Մասնակից:Kar Ohanyan/Ավազարկղ 1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Kar Ohanyan/Ավազարկղ 1
Հակառակորդներ
Հրամանատարներ
Կողմերի ուժեր
Ռազմական կորուստներ
Ընդհանուր կորուստներ

Առաքելոց վանքի կռիվ, զինված հակամարտություն հայ ֆիդայիների և Օսմանյան բանակի միջև Մշո Սուրբ Առաքելոց վանքում 1901 թվականին։

Գարնանից իրավիճակը Տարոնում ավելի է վատանում, քանի որ թուրքական կառավարությունը խստացրել էր հալածանքները հայության նկատմամբ։ Դրան ի պատասխան հալավծված ժողովուրդը հավաքվում է Մշո առաջնորդարանի մոտ և պահանջում տիրող իրավիճակից որևէ ելք գտնել՝ սպառնալով դավանափոխ լինել։ Նման պայմաաններում էլ Տարոնի նշանավոր հայդուկ Հ․ Կոտոյանը առաջ է քաշում մի խումբ հայդուկներով Առաքելոց վանք մտնելու և ինքնապաշարման դիմելու գաղափարը[1]։

1901 թ. նոյեմբերի սկզբին 25-27 անձից բաղկացած հայդուկային խումբը Զորավար Անդրանիկի գլխավորությամբ Սասունից իջել է Մշո Սուրբ Առաքելոց վանք։ Խմբի մեջ էին Գևորգ Չավուշը, Հ․ Կոտոյանը, Գոմսա Կորյունը և այլ նշանավոր հայդուկներ։ Անդրանիկը կարծում էր, որ անհրաժեշտ է կազմակերպել այնպիսի ուժեղ գործողություն, որ ոչ միայն թուրքական կառավարության, այլ մեծ տերությունների ուշադրությունը սևեռվի Հայկական հարցի վրա[2]։

Առաքելոց վանքի կռիվը տեղի է ունեցել նոյեմբերի 3-27-ը։ Վանքում գտնվողների թվաքանակը հայդուկների հետ միասին կազմել է 140 հոգի[2]։ Վանքը նոյեմբերի 6–ից պաշարվել Ֆերիկ Մուհամմեդ Ալի փաշայի կողմից։ Ֆիդայիներին առաջարկվել է անձնատուր լինել կամ դուրս գալ վանքից, սակայն պաշարված հայերը մերժել են։ Թուրքական 4000–անոց զորքերը հարձակման են անցել, որը տևել է երեք օր։ Պաշարման հաջորդ օրը բանակցություններ են սկսվել թուրքերի և Տարոնի առաջնորդ Խոսրով վարդապետ Պեհրիկյանի ու վանքի վանահայր Հովհաննես վարդապետ Մուրադյանի միջև։ Պաշարվածները պահանջել են քաղաքական բանտարկյալների ազատում, Մշո դաշտում հարստահարություններից և սպանություններից տուժած հայերի փոխհատուցում։ Սուլթանը խոստացել է ընդառաջել ֆիդայիներին միայն նրանց անձնատուր լինելու դեպքում։ Նոյեմբերի 27-ի գիշերը պաշարման 21-րդ օրը, երբ սպառվել է ռազմամթերքը, հագնելով ճերմակ երկար զգեստներ՝ հայդուկները բաժանվում են խմբերի և թուրք պահակին թյուրիմացության մեջ գցելով՝ հաջողությամբ ճեղքում են պաշարման շղթան ու բարձրանում Սասուն։

Ըստ ժողովրդական զրույցների, կռիվը թշնամուն պատճառել է 1800, իսկ այլ տեղեկություններով՝ 553 սպանված ֆիդայիները ճեղքել են պաշարումը և բարձրացել լեռները[2]։

  1. Հայոց պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ, հատոր III, գիրք II. 2010. էջեր 41–42.
  2. 2,0 2,1 2,2 Հայոց պատմություն. Երևան: ՀՀ ԳԱԱ, հատոր III, գիրք II. 2010. էջեր 43։.