Մասնակից:ElenHar/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ռիֆաբուտին

Ռիֆաբուտին, հակաբիոտիկ, տուբերկուլյոզի բուժման և Միկոբակտերիում Ավիումի կանխարգելման և բուժման համար[1]: Այն սովորաբար օգտագործվում է միայն նրանց մոտ, ովքեր ունեն անտանելիություն Ռիֆամպինի հանդեպ, օրինակ՝ ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հակառետրովիրուսային դեղամիջոցներ ստացող հիվանդների շրջանում[1]: Ակտիվ տուբերկուլյոզի դեպքում այն օգտագործվում է այլ հակամիկոբակտերիալ դեղամիջոցների հետ համատեղ[1]: Թաքնված տուբերկուլյոզի դեպքում այն կարելի է օգտագործվել առանձին, եթե կոնտակտը եղել է դեղակայուն տուբերկուլյոզով հիվանդի հետ[1]:

Ռիֆաբուտինը հաստատվել է բժշկական օգտագործման համար Միացյալ Նահանգներում 1992 թվականին[1]: Այն գտնվում է Առողջապահության համաշխարհային կազմակերպության հիմնական դեղերի ցանկում[2]:

Բժշկական կիրառություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ռիֆաբուտինն այժմ առաջարկվում է որպես տուբերկուլյոզի բուժման առաջին գծի դեղորայք, սակայն ռիֆամպիցինն ավելի լայնորեն օգտագործվում էր իր ավելի էժան արժեքի պատճառով[3]: Սակայն արտոնագրերի ժամկետի ավարտի պատճառով գներն այժմ գրեթե համանման են։

Կողմնակի ազդեցություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ընդհանուր կողմնակի ազդեցությունները ներառում են որովայնի ցավը, սրտխառնոցը, ցանը, գլխացավը և արյան մեջ նեյտրոֆիլների մակարդակի նվազումը[4]: Այլ կողմնակի ազդեցությունները ներառում են մկանային ցավերը և ուվեիտը, հատկապես, երբ հարվածում են Բարտոնելլա և Բաբեզիա գաղութներին աչքի առաջային խցի թարթիչային մարմնի մազանոթներում[4]: Թեև հղիության ընթացքում որևէ վնաս չի հայտնաբերվել, սակայն այն լավ ուսումնասիրված չէ հղիների շրջանում[4]: Ռիֆաբուտինը պատկանում է ռիֆամիցինի դեղամիջոցների ընտանիքին[4]: Այն ազդում է բակտերիաներում ՌՆԹ-ի արտադրությունը արգելափակելու միջոցով[5]:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 «Rifabutin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  2. World Health Organization (2019). World Health Organization model list of essential medicines: 21st list 2019. Geneva: World Health Organization. hdl:10665/325771. WHO/MVP/EMP/IAU/2019.06. License: CC BY-NC-SA 3.0 IGO.
  3. Guidelines for the programmatic management of drug-resistant tuberculosis: emergency update 2008 (WHO/HTM/TB/2008.402). Geneva, Switzerland: World Health Organization. 2008. էջ ix. ISBN 978-92-4-154758-1. Արխիվացված է օրիգինալից 2008-10-18-ին.
  4. 4,0 4,1 4,2 4,3 «Rifabutin». The American Society of Health-System Pharmacists. Արխիվացված օրիգինալից 20 December 2016-ին. Վերցված է 8 December 2016-ին.
  5. Rockwood N, Cerrone M, Barber M, Hill AM, Pozniak AL (July 2019). «Global access of rifabutin for the treatment of tuberculosis - why should we prioritize this?». Journal of the International AIDS Society. 22 (7): e25333. doi:10.1002/jia2.25333. PMC 6637439. PMID 31318176. «Rifabutin is a rifamycin, which like rifampicin, works via inhibition of DNA‐dependent RNA synthesis in prokaryotes.»