Մասնակից:Gevorg Ghazaryan/Զակիր Հուսեյն

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Gevorg Ghazaryan/Զակիր Հուսեյն
 

Զակիր Հուսեյն (ուրդու՝ ذاکِر حسین, [1]), հնդիկ պետական և քաղաքական գործիչ, առաջին մուսուլմանը, որը դարձել է անկախ Հնդկաստանի ղեկավար (Հնդկաստանի նախագահը 1967-1969 թվականներին): Նրա աշխարհականության ամրացման քաղաքականությունը մի շարք մուսուլման ակտիվիստների կողմից ենթարկվել է քննադատության:

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Զակիր Հուսեյնը 1897 թվականի փետրվարի 8-ին Հայդարաբադում՝ աֆղանների ընտանիքում, որոնք պատկանում էին կհեշգի ցեղին: Շուտով նրա ընտանիքը Հայդերաբադից տեղախփոխվել է Կայմգանջ, որտեղ մեծացել է: Նրա ազգակիցներից են եղել ակադեմիկոս Մասուդ Հուսեյնը և հայտնի հեռուստավար, պակիստանական պետական հեռուստատեսության տնօրեն Անվար Հուսեյնը:

Ավարտել է Մուսուլմանական անգլո-արևմտյան քոլեջը (արդյունքում՝ Ալիգարհի մուսուլմանական համալսարան): 1926 թվականին Հումբոլդտի համալսարանում տնտեսության թեմայով պաշտպանել է դոկտորական դիսերտացիան:

1927 թվականի հայրենիք է վերադարձել՝ իսլամական Ջամի Միլա Իսլամիի համալսարանը գլխավորելու նպատակովը, որի ղեկավարությունը սերտորեն կապված էր բրիտանական կառավարությունից Հնդկաստանի ազատման պայքարի հետ: Այդ շրջանում Զակիրը Հնդկաստանի ուսումնական միջավայրում դարձել էր ամենահայտնի մտավորականներից և պրակտիկներից մեկը: Մահմաթա Գանդիի առաջարկովը նա նաև դառնում է Հնդկաստանի տարրական կրթության ազգային կոմիտեի նախագահը, որը ստեղծվել էր 1937 թվականը դպրոցի համար ուսումնական պլանի մշակման համար:

1948 թվականից մինչև 1956 թվականը համարվել է Ալիգարհի մուսուլմական համալսարանի փոխկանցլեր: 1956-ից 1958 թվականներին աշխատել է ՄԱԿ-ի կրթության, գիտության և մշակույթի հարցերով գործադիր խորհրդում (ՅՈՒՆԵՍԿՕ):

1956 թվականին ընտրվել է Հնդկաստանի խորհրդարանի վերին պալատ՝ Ռաջյա սաբհա, իսկ 1957 թվականին նշանակվել է Բիհարի նահանգապետ: 1962 թվականին ընտրվել է Հնդկաստանի փոխնախագահ: 1967 թվականի մայիսի 13-ից մինչև 1969 թվականի մայիսի 3-ը դարձել է երկրի նախագահ: Նախագահության ժամանակ չորս պետական այց է ունեցել դեպի Հունգարիա, Հարավսլավիա, ԽՍՀՄ և Նեպալ[2]: Զակիր Հուսեյնը մահացել է 1969 թվականի մայիսի 3-ին Նյու Դելիում՝ 72 տարեկան հասակում[3]:

Նրա թոռը՝ Սալման Հուրշիդը, 2012-2014 թվականներին եղել է Հնդկաստանի արտաքին գործերի նախարար:

Զակիր Հուսեյնի պատվին կոչվել է Ալիգարհի մուսուլմանական համալսարանի ինժեներական քոլեջը:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Zakir Husain, Encyclopædia Britannica Online, 12 February 2012, Վերցված է 13 May 2012-ին
  2. «DETAILS OF MEDIA PERSONS ACCOMPANYING THE PRESIDENT IN HIS/HER VISITS ABROAD SINCE 1947 TO 2012» (PDF). The President's Secretariat. Արխիվացված է օրիգինալից (PDF) օգոստոսի 17, 2013-ին. Վերցված է հունիսի 5, 2013-ին.
  3. «Dr. ZAKIR HUSAIN COLLEGE,Ilayangudi,Sivaganga,TamilNadu,India».

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]


Կատեգորիա:Հնդկաստանի նախագահներ Կատեգորիա:Հումբոլդտի համալսարանի շրջանավարտներ Կատեգորիա:Հնդկաստանի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Անձինք նամականիշերի վրա Կատեգորիա:20-րդ դարի քաղաքական գործիչներ Կատեգորիա:Հնդկաստանի փոխնախագահներ