Սթիվեն Զաիլյան

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Սթիվեն Զաիլյան (ծնվ. 1953, հունվարի 30, Ֆռեզնո, ԱՄՆ), հայ ամերիկյան սցենարիստ, կինոռեժիսոր։

Ավարտել է Սան Ֆրանցիսկոյի պետական համալսարանը (1975)։ Հեղինակ է «Բազեն և Ձնեմարդը» (1985), «Արթնացումներ» (1990), «Փնտրել Բոբի Ֆիշերին» (1993, նաև` ռեժիսոր), «Շինդլերի ցուցակը» (1994, Օսկար մրցանակ), «Անհնարին առաքելություն» (1996, նաև` ռեժիսոր), «Հաննիբալ» (2001), «Նյու Յորքի ավազակախմբերը» (2002), «Թարգմանիչը» (2005), «Թագավորի բոլոր մարդիկ» (2006) և այլ ֆիլմերի սցենարներ[1]։

Ծանոթագրություններ[խմբագրել]

  1. Ով ով է. Հայեր. Կենսագրական հանրագիտարան, հատոր 2, Ե., 2007, էջ 718։