Մասնակից:Bippubip/Ավազարկղ/Ստոունուոլ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթոունուոլի ապստամբությունը (նաև հայտնի որպես Սթոունուոլ) համասեռականների համայնքի անդամների ինքնաբուխ բողոքների շարք էր, որը տեղի է ունեցել Նյու Յորքի Սթոնթուոլ ակումբի դիմաց՝ 1969թ հունիսի 28-ից հուլիսի 3-ը:

1950ականներին ԱՄՆ-ի հասարակության մեջ վախ ու ատելություն կար ԼԳԲՏ համայնքի ներկայացուցիչների հանդեպ: Համարվում էր, որ նրանք զուրկ են էմոցիոնալ կայունությունից և դրանով սպառնում են բոլորի անվտանգությանը: Միասեռականները և ոչ-բինար մարդիկ հեռացվում էին իրանց աշխատանքի վայրերից, ենթարկվում ձեռբակալությունների:

Ինչպես սովորական էր այն ժամանակների գեյ բառերի համար, Ստոունուոլի տերերը մաֆիայի անդամներ էին:[1] 1960ականներին ոստիկանական խուզարկությունները բառի առօրյայի մաս էին, մինչեւ նրանք պատասխան հարված ստացան Ստոնուոլի այցելուներից 1969թ հունիսի 28-ի վաղ առավոտյան: Հաջորդող օրերի ընթացքում ապստամբությունը ուժեղացավ, շարժմանը միացան շատ մարդիկ, սկսեցին տպագրվել պաստառներ:

Ապստամբությունից մեկ տարի անց, 1970թ հունիսի 28-ին, նշվեց առաջին հպարտության շքերթը՝ Չիկագոյում, Լոս Անջելեսում, Նյու Յորքում և Սան ֆրանցիսկոյում:[2] Տարիների ընթացքում ստեղծվեցին միասեռականների իրավունքների պաշտպանությամբ զբաղվող կազմակերպություններ ԱՄՆ-ում և ամբողջ աշխարհում: Մեր օրերում սովորական են դարձել ամենամյա հպարտության շքերթները, որոնք անցկացվում են հունիսին՝ ի հիշատակ Ստոունուոլի:

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Why Did the Mafia Own the Bar? | American Experience | PBS». www.pbs.org (անգլերեն). Վերցված է 2022-08-09-ին.
  2. «Christopher Street Liberation Day Gay-In».