Մասնակից:Gevorg Ghazaryan/Տոշյոդայ ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Տոշյոդայ ձի
Հիմնական տվյալներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 870
ռուս..անգլ..ֆր.

Տոշյոդայ ձի (ճապ.՝ 唐招提寺), հնագույն բուդդայական տաճար Ճապոնիայի Նարա քաղաքում[1]: Տաճարը պահպանվում է որպես ՅՈՒՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգության օբյեկտ։

Տաճարը ներկայացնում է ռիսշյու ավանդույթը, սակայն պաշտոնապես այն հանձնել են սինգոն դպրոցին։

Տոշյոդայ ձին հիմնադրվել է 759 թվականին չինացի վանական Գանձինի (Ցզյանչժեն) կողմից։ Նա հինգ անգամ փորձել է Ճապոնիա մուտք գործել, բայց ամեն անգամ անհաջողության է մատնվել, մեկ փոթորիկի պատճառով նավը վերադարձել է, մեկ նավաբեկության է ենթարկվել, մեկ նրան խանգարել են պաշտոնյաները։ Գանձինը կուրացել է, սակայն վեցերորդ անգամ կարողացել է հասնել Ճապոնիա և այնտեղ տաճար հիմնել։ Նա թաղված է այդ տաճարում:

Դասախոսությունների դահլիճը (կոդո) նախկինում հանդիսացել է Նարեում կայսերական պալատի մասը, սա միակ պահպանված կառույցն է։

Միեի հետևում գտնվում է Գանձինի փայտե արձանը, որն այցելուներին ներկայացվում է տարին մեկ անգամ՝ հունիսի 5-ից 7-ը։

Այնտեղ է գտնվում նաև Բուդդա Ռուսյանը (Վայրոչանա), հազարամյա Կաննոնը և նստած Գանձինի արձանը։

Գլխավոր դահլիճը (Կոնդո) կառուցվել է հիմնադրի մահից հետո, ենթադրաբար՝ 781 թվականին։ 2000 թվականից մինչև 2009-2010 թվականները տաճարը վերանորոգվել է։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 普通话水平测试实施纲要. Putonghua Shuiping Ceshi Gangyao. 北京. Beijing: 商务印书馆. The Commercial Press. 2004. էջ 380-381. ISBN 7-100-03996-7.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում Կատեգորիա:8-րդ դարի հիմնադրումներ Կատեգորիա:Նարա պրեֆեկտուրայի բուդդայական տաճարներ