Մասնակից:Gevorg Ghazaryan/Մամպուկու ձի

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Մամպուկու ձի
Հիմնական տվյալներ
ՅՈՒՆԵՍԿՕ-ի դրոշը ՅՈւՆԵՍԿՕՀամաշխարհային ժառանգություն ,
օբյեկտ № 660
ռուս..անգլ..ֆր.

Մամպուկու ձի (ճապ.՝ 萬福寺), բուդդայական տաճար Ճապոնիայի Կիոտո պրեֆեկտուրայի Ուձի քաղաքում:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Օբակու սան Մամպուկու ձին հանդիսանում է ճապոնական ձեն Օբակու դպրոցի գլխավոր տաճարը, որին Ճապոնիայում պատկանում են մոտ 460 տաճար:

Մամպուկու ձին հիմնադրվել է 1661 թվականին Կիոտոյի Ուձի քաղաքում չինացի վանական Ինգենի և նրա աշակերտ Մույանեմի կողմից: Նրա չինական նախատիպի՝ Ֆուցզյան գավառի Հուանբո լեռան վրա Վանֆու շի (թարգ.` Մամպուկու ձի) տաճարի հիշատակին վարպետ Ինգենը նոր տաճարին տվել է նույն անվանումը: Նա նաև 9-րդ դարում ապրած չինացի վարպետ չան Հուանբո Սիյունի պատվին անվանել է բլուր, որի վրա կառուցվել է Օբակու սան տաճարը: Հուանբո Սիյուն վարպետը եղել է Լինցզի Իսյուանի ուսուցիչը և Ինգենը ցանկացել է այդպիսով բարձրացնել ինչպես ճապոնական ձեն Ռինձյայ դպրոցը, այնպես էլ Սոտո շյու դպրոցը:

Տաճարը կառուցվել է Մին դարաշրջանի չինական ոճով, որը Ճապոնիայում կոչվում է «Օբակու»: Տաճարի առաջին 14 վանահայրերը ծագումով չինացիներ են եղել, և միայն 15-րդ վանահորից սկսած տաճարի ղեկավարությունը փոխանցվել է ճապոնացու։

Պատկերասրահ[խմբագրել | խմբագրել կոդը]

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Կիոտո պրեֆեկտուրայի բուդդայական տաճարներ Կատեգորիա:Համաշխարհային ժառանգություն Ճապոնիայում Կատեգորիա:1661 հիմնադրումներ