Մասնակից:Harutyunyan Lilya/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Լապտեր Դիոգինեան», երգիծական հանդես։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Լույս է տեսել 1883–1888 թվականներին Կոնստանդնուպոլիսում՝ ընդհատումներով և անկանոն պարբերականությամբ։ Արտոնատեր՝ Ի․ Տերենց, խմբագիր՝ Արամ Աշճյան։ Լուսաբանել է հայկական վարժարանների և ուսուցիչների վիճակը, ծաղրել քահանայական դասի արատներն ու «բարեպաշտ» հավատացյալների պահվածքը։ Տպագրել է նաև զվարճալի մանրապատումներ, ասուլիսներ, հանելուկներ, երկխոսություններ, խրատաբանայան ասացվածքներ։ Ունեցել է հայատառ թուրքական բաժին։


Սիմեոն Եղվարդցի (ծննդյան թիվն անհայտ է – 1428 թվական), ուսուցչապետ, հոգևոր գործիչ, գրիչ։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տաթևի համալսարանում աշակերտել է Գրիգոր Տաթևացուն։ Համալսարանն ավարտելուց հետո (1410-ական թվականներին) հիմանադրել և շուրջ 10 տարի ղեկավարել է Եղվարդի դպրոցը։ Հայտնի են Տաթևում ուսումնառության շրջանում Գալուստ վարդապետի հետ Սիմեոն Եղվարդցու ընդօրինակած Գրիգոր Տաթևացու «Գիրք հարցմանցը» (1403 թվական, Մատենադարան, ձեռագիր № 3955) և «Քաղուածոյ լուծմունք սաղմոսաացը» (1406 թվական, Մատենադարան, ձեռագիր № 4411)։ Մեզ են հասել նաև Սիմեոն Եղվարդցու պատվիրած մի շարք ձեռագրեր (Մատենադարան, ձեռ. № 1319, 3276, Վենետիկի Մխիթարյան մատենադարան, ձեռագիր № 402)։

Գրականություն 15-րդ դարի հայերեն ձեռագրերի հիշատակարաններ (կազմությունը՝ Լ. Խաչիկան), հատոր 1, ԵԱյս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։ ցազարդեր, նաև հիշատակարան:

Այս հոդվածի կամ նրա բաժնի որոշակի հատված վերցված է «Հայ գրատպություն և գրքարվեստ» հանրագիտարանից, որի նյութերը թողարկված են՝ Քրիեյթիվ Քոմմոնս Նշում-Համանման տարածում 3.0 (Creative Commons BY-SA 3.0) թույլատրագրի ներքո։