Մասնակից:Anna8765/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հազարամյակ(վիպաշար)

«Հազարամյակ»-ը շվեդական քրեական վիպաշար է՝ գրված լրագրող Սթիգ Լարսոնի կողմից։ Պատմության երկու գլխավոր կերպարներն են ասոցիալական համակարգչային հաքեր Լիսբեթ Սալանդերը՝ օժտված լուսանկարչական հիշողությամբ, և հետաքննիչ լրագրող ու «Հազարամյակ» անվամբ ամսագրի հրատարակիչ Միկայել Բլոմկվիսթը։ Հրատարակվել են շարքի յոթ գրքեր, որոնցից առաջին երեքը հայտնի են որպես «Հազարամյակ եռագրություն»՝ գրված Լարսոնի կողմից։

Լարսոնը մտադրված էր ստեղծել 10 մասից բաղկացած շարք, բայց ավարտին է հասցրել միայն երեքը մինչև 2004թ․-ին իր հանկարծակի մահը։[1][2] Երեքն էլ հրատարակվել են հետմահու Նորսթեդս Ֆորլագի կողմից․ «Վիշապի դաջվածքով աղջիկը» 2005թ․-ին, «Կրակի հետ խաղացող աղջիկը» 2006թ․-ին, և «Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը» 2007թ․-ին։ Լարսոնի վեպերը սկզբում տպագրվել են շվեդերեն՝ Միացյալ Թագավորությունում՝ Քերկուսի, Միացյալ Նահանգներում՝ Ալֆրեդ Ա․ Նոփֆի կողմից անգլերեն հրատարակություններով, իսկ թարգմանությունը կատարել է Սթիվեն Թ․-ը։ Այդ ժամանակվանից գրքերը թարգմանվել են ավելի քան 50 պետությունների բազմաթիվ հրատարակիչների կողմից։ 2013թ․-ի մարտին արդեն առաջին երեք գրքերի 80 միլիոն օրինակ էր վաճառվել։

2013թ․-ին Նորսթեդս Ֆորլագը հանձնարարել է շվեդ հեղինակ և հետաքննիչ լրագրող Դավիդ Լագերկրանցին շարունակել «Հազարամյակ» շարքը Լարսոնի կերպարներով։ «Աղջիկը սարդոստայնում»-ը հրատարակվել է 2015թ․-ին, որին հաջորդել են «Աղջիկ, որ վերցնում է տվածի չափ»-ը 2017թ․-ին և «Երկու անգամ ապրած աղջիկը»-ը 2019թ․-ին։ Լագերկրանցի հեղինակած երկու մասերի շնորհիվ «Հազարամյակ» շարքը վաճառվել է ավելի քան 100 միլիոն օրինակով ամբողջ աշխարհում մինչև 2019թ․-ի մայիսը՝ դարձնելով այն պատմության ամենավաճառված գրքերի շարքերից մեկը։ Շարքի հիման վրա ստեղծվել են  շվեդական ու ամերկյան ֆիլմեր, ինչպես նաև գրաֆիկական վեպեր Վերթիգո կոմիքսի կողմից։

2021թ․-ի նոյեմբերին Պոլարիս հրատարակչությունը Լարսոնի  ժառանգությունից շարքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերեց և հայտարարեց շվեդ գրող Կարին Սմիրնովի կողմից գրքերի նոր եռագրություն գրելու մասին։ «Աղջիկն ագռավի ճանկերում»-ը հրատարակվել է 2022թ․-ին։

Արտադրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծագումը[խմբագրել | խմբագրել կոդը]

Լարսոնի մահվանից հետո նրա ընկերները ասել են, որ Լիսբեթ Սալանդերի կերպարը ստեղծվել է մի պատահարի արդյունքում, որի ժամանակ  դեռ պատանի Լարսոնը ականատես է եղել, թե ինչպես են իր երեք ընկերները խմբով բռնաբարում իր ծանոթ Լիսբեթին, և ոչինչ չի արել այդ ամենին վերջ տալու համար։ Օրեր անց, մեղքի զգացումից ճնշված, նա ներողություն է խնդրել աղջկանից, որը չի ընդունել այն։ Նրա խոսքերով՝ այդ պատահարը հանգիստ չի տվել նրան հաջորդ տարիներին և մասամբ մղել ստեղծելու այդ աղջկա անունով մի կերպար, որը նույնպես բռնաբարության զոհ էր։[3][4] Այդ պատմության ճշմարտացիությունը կասկածի տակ է դրվել այն բանից հետո, երբ Էքսպո ամսագրի գործընկերներից մեկը հայտնել է Ռոլինգ Սթոունին, որ Լարսոնն իրեն ասել է, թե նա կողքից լսել է այդ պատմությունը և վերապատմել իբրև իր սեփականը։[5]

Շարքի վերաբերյալ միակ հարցազրույցի ընթացքում Լարսոնը պնդել է, որ կերպարի հիմքում ընկած է այն, թե ինչպես է ինքը պատկերացրել  Փիփի Լոնգսթոքին հասուն տարիքում։[5][6] Ոգեշնչման մեկ այլ աղբյուր է եղել Լարսոնի զարմուհին՝ Թերեզը։ Լինելով ըմբոստ դեռահաս՝ աղջիկը հաճախ էր սև հագուստ ու դիմահարդարում կրում և բազմիցս նրան ասել էր, որ ցանկանում է վիշապի դաջվածք անել։ Վեպերը գրելու ընթացքում հեղինակը հաճախ է հաղորդագրություններ գրել Թերեզին, որ հարցնի նրա կյանքից և այն մասին, թե նա ինչպես կվարվեր այս կամ այն իրավիճակում։[5][7]

Լարսոնի ընկերը և նաև գործընկերը՝ Քուրդո Բաքսին, հավատացած է, որ հեղինակի վրա ազդեցություն են ունեցել 2001 և 2002 թվականների երկու սպանությունները․ Մելիսա Նորդել անունով մի մոդելի սպանությունը իր ընկերոջ կողմից, և Ֆադիմե Շահինդալի՝ շվեդ-քուրդ կնոջ սպանությունը հոր կողմից։[8] Երկու կանանց էլ սպանել են տղամարդիկ, կամ էլ նրանք դարձել են խայտառակության հիմքով հանցագործության զոհ։ Լարսոնի համար ոչ մի տարբերություն չկար, և կանանց հանդեպ «համակարգված ոտնձգությունները» մեծապես ազդել են նրա վրա ու ոգեշնչել, որ իր գրվածքների միջոցով պայքարի այդ հանցագործությունների դեմ։ Լարսոնի երկար տարիների կողակիցը՝ Եվա Գաբրիելսոնը, գրել է, որ եռագրությունը թույլ է տվել Սթիգին դատապարտել բոլորին, ում ատում էր իրենց վախկոտության, անպատասխանատվության և պատեհապաշտության համար․ բազմոցային ցուցարարներ, միայն լավ օրերի մարտիկներ ու կապիտաններ, որոնք ընտրում և գտնում են իրենց շահը, կեղծ ընկերներ, որոնք օգտագործել են նրան իրենց սեփական կարիերան առաջ տանելու համար, ընկերությունների անբարեխիղճ ղեկավարներ ու բաժնետերեր, որոնք վիճում են իրար հետ մեծ պարգևավճարների համար․․․Այդ ամենի արդյունքում Սթիգի համար ավելի լավ հոգու դարման չէր կարող լինել, քան իր վեպերը գրելը։[9]

Լարսոնին  ճանաչող մարդիկ, ինչպես օրինակ, Բաքսին ու Անդերս Հելբերգը՝ Լարսոնի գործընկերը, 1970-ական և 1980-ական թվականներին, զարմացած էին, որ նա գրել էր վեպերը։ Հելբերգը նույնիսկ կասկածում էր, թե Լարսոնը շարքի միակ հեղինակը չէր՝ պատճառաբանելով, որ Լարսոնը, պարզապես, այդքան լավ գրող չէր։ Նրա կողակից Գաբրիելսոնը համարվում է ամենահավանական թեկնածուն՝ առնվազն մեկ հարցազրույցի ժամանակ իր ընտրած ձևակերպման արդյունքում, որ թվում էր, թե համահեղինակության նշան էր։ Հետագայում նա պնդել է, որ իր վերաբերյալ սխալ մեջբերում է արվել։[1]2011թ․-ին Գաբրիելսոնը զայրացել է նման մեղադրանքների համար և պարզաբանել․ «Իրական գրվածքն ու վարպետությունը Սթիգինն են։ Բայց բովանդակությունն այլ հարց է։ Դրանում իմ մտքերից, գաղափարներից ու աշխատանքներից շատ բաներ կան»։ Որպես օրինակ՝ նա ասել է, որ Լարսոնն օգտագործել է իր անավարտ գիրքը ճարտարապետ Պեր Օլոֆ Հալմանի մասին «Հազարամյակ» վիպաշարի համար տեղանքներ ուսումնասիրելու համար, և նրանք երկուսով անձամբ ստուգել են վայրերը և քննարկել՝ որտեղ պետք է ապրեն հերոսները։[10]

Առաջին եռագրությունը Սթիգ Լարսոնի հեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2022թ.-ի ամռանը սկսելով առաջին գիրքը՝[1] Լարսոնը սպասել է, մինչև վերջացնի առաջին երկուսն ու երրորդի մեծ մասը նախքան դրանք շվեդ հրատարակիչներին հանձնելը։ Բաքսին ենթադրել է, որ նա կարող էր սկսել առաջին մասը 1997թ․-ին՝ այն ժամանակ, երբ իրեն ասել էր, որ սկսել է վեպ գրել։ Մինչդեռ այլ հրատարակիչներ մերժել են գրվածքները, Էքսպոյի հրատարակիչ Ռոբերտ Աշբերգը առաջարկել է դրանք Նորսթեդս Ֆորլագին, որի խմբագիրները հավանություն են տվել մեկ նիստում առաջին երկու գրքերը կարդալուց հետո։ Նորսթեդսը հանձնարարել է Սթիվեն Թ. Մյուրեյին հանձն առնել անգլերեն թարգմանությունը։[11]Լարսոնը փորձել է համոզել բրիտանացի հրատարակիչներին ընդունել գիրքը, բայց մերժումներ է ստացել, մինչև Քրիստոֆեր ՄաքԼեհոսը գնել է գրքի անգլերեն թարգմանության իրավունքները իր MacLehose Press հրատարակչության համար, որը լոնդոնցի հրատարակիչ Քերկուսի ապրանքանիշն էր:[12][13] Ե՛վ Գաբրիելսոնը, և՛ Մյուրեյն ասել են, որ ՄաքԼեհոսն «անտեղի կատարելագործել է» անգլերեն թարգմանությունը, ինչի պատճառով Մյուրեյը խնդրել է, որ իրեն վկայակոչեն Ռեգ Քիլանդ կեղծանվամբ։[1] ՄաքԼեհոսը բացատրել է, որ թարգմանությունները պատվիրել է շվեդական ընկերություն, որը հարմարեցրել է գիրքը ֆիլմի համար՝ օգնելու անգլախոս սցենարիստին, որին բեմադրողները հույս ունեին վարձել։ Այդ պատճառով դրանք շատ արագ են արվել, և նրանք նպատակ չեն ունեցել հրատարակել դրանք։ ՄաքԼեհոսն ասել է, որ նա մի փոքր մաքրագործել ու շտկել է դրանք, ինչը կաներ ցանկացած թարգմանության հետ։[1] Անգլերեն թողարկումներում անունները փոխված են, չնայած Լարսոնը կտրականապես մերժել էր շվեդ հրատարակչի կողմից առաջին վեպի անունն ու Սալանդերի վիշապի կերպարանքով դաջվածքի չափը փոխելը(ամբողջ մեջքը ծածկող մեծ դաջվածքի փոխարեն ուսին փոքր դաջվածք)։[10] Ալֆրեդ Ա. Նոփֆը գնել է գրքի ամերիկյան թարգմանության իրավունքը 2004թ․-ին Լարսոնի մահից հետո[14] և օգտագործում է նույն թարգմանությունը։

Հաջորդ եռագրությունը Դավիդ Լագերկրանցի հեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2015թ․-ին Ստոկհոլմում «Աղջիկը սարդոստայնում» ֆիլմի թողարկման գովազդ

2013թ․-ի դեկտեմբերին շվեդ հրատարակիչ Նորսթեդսը հայտարարել է, որ «Հազարամյակ»-ի 4-րդ գիրքը, որ լույս է տեսնելու 2015թ․-ի օգոստոսին, գրելու է Դավիդ Լագերկրանցը՝ շվեդ հեղինակ, որը հայտնի է որպես Զլատան Իբրահիմովիչի կենսագիր։[15][16] Գաբրիելսոնը քննադատել է այն նախագիծը, որում չեն օգտագործվել դեռ իր մոտ եղած ու չհրատարակված նյութերը։[17] Գրքի շվեդերեն վերնագիրը Det som inte dödar oss է, որը բառացի թարգմանվում է «Այն, ինչ չի սպանում մեզ»։[18] Նախորդ վեպերի նման՝ անգլերեն թարգմանությունը հրատարակել է Քերկուսը։[19] .Գիրքը հրատարակվել է «Աղջիկը սարդոստայնում» անգլերեն վերնագրով Մեծ Բրիտանիայում  2015թ․-ի օգոստոսի 27-ին և ԱՄՆ-ում նույն թվականի սեպտեմբերի 1-ին։[20]

«Հազարամյակ» շարքի հինգերորդ գիրքը՝ կրկին Լագերկրանցի հեղինակած, լույս է տեսել   2017թ․-ի սեպտեմբերին։ Շվեդերեն վերնագիրն է Mannen som sökte sin skugga(բառացի՝ «Մարդը, որը որսաց իր ստվերը»), իսկ անգլերենը տարբերակը՝ «Աղջիկ, որ վերցնում է տվածի չափ»։[21][22]

2017թ․-ին Լագերկրանցը հայտարարել է, որ ինքը ևս մեկ՝ վերջին, մաս կգրի «Հազարամյակ»  շարքում։[23] Լագերկրանցի «Երկու անգամ ապրած աղջիկը» վեպը լույս է տեսել 2019թ․-ի օգոստոսի 22-ին։[23]

Երրորդ եռագրությունը Կարին Սմիրնովի հեղինակությամբ[խմբագրել | խմբագրել կոդը]

2021թ․-ի նոյեմբերին Պոլարիս հրատարակչությունից հայտարարել են, որ իրենք ձեռք են բերել «Հազարամյակ»  շարքի նկատմամբ իրավունքները Լարսոնի ժառանգությունից և կթողարկեն շարքի երեք նոր գրքեր:[24][25] Դեկտեմբերին շվեդ գրող Կարին Սմիրնովին հաստատել են որպես գրքի հեղինակ։[26]"Սմիրնովն ասել է , որ ինքը ընդունել է առաջարկը առանց երկմտելու, և հայտարարել է․ ««Հազարամյակ» վիպաշարի գրքերը դասական են իրենց ժանրում, որտեղ չմոռացվող կերպարների և քաղաքական ու հասարակական մեծ ներգրավվածության համադրությունը դեռ հմայում է ընթերցողին։ Ես կշարունակեմ հիմնվել Սթիգ Լարսոնի հիմնական թեմաների վրա, ինչպես օրինակ, բռնությունը, իշխանության չարաշահումն ու ժամանակակակից քաղաքական հոսանքները»։[25]

Շարքում Սմիրնովի առաջին գրվածքը եղել է «Աղջիկն արծվի ճանկերում»-ը, որ հրատարակվել է 2022թ․-ի հոկտեմբերի 31-ին։ Սառա Դեթի անգլերեն թարգմանությունը լույս է տեսել 2023թ․-ի օգոստոսի 29-ին։  [27]

Վեպեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիգ Լարսոնի կողմից գրված[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիգ Լարսոնի վեպերը
Հայերեն վերնագիր (բնագրի շվեդերեն վերնագիրը) Հրատարակման տարին Նկարագրությունը
«Վիշապի դաջվածքով աղջիկը»

(Män som Hatar Kvinnor «Տղամարդիկ, որոնք ատում են կանանց»)։

2005 Լրագրող Միկայել Բլոմկվիստը դատապարտվել է միլիարդատեր արդյունաբերող Հանս Էրիկ Վեներսթրոնին զրպարտելու համար և ուզում է խուսափել լրատվամիջոցների ուշադրությունից։ Նրան աշխատանքի է ընդունում մեծահարուստ արդյունաբերող Հենրիկ Վանգերը, իբրև Հենրիկի և Վանգերների ընտանիքի կենսագիր, այնինչ իրականում ուսումնասիրում էր Հենրիկի զարմուհու՝ Հարիեթի 40 տարվա անհետացումը։ Նա համագործակցում է ինքնամփոփ և հմուտ համակարգչային հաքեր Լիսբեթ Սալանդերի հետ։
«Կրակի հետ խաղացող աղջիկը» (Flickan Som Lekte med Elden «Կրակի հետ խաղացող աղջիկը»)։ 2006 Անկախ լրագրող Դագ Սվենսոնը կապ է հաստատում Միկայել Բլոմկվիստի հետ, որպեսզի Միլենիումը հրապարակի Շվեդիայում սեռական առևտրի մասին իր բացահայտումը/մերկացնող նյութը, որի մեջ նաև պետական պաշտոնյաների ներգրավվածությունը կար։ Սվենսոնին ու իր ընկերուհուն սպանում են, և ոստիկանությունը կարծում է ՝ մեղավորը Լիսբեթ Սալանդերն է։ Բլոմկվիստի առաքելությունն է ապացուցել Սալանդերի անմեղությունը՝ միևնույն ժամանակ փորձելով ավարտել Սվենսոնի գործը, ու նա բացահայտում է , որ երկուսն էլ կապ ունեն իրար հետ։
«Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը» (Luftslottet som sprängdes, «Օդում պայթեցված ամրոցը»)։ 2007 Տեղեկանալով Շվեդիայի անվտանգության ծառայության ներսում գաղտնի խմբավորման մասին, որը մի շարք սահմանադրական խախտումներ է արել Լիսբեթ Սալանդերի հանդեպ, Միկայել Բլոմկվիստն ու Շվեդիայի անվտանգության ծառայության սահմանադրական պաշտպանության բաժնի մի խումբ ոստիկաններ փորձում են պարզել, թե ովքեր են այդ խմբավորման անդամները, և ազատել Սալանդերին նրա դեմ սպանության մեղադրանքից։

Դավիդ Լագերկրանցի կողմից գրված[խմբագրել | խմբագրել կոդը]

Դավիդ Լագերկրանցի վեպերը
Հայերեն վերնագիր (բնագրի շվեդերեն վերնագիրը) Հրատարակման տարին Նկարագրությունը
«Աղջիկը սարդոստայնում» (Det som inte dödar oss, «Այն, ինչ չի սպանում մեզ»)։ 2015 Լրագրող Միկայել Բրոմկվիստը հեռախոսազանգ է ստանում մի աղբյուրից, որը պնդում է, թե ԱՄՆ-ի համար կարևոր տեղեկություն ունի։ Այդ մարդը կապի մեջ է եղել մի երիտասարդ հմուտ հաքեր կնոջ հետ․ հաքեր, որի նման մեկին Բլոմկվիստը շատ լավ է ճանաչում։ Հետևանքներն ապշեցուցիչ են։ Միլենիումի համար սենսացիոն նյութի հուսահատ ներդրման կարիք ունենալով՝ Բլոմկվիստը դիմում է Լիսբեթ Սալանդերին օգնության համար։ Նա, ինչպես միշտ, ունի սեփական շահը։ Նրանց փնտրած գաղտնիքը ամբողջ աշխարհի լրտեսների, կիբերհանցագործների և կառավարությունների խճճված ցանցի ուշադրության կենտրոնում է, և ինչ-որ մեկը պատրաստ է սպանության հանուն այդ գաղտնիքը չբացահայտելու։
«Աղջիկ, որ վերցնում է տվածի չափ» (Mannen Som Sökte Sin Skugga, «Մարդը, որ հետապնդում էր իր ստվերին»)։ 2017 Լիսբեթ Սալանդերը երբեք չի կարողացել բացահայտել իր տրավմատիկ մանկության ամենախոսուն փաստերը, գաղտնիքներ, որոնք վերջապես կարող էին ամբողջությամբ բացահայտել իր իսկ էությունը։ Այժմ, երբ նա տեսնում է դրանք մեկընդմիշտ բացահայտելու հնարավորություն, դիմում է Միկայել Բլոմկվիստի՝ Միլենիում հետախուզական ամսագրի խմբագրի օգնությանը։ Եվ նա թույլ չի տա, որ որևէ բան կանգնեցնի իրեն՝ ո՛չ իսլամականները, որոնց նա զայրացնում է՝ փրկելով երիտասարդ կնոջը նրանց վայրագությունից, ո՛չ բանտի ավազակախմբի ղեկավարը, որն իրեն դատապարտում է մահապատժի, ո՛չ իր վաղուց կորած երկվորյակ քրոջ՝ Կամիլայի մահացու սպառնալիքը, և ո՛չ էլ այն մարդիկ, որոնք ամեն ինչ կանեն կեղծ ու չարագուշակ գիտափորձի մասին տվյալները գաղտնի պահելու համար․ գիտափորձ, որ հայնտի է միայն որպես «Գրանցամատյան»։
«Երկու անգամ ապրած աղջիկը» (Hon som måste dö, «Աղջիկը, որ պիտի մեռնի»)։ 2019 Լիսբեթ Սալանդերը լքել է Սթոքհոլմը, հավանաբար, անվերադարձ և գնացել Ռուսաստան, վերջապես, իր ախոյանին՝ իր քրոջը, բռնելու, կործանելու ու սպանելու առաքելությամբ։ Միևնույն ժամանակ, Միկայել Բլոմկվիստը, որը տառապում է լճացումից հետաքրքիր պատմությունների սղության հետևանքով , ներքաշվում է մի գործի մեջ,որը կապված է մի տղամարդու հետ, որն էլ, հավանաբար, սպանվել է, և ում վրա գտել են Բլոմկվիստի հեռախոսահամարը։

Written by Karin Smirnoff[խմբագրել | խմբագրել կոդը]

Կարին Սմիրնովի վեպերը
Հայերեն վերնագիր (բնագրի շվեդերեն վերնագիրը) Հրատարակման տարին Նկարագրությունը
«Աղջիկն արծվի ճանկերում» (Havsörnens skrik, «Ծովային արծվի ճիչը»)։ 2022 Միկայել Բլոմկվիստը նստում է Էլվսբուն տանող գնացք՝ մասնակցելու իր դստեր հարսանեկան արարողությանը։ Լիսբեթ Սալանդերը ևս ուղևորվում է հյուսիս՝ վերականգնելու ընտանեկան խարխլված հարաբերությունները։ Այս երկուսի ճանապարհ-ները կրկին հատվում են Գասսկաս փոքրիկ քաղաքում։

Լարսոնի անավարտ նյութը[խմբագրել | խմբագրել կոդը]

«Հազարամյակ»-ի ցուցահանդես Ստոկհոլմի քաղաքային թանգարանում

2004թ․-ի նոյեմբերին իր հանարծակի մահից առաջ Լարսոնը գրել է շարքի մեջ մեկ այլ վեպի անավարտ ձեռագիր ևս։ Նրա կողակցի՝ Եվա Գաբրիելսոնի ձեռքում է համակարգիչը, որում էլ այդ ձեռագիրն է, բայց նա Լարսոնի աշխատանքների նկատմամբ որևէ իրավունք չունի։[2] Փորձելով պաշտպանել Գաբրիելսոնին իրական կյանքում իր հետաքննած մարդկանցից՝ Լարսոնը երբեք չի ամուսնացել։ Նա թողել է կտակ, սակայն այն չի ունեցել ականատեսներ, ինչն էլ այն անվավեր է դարձրել շվեդական օրենքի համաձայն։ Այսպիսով, նրա ընտանիքին է բաժին հասել ժառանգությունը։ Հավանաբար, հինգերորդ և վեցերորդ գրքերի համառոտ նկարագրերը կամ ձեռագրերը ևս գոյություն ունեն։[1]

2010թ․-ին Լարսոնի ընկեր Ջոն-Հենրի Հոլմբերգը ցուցադրել է Associated Press լրատվական գործակալության նամակագրությունները, որոնք նա ստացել էր հեղինակից՝ նրա մահվանից քիչ առաջ, և որոնցում, հավանաբար, նկարագրված էր շարքի հաջորդ գրքի վերաբերյալ ծրագրերը։ Դրանցում Լարսոնը գրել է․ «Դեպքերը տեղի են ունենում Սաքս Հարբորից 120 կիլոմետր հյուսիս՝ Բենքս կղզում, սեպտեմբեր ամսին․․․ Համաձայն ամփոփագրի՝ 440 էջ պետք է լինի»։[28]

Գաբրիելսոնը նկարագրել է իր մոտ եղած ձեռագիրը որպես մոտ 200 էջանոց գործ, որի աշխատանքային վերնագիրն էր Guds hämnd(«Աստծո վրեժը»),[29] և որի 30%-ն էր ավարտուն, և «ներկայիս տեսքով ենթակա չէր հրատարակման»։ 2011թ․-ին Գաբրիելսոնն ասել է․ «Ես մի անգամ առաջարկել եմ ավարտել այն, բայց ես պետք է օրինական իրավունք ունենամ դրա համար , և նրանք չցանկացան տալ ինձ այդ իրավունքը, ուստի կարծում եմ, որ պետք է ուրախ լինենք, որ ունենք միայն այդ երեքը»։[10] Միայն ամիսներ  առաջ  Լարսոնի նախկին գործընկեր Քուրդո Բաքսին ասել է, որ Գաբրիելսոնը Լարսոնի մահվանից կարճ ժամանակ անց ցույց է տվել ձեռագիրը իրեն ու հեղինակի հորը, և այն 260 էջ էր այդ ժամանակ՝ մոտ 70%-ով ավարտուն: Նա նկարագրել է ձեռագիրն իբրև շարքում հինգերորդը, որի դեպքերը տեղի են ունենում Իռլանդիայի, Շվեդիայի և ԱՄՆ-ի միջև, և հիմնականում ներկայացվում է  Լիսբեթ Սալանդերի երկվորյակ քույրը՝ Կամիլան։ Բաքսին նաև դեմ է, որ որևէ ստվերային հեղինակ ավարտի այն՝ համարելով, որ նա «չի պահի Սթիգ Լարսոնի ոճը»։[30]

Պարգևներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Առաջին վեպն արժանացել է Շվեդիայի Ապակե Բանալի մրցանակին 2006թ․-ին։ Այդ նույն տարում երկրորդ գիրքն արժանացել է Շվեդական Լավագույն Հանցավեպ մրցանակին, իսկ 2008թ․-ին երրորդ վեպը ևս ստացել է Շվեդիայի Ապակե Բանալի մրցանակը։ Ճապոնական Tozai Mystery Best 100 ցուցակի 2012թ․-ի վերանայված հրատարակության մեջ «Հազարամյակ» շարքը զբաղեցրել է տասներկուերորդ տեղը որպես Արևմուտքի լավագույն առեղծվածային վեպ։[31] 2010թ․-ի մայիսի տվյալներով ամբողջ աշխարհում եռագրության 27 միլիոն օրինակ է վաճառվել, որը հաջորդ հինգ ամիսների ընթացքում հասել է ավելի քան 46 միլիոնի,[32] իսկ 2011թ․-ի դեկտեմբերին՝ արդեն 65 միլիոնի։[33] 2010թ․-ի հուլիսին շարքի շնորհիվ Լարսոնը դարձավ առաջին հեղինակը, որը վաճառեց իր ստեղծագործության մեկ միլիոն էլեկտրոնային օրինակ Amazon Kindle-ում։[34] 2013թ․-ի դեկտեմբերին վաճառքը հասավ 75 միլիոնի շուրջ 50 երկրներում,[15] և 2015թ․-ի մարտին՝ 80 միլիոնի։[35] Լագերկրանցի առաջին երկու մասերի 14 միլիոն օրինակ է վաճառվել մինչև 2019թ․-ի մայիսը՝ բարձրացնելով «Հազարամյակ» շարքի ամբողջական ցուցանիշը մինչև 100 միլիոն օրինակի ամբողջ աշխարհում։ [36]

Էկրանավորում[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

Շվեդական «Yellow Bird» կինոարտադրությունը ստեղծել է «Հազարամյակ»  եռագրության կինոտարբերակներ, որոնք համատեղ արտադրել է դանիական կինոարտադրող «Nordisk Film»-ի և հեռուստատեսային ընկերության հետ,[37] որոնք թողարկվել են 2009թ․-ին Սկանդինավիայում։ 2010թ․-ին բոլոր երեք ֆիլմերի երկարեցումը մինչև մոտ 180 րոպեի հանգեցրեց նրան, որ դրանք ցուցադրվեցին շվեդական հեռուստատեսությամբ որպես վեց մասից բաղկացած «Հազարամյակ» ֆիլմաշար: Յուրաքանչյուր ֆիլմ ներկայացված էր 90 րոպեանոց երկու մասերով։ Այս տաբերակը թողարկվել է 2010թ․-ի հուլիսի 14-ին DVD և Blu-ray սկավառակի վրա երեք առանձին մասերով և 2010թ․-ի նոյեմբերի 24-ին որպես «Հազարամյակ»  եռագրության ամբողջական շարք՝ հավելյալ սկավառակով։

Ի սկզբանե, նախատեսված էր միայն առաջին ֆիլմը ցուցադրել կինոթատրոնում, իսկ մյուս երկուսը համարվում էին հեռուստատեսային ֆիլմեր, բայց առաջին ֆիլմի ահռելի հաջողությունից հետո որոշումը փոխվեց։ Առաջին ֆիլմի ռեժիսորը Նիլս Արդեն Օփլևն էր, իսկ մյուս երկուսինը՝ Դենիել Ալֆրեդսոնը, իսկ առաջին երկուսի սցենարները էկրանավորել են Նիկոլայ Արցելը և Ռազմուս Հիսթերբերգը, և վերջինի սցենարը՝ Ուլֆ Ռիդբերգը և Ջոնաս Ֆրիկբերգը։ Երեք ֆիլմերում էլ Միկայել Բլոմկվիստի դերակատարն է Միշել Նիքվիսթը, իսկ Լիսբեթ Սալանդերինը՝ Նումի Ռափասը։

Ամերիկյան ֆիլմեր[խմբագրել | խմբագրել կոդը]

«Yellow Bird»-ը և «Metro-Goldwyn-Mayer» կինոստուդիան համագործակցել են Columbia Picture կինո և հեռուստատեսային ընկերության հետ առաջին վեպի անգլալեզու էկրանավորումը ստեղծելու համար։ «Վիշապի դաջվածքով աղջիկը» ֆիլմի սցենարիստն է Սթիվեն Զաիլյանը, ռեժիսորն է Դավիթ Ֆինչերը, իսկ պրոդյուսերը՝ Սքոթ Ռուդինը։ Միկայել Բլոմկվիստի դերակատարն է Դենիել Քրեյգը, իսկ Լիսբեթ Սալանդերինը՝ Ռունի Մառան։ «Վիշապի կերպարանքով դաջվածք»-ից բացի Ֆինչերը և Զաիլիանը պայմանագիր են կնքել ևս երկու մասերի վերաբերյալ՝ էկրանավորելու «Կրակի հետ խաղացող աղջիկը» և «Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը»-ը, որոնք, հնարավոր է, նկարահանվեին հաջորդաբար: 2012թ․-ի հունվարին հայտարարվել է, որ Սոնին «առաջ է շարժվում» «Կրակի հետ խաղացող աղջիկը», և «Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը» վեպերի էկրանավորման գործում։[38][39] Զաիլյանը գրել է սցենարների բնօրինակը , բայց Սոնին հրավիրել է Էնդրյու Քեվին Վոլքերին դրանք վերանայելու համար։ Կինոստուդիան հույս ուներ երկրորդ և երրորդ մասերում ներգրավել առաջին ֆիլմի նույն մարդկանց․ Ֆինչերը որպես ռեժիսոր, իսկ Դենիել Քրեյգն ու Ռունի Մառան որպես գլխավոր դերասաններ, բայց այդ ամենը կազմակերպելը դժվար եղավ։[40]

2015թ․-ի նոյեմբերի 4-ին հայտարարվել է, որ «Աղջիկը սարդոստայնում» վեպի էկրանավորումն ընթացքի մեջ է, և որ Քրեյգն ու Մառան չեն կրկնի իրենց դերերը։[41] Ֆիլմը կիսավերաթողարկվել է այլ դերասանական կազմով, բայց, միևնույն է, որպես Ֆինչերի ֆիլմի տարբերակ։ Ռեժիսորը Ֆեդե Ալվարեզն է, իսկ գլխավոր դերերում են Քլեր Ֆոյը՝ Սալանդերի դերում, և Սվերիր Գուդնասոն՝ Բլոմկվիստի դերում։ [42]

Կոմիքսներ[խմբագրել | խմբագրել կոդը]

2011թ․-ի հոկտեմբերին «DC Comics» ընկերությունը հայտարարել է, որ իրենց Վերթիգո ապրանքանիշը ձեռք է բերել շարքի նկատմամբ իրավունք և յուրաքանչյուր վեպ վերածելու է երկու գարֆիկական վեպի։[43]Ադապտացիաները գրվել են շոտլանդացի քրեական վիպասան Դենիս Մինայի կողմից, իսկ պատկերավորումն արել են Լեոնարդո Մանկոն և Անդրեա Մութին։

  • «Վիշապի դաջվածքով աղջիկը», առաջին գիրքը թողարկվել է 2012թ․-ի նոյեմբերի 13-ին։
  • «Վիշապի դաջվածքով աղջիկը», երկրորդ գիրքը թողարկվել է 2013թ․-ի մայիսի 7-ին։
  • «Կրակի հետ խաղացող աղջիկը»-ը թողարկվել է 2014թ․-ի հունիսի 3-ին։
  • «Օդային դղյակներ պայթեցնող աղջիկը»-ը թողարկվել է 2015թ․-ի հուլիսի 28-ին։

Ֆրանս-բելգիական շուկայի համար հրատարակվել է առանձին ադապտացիա՝ գրված Սիլվայն Ռունբերգի կողմից, իսկ պատկերավորումը՝ Խոսե Հոմսի և Մանոլո Քարոթի։ Սկսած 2016թ․-ից Ռունբերգը շարքը համալրել է նույն կերպարների հիման վրա նոր պատմություններով ՝ «Հազարամյակ․ սագա», որը նկարել է Բելեն Օրտեգան՝ անկախ Դավիդ Լագերկրանցի հեղինակած շարունակություններից:

2017թ․-ին Titan Comics-ը սկսել է հրատարակել Ռունբերգի/Հոմսի անգլերեն թարգմանությամբ ադապտացիաները՝ իրենց Hard Case Crime ապրանքանիշով։[44]

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթոքհոլմի քաղաքային թանգարանը կազմակերպում է երկու ժամ տևողությամբ շրջագայություն քաղաքի այն հայտնի վայրերում, որտեղ եղել է Լարսոնը, և այլ տեղերում, որտեղ այցելել են Լարսոնի կերպարները՝ Լիսբեթ Սալանդերն ու Միկայել Բլոմկվիստը։[45]

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Սթիգ Լարսոն

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 1,5 McGrath, Charles (23 May 2010). «The Afterlife of Stieg Larsson». The New York Times Magazine. New York City: New York Times Company.
  2. 2,0 2,1 «The 4th Book - Stieg Larsson, the man behind Lisbeth Salander». stieglarsson.com. 2014. Արխիվացված է օրիգինալից 1 April 2010-ին. Վերցված է 6 July 2014-ին.
  3. James, Susan Donaldson (August 4, 2010). «Stieg Larsson Silent as Real-Life Lisbeth Raped». ABC News. Վերցված է May 8, 2020-ին.
  4. Penny, Laurie (5 September 2010). «Girls, tattoos and men who hate women». New Statesman. Վերցված է 2015-06-16-ին.
  5. 5,0 5,1 5,2 Rich, Nathaniel (5 January 2011). «The Mystery of the Dragon Tattoo: Stieg Larsson, the World's Bestselling — and Most Enigmatic — Author». Rolling Stone. Վերցված է 2015-06-16-ին.
  6. Rising, Malin (17 February 2009). «Swedish Crime Writer Finds Fame After Death». Washington Post. Վերցված է 2015-06-16-ին.
  7. Lindqvist, Emma (25 February 2009). «Salanders förebild». Dagens Nyheter. Վերցված է 2015-06-16-ին.
  8. Hildebrandt, Johanne (2002-01-31). «'Honour' killing in Sweden silences courageous voice on ethnic integration». The Guardian (բրիտանական անգլերեն). ISSN 0261-3077. Վերցված է 2023-02-11-ին.
  9. Gabrielsson, Eva, Marie-Françoise Colombani, and Linda Coverdale. "There Are Things I Want You to Know" about Stieg Larsson and Me. New York: Seven Stories, 2011.
  10. 10,0 10,1 10,2 «Sequel announced to Stieg Larsson's Girl With the Dragon Tattoo trilogy». The Guardian. 4 October 2011. Վերցված է 29 November 2014-ին.
  11. Acocella, Joan. "Man of Mystery". New Yorker (1/10/2011), Vol. 86, Issue 43.
  12. Clark, Nick (2010) "The publishing house that Stieg Larsson built". The Independent, 6 August 2010, accessed 10 March 2010.
  13. Profile: Stieg Larsson: Even his early death became a big thriller. The Sunday Times, 27 September 2009, accessed 10 March 2010.
  14. "American Readers, Waiting Impatiently For 'The Girl'", NPR (April 5, 2010). Retrieved February 5, 2011.
  15. 15,0 15,1 «Sequel announced to Stieg Larsson's Girl With the Dragon Tattoo trilogy». The Guardian. 17 December 2013. Վերցված է 17 December 2013-ին.
  16. «Fjärde boken i Millenniumserien ges ut». Aftonbladet. 17 December 2013. Վերցված է 17 December 2013-ին.
  17. «Lagercrantz skriver "Millennium"-bok». Svenska Dagbladet. 17 December 2013. Վերցված է 17 December 2013-ին.
  18. «Ny "Millennium"-bok i augusti». Folkbladet. TT Spektra. 27 January 2015. Արխիվացված է օրիգինալից 28 January 2015-ին. Վերցված է 27 January 2015-ին.
  19. «Quercus Publishing to publish fourth book in Stieg Larsson's Millennium series». Quercus Publishing plc. Վերցված է 17 December 2013-ին.
  20. «From 'Dragon Tattoo' To The 'Spider's Web': Stieg Larsson's Heroine Returns». NPR.org. 31 March 2015. Վերցված է 31 March 2015-ին.
  21. «Author moves on from Larsson». www.shanghaidaily.com. 27 May 2017. Վերցված է 2017-06-01-ին.
  22. «In new Millennium book, author steps out of Larsson's shadow». The Jakarta Post (անգլերեն). Վերցված է 2017-06-01-ին.
  23. 23,0 23,1 «Cover and title of sixth installment in Larsson's Millennium series revealed». The Bookseller. 15 November 2018. Վերցված է 19 June 2019-ին.
  24. «Nordic-Noir Millennium series to be extended by three new books». Reuters. 22 November 2021.
  25. 25,0 25,1 «Smirnoff takes on Larsson's Millennium trilogy». The Bookseller. 6 December 2021. Վերցված է 19 February 2022-ին.
  26. «Karin Smirnoff blir Millennium-författare: "Känns fint att fortsätta i Stieg Larssons anda"». 6 December 2021.
  27. «MacLehose Press unveils new Millennium series title from Swedish author Smirnoff». The Bookseller. 10 November 2021. Վերցված է 5 February 2023-ին.
  28. Flood, Alison (13 July 2010). «Fresh details surface about fourth book in Stieg Larsson's Millennium series». The Guardian. London, England. Վերցված է 29 November 2014-ին.
  29. Lee, Stephan (28 March 2011). «Stieg Larsson confidant reveals details about unpublished fourth 'Millennium' novel». Entertainment Weekly. New York City: Meredith Corporation. Վերցված է 29 November 2014-ին.
  30. «Stieg Larsson's final novel '70% complete', colleague claims». The Guardian. London, England. 22 August 2011. Վերցված է 29 November 2014-ին.
  31. «Tozai Mystery Best 100 (Revised Edition 2012), The Top 50 Translated Mystery Novels» (ճապոներեն). Bungeishunjū. Վերցված է 16 September 2015-ին.
  32. «The Continuing Mysteries of Stieg Larsson». CBS News. October 10, 2010. Վերցված է 2012-01-12-ին.
  33. Hassan, Genevieve (December 25, 2011). «Hollywood takes on Girl with the Dragon Tattoo». BBC News. London, England: BBC. Վերցված է January 12, 2012-ին.
  34. Hachman, Mark (July 28, 2010). «Stieg Larsson Sells a Million Books on Amazon's Kindle». PC Magazine. New York City: Ziff Davis. Վերցված է January 12, 2012-ին.
  35. «Here's the Cover for the New Book in Stieg Larsson's Millennium Series». Time. 21 March 2015. Վերցված է 16 June 2015-ին.
  36. «Millenniumserien passerar 100 miljoner sålda exemplar». Norstedts förlag (շվեդերեն). 29 May 2019. Վերցված է 19 June 2019-ին.
  37. «Yellow Bird Puts SEK 106m Millennium Project In Production». nordiskfilmogtvfond. 2007-11-02. Արխիվացված է օրիգինալից 2012-02-11-ին. Վերցված է 2009-09-22-ին.
  38. «'Dragon Tattoo' sequel still on track, Sony says». EW.com. January 3, 2012. Վերցված է January 3, 2012-ին.
  39. «'Girl with the Dragon Tattoo' Sequel is Still Moving Forward». ScreenRant.com. January 3, 2012. Վերցված է January 3, 2012-ին.
  40. Phil de Semlyen, The Girl With The Dragon Tattoo Sequel Gets A Writer, Empire Online, 18 July 2013.
  41. Siegel, Tatiana; Kit, Borys (November 4, 2015). «'Girl With the Dragon Tattoo' Follow-up in Works With Steven Knight in Talks to Adapt (Exclusive)». The Hollywood Reporter. Վերցված է November 5, 2015-ին.
  42. McNary, Dave (September 15, 2017). «'Crown's' Claire Foy to Officially Star in 'Girl With the Dragon Tattoo' Sequel». Variety. Վերցված է August 20, 2018-ին.
  43. «DC plans "Millennium Trilogy" graphic novel series». AfterEllen. October 12, 2011. Արխիվացված է օրիգինալից January 30, 2013-ին. Վերցված է May 19, 2013-ին.
  44. «Titan And Hard Case Bring Runberg And Homs' 'The Girl With The Dragon Tattoo' Adaptation To English». Comics Alliance. March 27, 2017. Վերցված է January 16, 2023-ին.
  45. Åkerström, Lola Akinmade (9 July 2012). «Stieg Larsson's Stockholm». www.bbc.com (անգլերեն). Վերցված է 2020-10-03-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]