Մասնակից:Dian Gulumyan/Ավազարկղ4

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Dian Gulumyan/Ավազարկղ4

Նուբար գրադարան (ֆր.՝ Bibliothèque Nubar), հայկական սփյուռքի մշակութային եւ գիտական հաստատություն, որը հիմնադրվել է 1928 թվականին Փարիզում Պողոս Նուբար Փաշայի կողմից եւ որը պատկանում է Հայկական բարեգործական ընդհանուր միությանը (UGAB): 2012 թվականից ի վեր այն տնօրինվում է պատմաբան Բորիս Աճեմյանի կողմից:

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար գրադարանը հիմնադրվել է 1928 թվականին Պողոս Նուբար Փաշայի[1] նախաձեռնությամբ, Ձեւավորման արվեստ կոչվող մի շինությունում, որը կառուցվել է 1922 թվականին մի խումբ հայ նախաձեռնողների կողմից եւ նախագծվել է ճարտարապետ Լեւոն Նալֆիյանի կողմից [2]: Գրադարանի տնօրինումը 1928-ից 1951 թվականներին վստահվել է Փարիզում [1] Հայկական ազգային պատվիրակության քարտուղար Արամ Անտոնյանին: Սկզբում գրադարանը կոչվում է «Փարիզի հայկական ազգային գրադարան», հետո 1930[2] թվականին Պողոս Նուբարի մահից հետո այն վերանվանվել է «Նուբար գրադարան»:

Իր հիմադիրների համար, գրադարանը պետք է ծառայի համախմբման, զրույցի եւ հայկական ցեղասպանության ժամանակ մեծ մասամբ ոչնչացված Օսմանյան հայերի թողած ժառանգության ուսումնասիրման վայր, ապահովի հայկական սփյուռքի [1] հարատեւությունն ու ծաղկումը: Արամ Անտոնյանն այն նկարագրում է որպես «Հայկական և արևելյան ուսումնասիրությունների օջախ, որը բաց է ոչ միայն հայ ազգի բազմաթիվ ընկերների և ֆրանսիացի և հայ գիտնականների համար, ովքեր հետաքրքրված են այդ ուսումնասիրություններով», այլ նաև որպես «հանդիպման վայր հայ և այլ մտավորականների համար, ովքեր, կարդալուց բացի, զբաղվում են հայ ազգի ամենահրատապ կարիքներով ու հայկական կյանքին հետաքրքրող հարցերով»։ [3].

Տնօրենի իր մադատի ներքո , Արամ Անտոնյանը պարտավորվում է հավաքագրել բազմաթիվ ստեղծագործությունների, ձեռագրեր, պարբերականներ եւ արխիվներ, ինչպես նաեւ լուսանկարներ եւ բացիկներ հավաքագրումը [3]:

Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ, չնայած հայերի խուսափողականությանը, նացիստական իշխանությունները խլում են գրադարանին պատկանող աշխատությունները եւ դրանք տեղափոխում են Բեռլին, հայերի մշակութային ժառանգությունն ու «արիական ցեղի»[4] հետ նրանց կապն ուսումնասիրրելու նպատակով:

Այսօր, Նուբար գրադարանը շարունակում է հարստացնել իր հավաքածուները փեռք բերելով հայերեն, ֆրանսերեն, անգլերեն, թուրքերեն եւ այլ լեզուներով արդի աշխատություններ որոնք հետագայում արտոնություն են տալիս ժամանակակից պատմությանը , արվեստի պատմությանը եւ արեւմտահայ գրականությանը[5]: Գրադարանը նաեւ նվիրատվություններ է ստանում ընտանեկան բնույթի փաստաթղթերից (տոհմածառեր, անձնական հուշեր եւ այլ գրավոր վկայություններ, լուսանկարներ եւ այլն),գրողի ձեռագրեր կամ նաեւ անձնական նամակագրություններ[5]: Ավելին՝ գրադարանը հավաքագրում է համալսարանական թեզերն ու դիպլոմային աշխատանքները, որոնք հետաքրքրվում են հայկական թեմատիկայով[6]:

2020 թվականի նոյեմբերի 18-ին, Նուբար գրադարանը Իլ դը Ֆրանսի տարածաշրջանային խորհրդի[7] կողմից ստանում է «Տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող ժառանգություն» պիտակը: Հուշատախտակի բացումը տեղի է ունեցել 2021 թվականի ապրիլի 24-ին Վալերի Պեկրեսի կողմից Ֆրանսիայի հայկական բարեգործական ընդհանուր միության նախագահ Նադյա Գորձունյանի, Հասմիկ Թոլմաջյանի, Ֆրանսիայում Հայաստանի դեսպանի, եւ Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի համանախագահներ Արա Թորանյանի եւ Մուրադ Փափազյանի [8] ներկայությամբ: Այս պիտակը գրադարանին թույլ է տալիս Տարածաշրջանային խորհրդից ֆինանսավորում ստանալ՝ իր հավաքածուների թվայնացման նատակով[8]:

2021 թվականի մարտի 22-ից հուլիսի 11-ն ընկած ժամանակահատվածում, գրադարանը լինում է Դրանսի քաղաքի կողքին, France Télévisions-ը , Toute l'Histoire-ը , Նորություններ Հայաստանից ամսագիրը , Թեբրոցասեր դպրոցը , Հայաստանի ազգային արխիվները եւ Ֆրանսիայի հայկական թանգարանը , Շոայի հուշահամալիրի [9] «Օսմանյան կայսրության հայերի ցեղասպանությունը» ցուցահանդեսի գործընկեր:

Միջոցներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Գրադարանի միջոցները ներառում են[10]:

  • 43,000 տպագիր գործեր, ներառյալ բազմաթիվ հրատարակություններ Կոստանդնուպոլսից 19-րդ դարից և 20-րդ դարի սկզբից, ինչպես նաև բազմաթիվ գործեր, որոնք տպագրվել են Վենետիկում 18-րդ դարից մինչև 20-րդ դարի սկիզբը:
  • 800,000 արխիվային փաստաթուղթ, այդ թվում՝ Պոլսո Հայոց պատրիարքարանի արխիվների մի մասը, ցեղասպանության արխիվային ֆոնդը (Անդոնյան ֆոնդ), ՀԲԸՄարխիվները և Հայոց ազգային պատվիրակության արխիվները։ Կան նաև հայ փախստականների Նանսենի գրասենյակի [անհասկանալի] արխիվները, Զարեհ բեյ Նուբար հիմնադրամը (փաստաթղթեր՝ կապված Եգիպտոսում Նուբար Նուբարյանի գործողությունների հետ), գրողների (օրինակ՝ Նիչան Բեչիկտաչլյանի կամ Զարեհ Որբունիի) կամ արևելագետ գիտնականների եւ հայագետների նամակագրությունները, ինչպես նաև նամակագրություն հենց Նուբար գրադարանից 1928-ից մինչև 1980-ական [5] թվականները:
  • Պարբերականների 1400 ժողովածու, ներառյալ օսմանյան հայկական մամուլի մեծ մասը:
  • 10,000 օրիգինալ լուսանկարչական տպագրություն, ներառյալ ՀԲԸՄ-ի լուսանկարչական հավաքածուն որբերի, փախստականների և դպրոցների մասին, որոնք հիմնադրվել են Մերձավոր Արևելքում և Սփյուռքում Առաջին համաշխարհային պատերազմից հետո:
  • 19-20-րդ դարերի մի քանի հարյուր ձեռագրեր։

Հրատարակություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

Նուբար գրադարանը հրատարակում է[11] .

  • 1995-2009 թվականներին Ժամանակակից Հայոց պատմության մասին ամսագիրը[12],
  • 2004-2012 թվականներին Ժամանակակից հարցերին վերաբերվող ամսագիրը [13],
  • 2013-ից սկսած Ժամանակակից հայագիտական հանդեսը[14] ·[15]:

Տնօրենների ցանկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 http://www.bnulibrary.org/index.php/fr/a-propos/la-bibliotheque-nubar#. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  2. 2,0 2,1 2,2 Boris Adjemian, 2019, էջ 175
  3. 3,0 3,1 Boris Adjemian, 2019, էջ 176
  4. . ISBN 978-2-271-05929-1. {{cite book}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |année= ignored (|date= suggested) (օգնություն); Unknown parameter |auteur1= ignored (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |pages totales= ignored (օգնություն); Unknown parameter |passage= ignored (|pages= suggested) (օգնություն); Unknown parameter |sous-titre= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն); Unknown parameter |éditeur= ignored (|editor= suggested) (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 Boris Adjemian, 2019, էջ 179
  6. Boris Adjemian, 2019, էջ 180
  7. . 23-11-2020 https://patrimoines.iledefrance.fr/actualites/9-nouveaux-sites-recoivent-label-patrimoine-interet-regional. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  8. 8,0 8,1 . 23-06-2021 https://france.agbuchapters.org/2021/06/la-bibliotheque-nubar-de-lugab-france-reconnue-patrimoine-dinteret-regional-debute-sa-numerisation-grace-au-soutien-de-la-region-ile-de-france/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  9. http://expo-genocide-des-armeniens.memorialdelashoah.org/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  10. http://www.bnulibrary.org/index.php/fr/a-propos/la-bibliotheque-nubar#. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  11. http://bnulibrary.org/index.php/fr/publications. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  12. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb34521079q. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  13. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb39255161p. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  14. https://catalogue.bnf.fr/ark:/12148/cb436799481. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)
  15. https://journals.openedition.org/eac/. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն); Unknown parameter |langue= ignored (|language= suggested) (օգնություն); Unknown parameter |site= ignored (օգնություն); Unknown parameter |titre= ignored (|title= suggested) (օգնություն)