Մասնակից:Aragatsotn.reglib/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Արագածոտնի մարզային գրադարան, Արագածոտնի մարզի ամենամեծ գրականության պահոցն ունեցող գրադարանը: Հիմնադրվել է 1922 թվականին։ Գտնվում է Աշտարակ քաղաքի Սիսակյան 2/10 հասցեում:

Բովաբդակություն
  1. Գրադարանի պատմություն
  2. Գրադարանի գործունեություն
  3. Ծանոթագրություն
  4. Արտաքին հղումներ

Գրադարանի պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Արագածոտնի մարզային գրադարանը իր գործունեության ընթացքում անցել է կազմավորման մի քանի փուլեր:

  1922թ. կազմավորվում է գրադարանի նախատիպը՝  խրճիթ-ընթերցարանը Աշտարակի հայտնի մտավորականների նվիրատվությունների շնորհիվ: 1927-1928թթ խրճիթ-ընթերցարանի վարիչ է աշխատում ծնունդով աշտարակցի ԽՍՀՄ ԳԱ ակադեմիկոս, տիեզերական կենսաբանության հինմնադիր Նորայր Սիսակյանը[1]:

Սևակին նվիրված միջոցառում

  1930թ. խրճիթ-ընթերցարանի հիմքի վրա ստեղծվում է շրջանային գրադարանը, որն արդեն ուներ ցուցակագրված, դասակարգված հավաքածու և ղեկավարում էր շրջանում գործող գրադարանների աշխատանքը: Շրջանային գրադարանը գործել է մինչև 1977թ.:

  1977թ. շրջանային գրադարանի հիմքի վրա ստեղծվում է գրադարանների կենտրոնացված համակարգ (ԳԿՀ), որը կենտրոնացնում է գրադարանային գործը ողջ շրջանում:

  1997թ. հուլիսի 1-ից ՀՀ կառավարության  որոշմամբ ԳԿՀ-ի կենտրոնական գրադարանի հիմքի վրա ստեղծվում է Արագածոտնի մարզային գրադարանը և նույն թվականի սեպտեմբերի 17-ին անվանակոչվում է մեծանուն աշտարակցի, անվանի գրող, հրապարակախոս Վարդգես Պետրոսյանի անունով:

  Մարզային գրադարանը չորրորդ շրջանն է 95-ամյա ճանապարհ անցած գրադարանի պատմության մեջ: Գրադարանը հիմնական կառուցվածքային փոփոխություններ չի կրել, բաժինների աշխատանքները վերակառուցվել են նոր պահանջներին համապատասխան:

  2011թ.  գրադարանը հիմնովին վերանորոգվել  և  կահավորվել է:

  1. 1,0 1,1 «Գրադարանի մասին — Արագածոտնի մարզային գրադարան». aragatsotn.reglib.am. Վերցված է 2018-11-02-ին.