույցներ»
  • «Փոփ Արտ» (հեռարձակվել է նաև Լայմով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «KamoBlog» (հետագայում հեռարձակվել է Լայմով)
  • «Ամենից ամենա» (հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «Առողջություն» (հեռարձակվել է նաև Առաջին ալիքով, հետագայում հեռարձակվել է ATV-ով)
  • «Երեկոյան լուրեր Աբրահամ Գասպարյանի հետ»

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Մեր մասին – Armnews հեռուստաընկերություն» (ամերիկյան անգլերեն). Արխիվացված է օրիգինալից 2021 թ․ ապրիլի 24-ին. Վերցված է 2021 թ․ ապրիլի 24-ին.
  2. ««Քառյակ մեդիան» դադարեցնում է գործունեությունը». Արխիվացված է օրիգինալից 2022 թ․ հոկտեմբերի 24-ին. Վերցված է 2022 թ․ հոկտեմբերի 24-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]