Մասնակից:Gevorg Ghazaryan/Կադորնայի երկաթուղային կայարան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Կադորնայի երկաթուղային կայարան
իտալ.՝ Stazione di Milano Cadorna
ԵրկիրԻտալիա Իտալիա
ՏեղագրությունԻտալիա Միլան, Իտալիա

Կադորնայի երկաթուղային կայարան (իտալ.՝ Stazione di Milano Cadorna), երկաթուղային կայարան Միլանում: Կադորնան համարվում է հինգ պարբերական երկաթուղային գծերի վերջանական կայարանը՝ Կոմո, Վարեզե, Լավենո Մոմբելո, Նովարա, Կանցո, Ասսո և Մալպենսայի օդանավակայան: Կադորնան Ferrovie Nord Milano S.p.A հոլդինգի կողմից կառավարվող գլխավոր կայարանն է: Գտնվում է Կաստելո Սֆորցեսկոյի կողքին գտնվող Լուիջի Կադորնայի հրապարակում: 2005 թվականին կայարանով անցել է 40 151 216 ուղևոր[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Շալեի ոճով Կադորնայի կայանի առաջին շենքը կառուցվել է 1879 թվականին՝ քաղաքապետ Ջուլիո Բելինցագիի օրոք՝ փայտից։ Նոր եռահարկ շենքն այդ վայրում կառուցվել է 1895 թվականին։ 1920 թվականին կայարանն ընդլայնվել է, սակայն 1943 թվականին ավերվել է ռմբակոծությունների արդյունքում։

Կադրերի ժամանակակից շենքը կառուցվել է Երկրորդ համաշխարհային պատերազմից անմիջապես հետո։ 1999-2000 թվականներին իրականացվել է կայանի և հրապարակի վերակառուցում՝ ճարտարապետ Գայ Աուլենտիի ղեկավարությամբ[2]։

Տրանսպորտ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կադորնան համարվում է հինգ պարբերական երկաթուղային գծերի վերջանական կայարանը՝

և այլ գծեր:

Երկաթուղային կայարանից անցում է կատարվում Միլանի մետրոպոլիտենի Մ1 և Մ2 գծերի «Կադորնա» կայարան, որը գտնվում է Լուիջի Կադորնայի հրապարակի տակ։ Նախքան կայարանը կան քաղաքային և սեզոնային տոմս ունեցող ավտոբուսների և տրամվայների կանգառներ:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Suburban Lines station map» (PDF). Trenord. Վերցված է օգոստոսի 3, 2018-ին.
  2. «Luigi Cadorna». Itinerario della Grande Guerra. Վերցված է հոկտեմբերի 11, 2018-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Միլանի շենքեր և կառույցներ Կատեգորիա:Միլանի երկաթուղային կայարաններ Կատեգորիա:1879 բացված երկաթուղային կայարաններ Կատեգորիա:1879 հիմնադրումներ Իտալիայում Կատեգորիա:Տրանսպորտը Միլանում