Մասնակից:Gevorg Ghazaryan/Լեոնիդ Գրեկով
Gevorg Ghazaryan/Լեոնիդ Գրեկով | |
Լեոնիդ Գրեկով (ռուս.՝ Леони́д Ива́нович Гре́ков, ), խորհրդային պետական և քաղաքական գործիչ[1]:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
1949 թվականից եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության անդամ: 1954 թվականին ավարտել է Խարկովի ավիացիոն ինստիտուտը: Տնտեսական գիտությունների թեկնածու:
1963 թվականից Մոսկվայում զբաղվել է կուսակցական աշխատանքով: 1963 թվականից մինչև 1966 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Կալինիյան ռայոկմի քարտուղար, իսկ հետո՝ առաջին քարտուղար, իսկ 1971 թվականից մինչև 1976 թվականը՝ Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության Մոսկովյան ռայկոմի երկրորդ քարտուղար:
1976 թվականից մինչև 1983 թվականը եղել է Ուզբեկստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի երկրորդ քարտուղար:
1983 թվականի հուլիսի 10-ից մինչև 1988 թվականի փերտվարի 26-ը Բուլղարիայում եղել է ԽՍՀՄ արտակարգ և լիազոր դեսպան:
1988 թվականից մինչև 1990 թվականին եղել է Խորհրդային Միության արտաքին տնտեսական կապերի հանձնաժողովի նախագահի տեղակալ:
1971 թվականից մինչև 1990 թվականը եղել է Խորհրդային Միության կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտեի անդամ: Եղել է ԽՍՀՄ Գերագույն խորհրդի 9-րդ և 10-րդ համագումարների պատգամավոր:
1990 թվականից անցել է թոշակի:
Լեոնիդ Գրեկովը մահացել է 2004 թվականի հոկտեմբերի 31-ին:
Դիվանագիտական աստիճան[խմբագրել | խմբագրել կոդը]
- Արտակարգ և լիազոր դեսպան
Մրցանակներ և շքանշաններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ժողովուրդների բարեկամության շքանշան
- Լենինի շքանշան
- Աշխատանքային Կարմիր դրոշի շքանշան
- «Պատվո նշան» շքանշան
- «Աշխատանքի վետերան» մեդալ
- Վլադիմիր Իլյիչ Լենինի ծննդյան 100-ամյակի հոբելյանական մեդալ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Дипломатический словарь» под ред. А. А. Громыко, А. Г. Ковалева, П. П. Севостьянова, С. Л. Тихвинского в 3-х томах, М., «Наука», 1985—1986. — Т. 1, с. 271.
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Կատեգորիա:Դիվանագետներ այբբենական կարգով
Կատեգորիա:Ռուս դիվանագետներ
Կատեգորիա:Մոսկվայի միջազգային հարաբերությունների պետական ինստիտուտի շրջանավարտներ
Կատեգորիա:Ժողովուրդների բարեկամության շքանշանի դափնեկիրներ
Կատեգորիա:Խորհրդային պետական գործիչներ
Կատեգորիա:Խորհրդային քաղաքական գործիչներ
Կատեգորիա:Ռուս գիտնականներ
Կատեգորիա:Տնտեսագիտական գիտությունների թեկնածուներ
Կատեգորիա:Լենինի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:Աշխատանքային կարմիր դրոշի շքանշանի ասպետներ
Կատեգորիա:«Պատվո նշան» շքանշանի ասպետներ
Կատեգորիա:«Աշխատանքի վետերան» մեդալակիրներ
Կատեգորիա:ԽՄԿԿ անդամներ
Կատեգորիա:ԽՄԿԿ 27-րդ համագումարի պատվիրակներ