Մասնակից:Ani.petrosyan.y/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Ani.petrosyan.y/Ավազարկղ

Ջոն Ֆրանցիս «Ջեք» Ուելչ Կրտսեր(անգլ.՝ Jack Welch), ամերիկացի բիզնեսմեն և քիմիական ինժեներ։ Նա 1981-2001 թվականներին եղել է Ջեներալ էլեկտրիկ-ի նախագահ և գործադիր տնօրեն։ Ընկերությունում իր պաշտոնավարման ընթացքում ընկերության արժեքն աճել է 4000%-ով[1]:2006-ին Ուելչի հարստությունը գնահատվում էր 720 միլիոն դոլար[2]: Երբ նա թոշակի անցավ, նա ստացավ 417 միլիոն դոլար աշխատավարձ, որն ամենամեծն էր պատմության մեջ։[3]

Վաղ կյանքը և կրթությունը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ուելչը ծնվել է Մասաչուսեթս նահանգի Պիբոդի քաղաքում[4]։ Ուելչն հռոմեական կաթոլիկ է։ Նրա հայրական և մայրական պապերն իռլանդացիներ էին[5]։

Միջին և ավագ դպրոցում Ուելչն ամառվա ընթացքում աշխատանք գտավ՝ որպես թերթի առաքման տղա, կոշիկի վաճառող և փորձնական մամլո օպերատոր[5]։Ուելչը հաճախել է Սալեմի ավագ դպրոց, որտեղ եղել է բեյսբոլի, ֆուտբոլի թիմերում, ինչպես նաև ղեկավարել է հոկեյի թիմը[5]։

Ավարտական տարում Ուելչն ընդունվեց Մասաչուսեթս նահանգի Ամհերսթ համալսարան, որտեղ պետք է սովորեր քիմիական ինժեներիա։ Ուելչն իր քոլեջների ամառների ընթացքում աշխատել է Սունոքո և PPG արդյունաբերական կենտրոններում՝ որպես քիմիական ինժեներ[5]։Նա դարձավ Պի Սիգմա Կապպա եղբայրության անդամ[5]։ Ուելչն ավարտել է 1957 թվականին՝ քիմիական ինժեներիայի բակալավրի աստիճանով , մերժելով մի շարք ընկերությունների առաջարկները, Ուրբանա-Չամպայնի Իլինոյսի համալսարանի ավարտական դպրոց հաճախելու համար[5][6]։ 1960-ին ավարտել է Իլինոյսի համալսարանը՝ մագիստրոսի և քիմիական ինժեներիայի ասպիրանտուրայով[7][8]։

Ջեներալ Էլեկտրիկ[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելչը միացավ Ջեներալ Էլեկրիկին 1960 թվականին։ Նա աշխատել է Մասաչուսեթս նահանգի Պիտսֆիլդ քաղաքում որպես կրտսեր քիմիական ինժեներ, ստանալով $10,500։ 1961-ին Ուելչը որոշեց թողնել իր աշխատանքը որպես կրտսեր ինժեներ, քանի որ դժգոհ էր իրեն առաջարկվող պաշտոնի բարձրացումից, ինչպես նաև դժգոհ էր Ջեներալ Էլեկտրիկի բյուրոկրատական կազմից։ Ընկերության գործադիր տնօրեն Ռուբեն Գուտոֆը համոզում էր Ուելչին մնալ Ջեներալ Էլեկտրիկում՝ խոստանալով Ուելչին օգնել ստեղծել նրա ցանկանալի մթնոլորտը[9]։ 1963-ին նրա ղեկավարած գործարանում տեղի ունեցած պայթյունի պատճառով նա համարյա հեռացվում էր աշխատանքից[10]։

1968-ին Ուելչը դարձավ Ջեներալ Էլեկտրիկի պլաստմասսային բաժնի փոխնախագահ և ղեկավար, որը ժամանակին Ջեներալ Էլեկտրիկի համար կազմում էր 26 միլիոն դոլար[6]։ Ուելչը վերահսկում էր ընկերության արտադրանքները և շարունակում էր զբաղվել Ջեներալ Էլեկրիկի կողմից մշակված պլաստմասսե Լեքսան և Նորիլ արտադրանքերի մարկետինգով։ Շատ չանցած՝ 1971-ին, Ուելչը դարձավ նաև Ջեներալ Էլեկտրիկի մետալուրգիական և քիմիական բաժինների փոխնախագահ[6] ։ 1973-ին Ուելչը նշանակվեց Ջեներալ Էլեկտրիկի համար ռազմավարական պլանավորման ղեկավար, և նա այդ պաշտոնը զբաղեցրեց մինչև 1979 թվականը, ինչը նրան ներգրավեց աշխատելու կորպորատիվ շտաբում[11]։ Ստրատեգիական պլանավորման ղեկավարի պաշտոնում նշանակվելուց շատ ժամանակ չանցած՝ 1977-ին, Ուելչը նշանակվեց ավագ փոխնախագահ և սպառողական ապրանքների բաժնի ղեկավար և զբաղեցրեց այդ պաշտոնը մինչև 1979 թվականը, երբ դարձավ Ջեներալ Էլեկտրիկի փոխնախագահ[6]։

1981-ին Ուելչը դարձավ Ջեներալ Էլեկտրիկի ամենաերիտասարդ նախագահն ու գործադիր տնօրենը։ 1982-ին Ուելչն ապամոնտաժեց նախկին մենեջմենթի մեծ մասը, որը հավաքել էր Ջոնսը՝ ագրեսիվ պարզեցմամբ և կոնսոլիդացիայով։ Նրա հիմնական հրահանգներից մեկն այն էր, որ Ջեներալ Էլեկտրիկը պետք է լիներ առաջինը կամ երկրորդը ցանկացած պարագայում[12]։

Գործադիր տնօրեն[խմբագրել | խմբագրել կոդը]

1980-ականների ընթացքում Ուելչը ձգտում էր օպտիմալացնել Ջեներալ Էլեկտրիկը։ 1981-ին նա ելույթ է ունեցել Նյու Յորքում՝ «Արագ աճ՝ տնտեսության դանդաղ աճի պայմաններում» խորագրով[13]։ Ուելչի ղեկավարությամբ Ջեներալ Էլեկտրիկի շուկայական արժեքը 1981-ին 12 մլրդ դոլարից աճեց մինչև 410 մլրդ դոլար[14], նա նաև կատարել է շուրջ 600 լուրջ ձեռքբերումներ։ Ուելչն առաջ բերեց ոչ ֆորմալ քաղաքականություն աշխատավայրում, թույլ տալով, որ բոլոր աշխատակիցներն ունենան փոքր բիզնեսի փորձ մեծ ձեռնարկությունում[9]։ Ուելչն աշխատել է արմատախիլ անել թվացյալ անարդյունավետությունը՝ կրճատելով բաժնետոմսերը, ապամոնտաժելով բյուրոկրատիան, որը գրեթե ստիպեց նրան անցյալում թողնել Ջեներալ Էլեկտրիկը։ Նա փակեց գործարանները, կրճատեց աշխատավարձերի վճարները, ինչպես նաև՝ աղոտ ստորաբաժանումները[15]։

Ուելչը գնահատում էր անակնկալները և անսպասելի այցելություններ էր կատարում Ջեներալ Էլեկտրիկի գործարաններ և գրասենյակներ[9]։ Ուելչը հռչակել է այսպես կոչված «աստիճան և յանկի» քաղաքականությունը, որն այժմ օգտագործվում է այլ կորպորատիվ կազմակերպությունների կողմից։ Ամեն տարի Ուելչը հեռացրել է իր մենեջերների ստորին 10%-ին՝ անկախ բացարձակ արտադրողությունից[16]։ Նա վաստակել է դաժան անաչառությամբ մարդու հեղինակություն։ Նա լավագույն 20%-ին պարգևատրում էր բոնուսների և ֆոնդերի միջոցով։ Նա նաև ընդլայնեց բաժնետոմսերի օպցիոնների ծրագիրը Ջեներալ Էլեկտրիկում՝ ընդլայնելով հասանելիությունը բարձրագույն ղեկավարներից մինչև աշխատողների գրեթե մեկ երրորդը։ Ուելչը նաև հայտնի է նրանով, որ չեղյալ է հայտարարել կառավարման ինը մակարդակի հիերարխիան և ընկերության մեջ բերել է ոչ ֆորմալ զգացողություն[17]։

1980-ականների սկզբին նրան անվանում էին «Նեյտրոն Ջեք» (նեյտրոնային ռումբ)՝ նկատի ունենալով այդքան թվով աշխատողներին հեռացնելը[18]։ Ուելչը նշում է, որ 1980 թվականի վերջին Ջեներալ Էլեկտրիկն ուներ 411,000 աշխատող, իսկ 1985-ի վերջին՝ 299,000։ Աշխատավարձի ֆոնդի 112,000-ից դուրս եկած 37,000-ը զբաղված էր այն բիզնեսում, որը Ջեներալ Էլեկտրիկը վաճառել է, իսկ 81,000-ը կրճատվել է շարունակական բիզնեսում։ Իր հերթին Ջեներալ Էլեկտրիկը զգալիորեն ավելացրեց իր շուկայական կապիտալը։ Ուելչը կրճատեց հիմնական հետազոտությունները և փակեց կամ վաճառեց անշարժ գույքի տակ եղած բիզնեսները։

1986-ին Ջեներալ Էլեկտրիկը ձեռք բերեց RCA[19]։ Վերջինիս գլխավոր գրասենյակը գտնվում էր Ռոքֆելլեր կենտրոնում։ RCA -ի ձեռքբերումը հանգեցրեց այն բանին, որ Ջեներալ Էլեկտրիկը RCA-ի գույքը վաճառեց այլ ընկերություններին, ինչպես նաև NBC-ն մնաց որպես Ջեներալ Էլեկտրիկի պորտֆոլիոյի բաղկացուցիչ մաս։ 1990-ականների ընթացքում Ուելչը բազմաթիվ ձեռքբերումների միջոցով Ջեներալ Էլեկտրիկի բիզնեսը տեղափոխեց ֆինանսական ծառյություններ։

Ուելչը 1995 թվականի վերջին ընդունեց Մոտորոլայի «Վեց սիգմա» որակի ծրագիրը։ 1980-ին Ուելչի գործադիր տնօրեն դառնալուց հետո Ջեներալ Էլեկտրիկն արձանագրել էր մոտավորապես 26,8 միլիարդ դոլար եկամուտ, իսկ 2000 թվականին՝ նրա հեռանալուց մեկ տարի առաջ, դրանք կազմում էին մոտ 130 միլիարդ դոլար[14]։ 1999 թվականին «Ֆորթուն» ամսագիրը նրան անվանել է «դարի մենեջեր»[20]։

Իրավահաջորդության պլանավորումը և աշխատողների զարգացումը կարևոր են, քանի որ ղեկավարության փոփոխությունը կարող է էական հետևանքներ ունենալ կազմակերպության վրա[21]։ Այս որոշումը էական ազդեցություն կունենա հետագա գործունեության վրա։ Ուելչը ձգտում էր մարդկանց դարձնել Ջեներալ Էլեկտրիկի հիմնական իրավասությունը[22]։ Նախքան թոշակի անցնելը, Ջեյմս ՄաքՆերնեյի, Ռոբերտ Նարդելլիի և Ջեֆրի Իմելտի միջև անց է կացվել երկարատև հրապարակայնացված իրավահաջորդության մրցույթ, որի արդյունքում Իմելտն ընտրվել է Ուելչի իրավահաջորդը նախագահի և գլխավոր տնօրենի պաշտոնում։ Նրա իրավահաջորդի պլանը միշտ եղել է առաջնահերթություն, ինչպես նշվում է 1991-ի իր ելույթում՝ «Այս պահից սկսած իմ իրավահաջորդի ընտրությունն ամենակարևոր որոշումն է, որը ես կընդունեմ։ Այն զբաղեցնում է իմ առօրյա մտքերի զգալի մասը»։

Նարդելլին դարձավ «Դեպոտի տուն» կազմակերպության գլխավոր տնօրեն մինչև իր հրաժարականը 2007 թվականի սկզբին, և մինչև վերջերս «Քրիսլեր»-ի գլխավոր տնօրենն էր։ Իսկ ՄաքՆերնեյը 3M-ի գործադիր տնօրենն էր, մինչև որ նա թողեց այդ պաշտոնը՝ Boeing-ում նույն պաշտոնը զբաղեցնելու համար։

Ուելչի Ջեներալ Էլեկտրիկի «շրջայց» փաթեթն իր թոշակի անցնելու պահին չի գնահատվել, սակայն հետագայում դրա արժեքը գնահատվել է մոտ 420 միլիոն դոլար[23]։

Նա նաև զբաղեցրել է «Բիզնես խորհուրդ»-ի նախագահի պաշտոնը 1991 և 1992 թվականներին[24]։

Քննադատություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեներալ Էլեկտրիկից իր պաշտոնաթողությունից հետո Ուելչը հայտարարել էր, որ երկու տասնամյակների ընթացքում նրա գործադիր տնօրենի արդյունավետությունը չափվելու է ընկերության գործունեության արդյունքում՝ իր իրավահաջորդների համեմատությամբ։ Ուելչը Ջեներալ Էլեկտրիկի շուկայական կապիտալիզացիան ավելացրել է ավելի քան 450 միլիարդ դոլարով, որից 40%-ը բաժին է ընկնում ֆինանսական ծառայություններին։ Քսան տարի անց ընկերության շուկայական կապիտալիզացիան կազմում էր ընդամենը 200 մլրդ դոլար, և Ուելչը հրաժարվեց քննարկել դրա նվազումը, նշելով միայն, որ այդ նվազման մեծ մասը պայմանավորված էր անշարժ գույքի ներդրումներով, և որ նրա իրավահաջորդ Ջեֆֆ Իմելթը պետք է գործ ունենար 2001 թվականի սեպտեմբերի 11-ի ահաբեկչության հետևանքների հետ[25]։ Նյու Յորք Թայմսը քննադատական հոդված է գրել 2017 թվականին՝ նշելով, որ Ջեներալ Էլեկտրիկի բաժնետոմսերի գինը բարձրացվել է Ուելչի օրոք ֆինանսական ծառայությունների ոլորտի աճի պատճառով, ինչպես նաև նկարագրել է Միավորված կորպորացիայի 16 տարվա անկումը Իմելթի օրոք, ով նաև երկրի ամենաբարձր վարձատրվող կառավարիչներից մեկն էր, և ի վերջո, վաճառել է Ուելչի ամենամեծ ձեռքբերումներից երկուսը՝ NBC Universal-ը և GE Կապիտալ[26]։

1998 թվականի «Բիզնես շաբաթ»-ի տվյալներով՝ Ուելչի քննադատները կասկած են հայտնել, թե արդյո՞ք աշխատակիցների վրա գործադրվող կարճաժամկետ ճնշումը կարող էր ստիպել նրանց «անկյուններ կտրել»՝ դրանով իսկ նպաստելով հետագա սկանդալներին՝ պայմանագրերում և/կամ վաճառքի պարտատոմսերում[9]։ Հաջորդ տարի ընկերության գլխավոր տնօրեն Ուելչը Ջեներալ Էլեկտրիկի «Ֆորթուն 500»-ում վերանայման կարգադրեց հարցը որպես՝ դիվերսիֆիկացված ֆինանսական ծառայությունների ընկերության, այլ ոչ թե՝ էլեկտրական սարքավորումների ընկերության, իսկ 2005 թվականին շատերը նշեցին, որ ֆինանսական ծառայությունների ոլորտի գնի և շահույթի հարաբերակցությունը Ջեներալ Էլեկտրիկի համեմատ ավելի ցածր էին[27]։ 2014 թվականին Ջեներալ Էլեկտրիկ Կապիտալը(Ուելչի կառավարման օրոք կազմակերպված ընկերության ֆինանսական խոշոր մասնաճյուղը) համաձայնեց պատմության մեջ խոշորագույն վարկային քարտերի խտրականության կարգավորումը, որը վերաբերում էր երկար տարիների խաբուսիկ մարքեթինգին[28]։ Ուելչի պաշտոնավարումից հետո Ջեներալ Էլեկտրիկ Կապիտալը պիտակավորվել է որպես «չափազանց մեծ ձախողում» և դրանից հետո սկսել է կառավարվել Դաշնային պահուստային համակարգի կողմից։ Թոշակառու Ուելչը հրապարակայնորեն գովել է իր նախկին ընկերությանն այն բանի համար, որ այն «կործանվել» է և հետո կրկին դարձել է արդյունաբերական ընկերություն[27]։ 2018-ին Ուելչը Քիդդեր Պաբոդիում քննարկել է տարբեր ֆինանսական մշակույթներ, որոնց ձեռքբերումները նա կազմակերպել էր Ջեներալ Էլեկտրիկում իր պաշտոնավորման ընթացքում, և որի էթոսը հիմնված էր բոնուսային կարճաժամկետ հաշվարկների վրա[25]։ Նախքան համաձայնագրի հայտարարումը, Ջեներալ Էլեկտրիկ Կապիտալը վերանվանվեց Սինխրոն բանկ։

Ուելչը հաճախ նաև քննադատության էր արժանանում միջին դասի և աշխատանքային դասի նկատմամբ կարեկցանքի բացակայության համար։ Երբ Ուելչին ասացին, որ գլխավոր տնօրենի աշխատավարձը չափից ավելին է համեմատած սովորական աշխատողների հետ, նա նման խոսքերը որակեց որպես վիրավորանք և կատաղի կերպով դեմ արտահայտվեց SEC- առաջարկվող կանոնակարգերին, որոնք ազդում են ղեկավարների վարձատրության վրա։ Հակազդելով հասարակական վրդովմունքին՝ Ուելչը հայտարարել է, որ գլխավոր տնօրենի վարձատրությունը պետք է թելադրի «ազատ շուկա»-ն՝ առանց կառավարության կամ արտաքին այլ կողմերի միջամտության[29]։

Ուելչի եկամուտները հատուկ ուսումնասիրության են ենթարկվել 2001 թվականին երկրորդ կնոջ՝ Ջեյն Ուելչի հետ նրա ամուսնալուծությունից հետո։ Ամուսնալուծության ժամանակ դատական գործերը նկարագրել են Ուելչի Ջեներալ Էլեկտրիկի փոխհատուցումը, ինչը հանգեցրել է այն ժամանակվա արժեթղթերի և բորսաների հանձնաժողովի կողմից Ուելչի Ջեներալ Էլեկտրիկի հետ աշխատանքային պայմանագրերի հետաքննության[30][31]։ 1996 թվականին Ուելչն ու Ջեներալ Էլեկտրիկը պայմանավորվել էին 2,5 մլն դոլար արժողությամբ «պահեստային փաթեթ»-ի մասին, որը խոստացել է մշտական հասանելիություն Ուելչի թոշակի անցնելուց հետո այն արտոնություններին, որոնք նա ունեցել է որպես գլխավոր տնօրեն՝ ներառյալ Նյու Յորքի բնակարանը, բեյսբոլի տոմսերը, մասնավոր ինքնաթիռի և վարորդի հետ ավտոմեքենայի օգտագործումը[30][32]։ Ուելչը հայտարարել էր, որ չի ցանկանում ավելի շատ գումար, ոչ էլ ավանդական բաժնետոմսերի փաթեթ, այլ փոխարենը նախընտրում էր պահպանել այն ապրելակերպը, որը վայելում էր որպես Ջեներալ Էլեկտրիկի գլխավոր տնօրեն։ 2008 թվական Ուելչի հարցազրույցի համաձայն՝ նա պայմանագիր էր կնքել SEC-ի հետ և դիմում էր այն լրատվամիջոցներին, որոնք իրեն մեղադրում էին ագահության համար՝ հրաժարվելով այդ մեղադրանքներից[32]։

2012-ին Ուելչն ու իր երրորդ կինը՝ Սյուզի Ուելչը, թողեցին իրենց բիզնեսի միությունները Ֆորթուն ամսագրի և Ռոյթերս լրատվական գործակալության հետ այն բանից հետո, երբ Ֆորթունը հրապարակեց մի հոդված, որը քննադատում էր Ուելչի թվիթը 2012-ի ընտրություններից քիչ առաջ, որտեղ ասվում էր, որ Օբամայի վարչակազմը շահարկում է տնտեսական որոշակի վիճակագրություններ, ինչպես նաև մեկ այլ հոդված, որը պարզաբանել է 100,000 աշխատատեղեր, որոնք կորցրել է Ջեներալ Էլեկտրիկն իր գլխավոր տնօրեն լինելու ժամանակ[33]։

Հետագա կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեներալ Էլեկտրիկից հեռանլուց հետո Ուելչը դարձավ Քլայթոն, Դուբիլիեր և Ռայս մասնավոր բաժնետիրական ընկերության խորհրդատու և IAC-ի գլխավոր գործադիր տնօրեն[34][35]: Բացի իր խորհրդատվական դերերից Ուելչն ակտիվորեն մասնակցել է հանրային ելույթներում և 2009-ի նոյեմբերին իր կնոջ` Սյուզիի հետ համատեղ «ԲիզնեսՇաբաթ»-ի համար գրել է հայտնի սյունակը[35][36]:

2004 թվականի սեպտեմբերին Կենտրոնական Հետախուզական Վարչությունը հրապարակել է Ուելչի ծաղրանկարը, որտեղ նա իր կառավարման հմտությունները կիրառում էր` պատկերացնելով իրեն հետախուզության տնօրենի տեղակալ[37]:

2005 թվականին նա հրատարակեց «Հաղթանակ» գիրքը` կառավարման մասին գիրք, որը գրվել է Սյուզի Ուելչի համահեղինակությամբ, որը Վոլ Սթրիթ ամսագրի բեսթսելլերների ցուցակում զբաղեցրեց առաջին տեղը[38], ինչպես նաև հայտնվեց «Նյու Յորք Թայմզ»-ի բեսթսելլերների ցուցակում[34][35]:

2006 թվականի հունվարի 25-ին Ուելչն իր անունը տվեց Սակրեդ Հարթ համալսարանի բիզնեսի քոլեջին, որը հայտնի էր որպես «Ջոն Ֆ․ Ուելչի բիզնեսի քոլեջ»[39], մինչև 2016 թվականը, երբ այն սկսեց օգտագործել «Ջեք Ուելչի բիզնեսի դպրոց» անվանումը։ 2006 թվականի սեպտեմբերից Ուելչը դասավանդում էր դասընթաց Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոան կառավարման դպրոցում MBA -ի հատուկ ընտրված 30 ուսանողներից կազմված խմբի համար, ովքեր հետաքրքրություն էին ցուցաբերել առաջնորդության նկատմամբ[40]։

2016 թվականի դեկտեմբերին Ուելչը միացավ բիզնես ֆորումին, որը հավաքել էր այն ժամանակվա նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը՝ տնտեսական հարցերի վերաբերյալ ռազմավարական և քաղաքական խորհրդատվություն տրամադրելու համար[41]։

Ջեք Ուելչի Կառավարման Ինստիտուտ[խմբագրել | խմբագրել կոդը]

2009 թվականին Ուելչը հիմադրել է Ջեք Ուելչի Կառավարման Ինստիտուտը․ այն մի ծրագիր էր Կանցլերի համալսարանում, որն առաջարկում էր առցանց MBA ղեկավարների։ 2011-ին ինստիտուտը ձեռք է բերվել Սթրեյերի համալսարանի կողմից[42]։ Ուելչը հաստատության հիմնադրման օրվանից շատ ակտիվորեն ներգրավված է եղել ուսումնական ծրագրի մեջ[43][44]։ JWMI-ի MBA ծրագիրը վերջերս Լինկեդինում ճանաչվեց թիվ մեկ ամենաազդեցիկ կրթական բրենդը[45] և 2016-ի լավագույն բիզնես դպրոցներից մեկը[46]։ Ծրագիրը Պրինքթոն Ռեվյուի կողմից 2 տարի անընդմեջ (2017 և 2018) ճանաչվել է լավագույն առցանց MBA ծրագրերից մեկը, 5 ընտրության չափանիշների գերազանցությամբ՝ ակադեմիկոսներ, պատասխանատվություն, ընդունակություններ, տեխնիկական պլատֆորմներ և կարիերայի արդյունքներ։ Դրա նպատակը ոչ թե գումար աշխատելն է, այլ ժամանակի ընթացքում կառուցելը՝ կենտրոնանալով ծրագրի որակի վրա և տարեցտարի ավելացնելով ուսանողների թիվը[47]։

Ջեներալ Էլեկտրիկում Ուելչը հայտնի է դարձել իր ուսուցմամբ և աճող առաջնորդներով։ Նա դասավանդել է Մասաչուսեթսի տեխնոլոգիական ինստիտուտի Սլոանի կառավարման դպրոցում, ինչպես նաև տարբեր ընկերությունների ղեկավարների համար սեմինարներ է անցկացրել ամբողջ աշխարհում։ «Այսօրվա առաջատար ընկերություններում ավելի քան 35 գլխավոր տնօրեններ վերապատրաստվել են Ջեք Ուելչի մոտ»[48]։ Նա ցույց է տալիս իր սերը ինստիտուտի նկատմամբ՝ խիստ ներգրավված լինելով ուսանողների, ֆակուլտետների և ուսումնական ծրագրի մշակման մեջ։ JWMI-ի ուսանողներին պարզապես պետք էր այցելել Ուելչին, և նա իրականցնում էր եռամսյակային վիդեոկոնֆերանսներ նրանց հետ[48]։

Հայտնի է, որ վիդեոկոնֆերանսների հետ մեկտեղ Ուելչը ստեղծում էր բազմաթիվ վիդեո պատասխաններ հայտարարությունների տախտակների վրա և պատասխանում էր առանձին էլեկտրոնային նամակներին։ Նա պարբերաբար հարցումներ է անցկացնում բավարարվածության վերաբերյալ և մանրակրկիտ ուսումնասիրում է արդյունքները՝ բարելավման կարիք ունեցող միավորներ գտնելու համար։ Վիրեդ ակադեմիային տված հարցազրույցում Ուելչը բացատրել է իր MBA ծրագրի ընդհանուր կարգավիճակը, հայտարարելով, որ երկրորդ կուրսում ուսանողների համառության մակարդակը 90%-ից աճել է 95%, և, որ JWMI-ն ընդունելության ժամանակ շատ քիչ ուսանողների է մերժում։ Նա նաև ասել է, որ ցանկանում է բարելավել ղեկավարման դասընթացները MBA ուսանողների համար[49]։

Անձնական կյանքը[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելչն ունեցավ 4 երեխա իր առաջին կնոջից՝ Քերոլինից։ Նրանք ամուսնալուծվել են 1987 թվականի ապրիլին, 28 տարվա ամուսնությունից հետո[փա՞ստ]։ Նրա երկրորդ կինը՝ Ջեյն Բիսլին, նախկին իրավաբան էր։ Նա ամուսնացավ Ուելչի հետ 1989 թվականի ապրիլին, և նրանք բաժանվեց 2003 թվականին։ Մինչ Ուելչը նախնական համաձայնագիր էր կնքել, Բեյզլին պնդում էր, որ դրա կիրառելիության համար նախատեսվում էր տասնամյա ժամկետ, և այդպիսով նա կարողացավ ամուսնալուծվել՝ իր հետ տանելով 180 մլն դոլար[50]։

Ուելչի երրորդ կինը՝ Սյուզի Վետլաուֆերը, դարձել է իր 2005 թվականի «Հաղթող, ինչպես Սյուզի Ուելչը» գրքի համահեղինակը։ Որոշ ժամանակ նա աշխատել է Հարվարդի բիզնեսի վերանայման բաժնի գլխավոր խմբագիր։ Այդ ժամանակ Ուելչի կինը՝ Ջեյն Բիսլին, իմացել է Վետլաուֆերի և Ուելչի սիրավեպի մասին։ Բիսլին այդ մասին հայտնել է հանրությանը, և Վետլաուֆերը ստիպված է եղել պաշտոնաթող լինել 2002 թվականի սկզբին՝ խոստովանելով Ուելչի հետ սիրավեպը[51]։

2012 թվականի հունվարից սկսած՝ Ուելչն ու Սյուզի Ուելչը երկշաբաթյա սյունակ են գրել Ռոյթերսի և Ֆորթունի համար[52][53], որը նրանք երկուսն էլ վերջնականապես տեղադրեցին 2012 թվականի հոկտեբերի 9-ին, այն բանից հետո, երբ Ուելչի և Ջեներալ Էլեկտրիկի կարիերայի վերաբերյալ քննադատակն հոդվածը հրապարակվեց Ֆորթունի կողմից[54]։

Անձնական կարծիք[խմբագրել | խմբագրել կոդը]

Ուելչը քաղաքականապես նույնացվում է որպես հանրապետական[55]։ Նա հայտարարել է, որ գլոբալ տաքացումը «հարձակում է կապիտալիզմի վրա, որը սոցիալիզմը չի կարող բերել» և որ դա «զանգվածային նևրոզ»-ի ձև է[56]։ Այնուամենայնիվ, նա ասել է, որ յուրաքանչյուր բիզնես պետք է ընդունի կանաչ արտադրանքները և բիզնեսի վարման կանաչ եղանակները՝ «անկախ ձեզ հավատում եք գլոբալ տաքացմանը, թե ոչ․․․ որովհետև աշխարհը ցանկանում է այդ ապրանքները»[57]։

Ինչ վերաբերում է բաժնետիրական արժեքին, Ուելչը Financial Times -ի հարցազրույցում 2008-2009 թվականների համաշխարհային ֆինանսական ճգնաժամի մասին ասել է․ «Առաջին հայացքից, բաժնետիրական արժեքն աշխարհի ամենահիմար գաղափարն է։ Բաժնետիրական արժեքն արդյունք է, այլ ոչ թե ռազմավարություն․․․ ձեր հիմնական ընտրողները ձեր աշխատողներն են, ձեր հաճախորդները և ձեր արտադրանքը»[58]։

Ուելչին լայնորեն քննադատել են 2012 թվականի սեպտեմբերից աշխատանքի համարների վերաբերյալ իր տեսակետների համար[59]։ Այն բանից հետո, երբ Աշխատանքի վիճակագրության բյուրոն հրապարակեց զբաղվածության մասին տվյալները, հայտարարելով, որ ԱՄՆ-ում գործազրկության մակարդակը 8.1%-ից նվազել է 7.8%, Ուելչը Թվիթթերում գրառում կատարեց․ «Աշխատանքային անհավանական թվեր․․․ այդ Չիկագոյի տղաները պատրաստ են ամեն ինչի․․․ չեմ կարող վիճել, այդ պատճառով թվերը փոխում եմ»[60]։ Ուելչը կանգնեց իր Թվիթթերում, ասելով, որ եթե կարողա նորից գրել, ապա վերջում կավելացնի հարցական նշաններ, որպեսզի պարզ դառնա, որ իր մտադրությունն էր հարց բարձրացնել թվերի օրինականության վերաբերյալ[61]։ «Նյու Յորք Փոստ»-ի հաջորդ հոդվածը, որը նվիրված էր Զբաղվածության մասին տվյալներին, ենթադրում էր 2010 թվականի ընթացքում անհատ աշխատակցի կողմից հարցման որոշ պատասխանների մանիպուլյացիա[62], սակայն այս հոդվածը լայնորեն մերժվեց՝ ներառյալ այն փաստը, որ աշխատակիցը բյուրոյում չի աշխատել 2011 թվականից[63][64][65]։ 2012 թվականի սեպտեմբերից աշխատանքային թվերի մանիպուլյացիայի որևէ ապացույց չի ներկայացվել[66]։ Մարդահամարի բյուրոն ավելի ուշ հրապարակեց հայտարարություն, որը ժխտում էր տվյալների համակարգված մանիպուլյացիայի հնարավորությունը[67]։ Այնուամենայնիվ, Ուոլ Սթրիթ ամսագրի հոդվածում Ուելչը գրել է, որ բանավեճը հանգեցրել է այն բանին, որ մարդիկ սկսել են ավելի ուշադիր և թերահավատորեն նայել գործազրկության տվյալներին։ Անդրադառնալով իր օրիգինալ Թվիթթերին՝ նա գրել է․ «Փառք Աստծո, ես արեցի դա»[61], ինչպես նաև հետո ավելացրել է․ «Առաջիկա ընտրությունը չափազանց կարևոր է քանակի մասին որոշում կայացնելու համար։ Հատկապես, երբ այդ թիվն այդքան սխալ է թվում»[68]։

Ժառանգություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Ջեք Ուելչն ունեցել է կազմակերպչական վարքագիծ, որը նա անվանել է «անսահման»։ Նա ադպիսի ընկերությունն անվանել է «անսահմանափակ ընկերություն»։ Նա դա սահմանեց որպես ավանդական գործառույթների միջև խոչընդոտների վերացում և գերազանց գաղափարների որոնում՝ կազմակերպության ներսում կամ նրա սահմաններից դուրս և այս ամենը ընկերության մեջ բոլորի հետ փոխանակեց[69][70][71][72]։ Ջեներալ Էլեկտրիկի գլխավոր տնօրեն Ջեֆֆ Իմմելտը վերահաստատել է, որ ինքը դառնում է ավելի մասնագիտացված՝ խզելով կապերը հին բիզնեսի հետ և այժմ ավելի շատ կենտրոնացած է ֆինանսների, առողջապահության և ավիացիոն շարժիչների ծառայությունների վրա[72]։

Նյու Յորք Թայմսի հոդվածից ընդգծվում է այն փաստը, որ Ջեներալ Էլեկտրիկը Ջեք Ուելչի դարաշրջանից հետո ավելի շատ կենտրոնացած է հիմնական բիզնեսի վրա՝ Հյուսիսային Ամերիկայի մանրածախ ֆինանսների բիզնեսի խթանումից հետո։ Վաճառելով իր բիզնեսի մի մասը՝ Իմելթը ծրագրել էր ստացված միջոցներն օգտագործել կապիտալի ստեղծման համար՝ որպես առանձին ընկերություն, որը հանգեցրել էր բաժնետոմսերի աճի[73]։

Հանրաճանաչ մշակույթ[խմբագրել | խմբագրել կոդը]

2010 թվականի մարտի 11-ին Ուելչը հանդես եկավ NBC-ի 30 Ռոք սիթքոմում՝ հայտնվելով «Ապագա Ամուսին» դրվագի չորրորդ սեզոնում։

Մատենագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jack: Straight From The Gut, by Jack Welch - Warner Business Books (2001)(0-446-69068-6)
  • Winning by Jack and Suzy Welch – HarperCollins (April 2005), (0-06-075394-3)
  • Winning: The Answers by Jack and Suzy Welch – Harper (2006) (0-00725264-1)

Հետագա ընթերցման համար[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Jack Welch and the GE way: management insights and leadership secrets of the legendary CEO by Robert Slater - McGraw-Hill (1998) (0070581045)
  • The New GE: How Jack Welch Revived an American Institution, by Robert Slater - McGraw-Hill (1992) (1-55623-670-0)
  • Jacked Up: The Inside Story of how Jack Welch Talked GE into Becoming the World's Greatest Company by Bill Lane – McGraw Hill (2008), (978-0-07-154410-8)
  • At Any Cost: Jack Welch, General Electric, and the Pursuit of Profit, Thomas F. O'Boyle, Vintage (1999) (0-375-70567-8)
  • Control Your Destiny or Someone Else Will: How Jack Welch is Making General Electric the World's Most Competitive Company by Noel Tichy and Strat Sherman, Doubleday (1993)(0-385-24883-0)

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «Jack Welch: 'I Fell In Love'». CBS News.
  2. Storrs, Francis (March 2006). «The 50 Wealthiest Bostonians». Boston Magazine. Վերցված է 2008-10-03-ին.
  3. Green, Jeff (June 6, 2013). «Jumbo Severance Packages for Top CEOs Are Growing». Business Week. Վերցված է 2014-07-10-ին.
  4. CNN Library (December 27, 2012). «Jack Welch Fast Facts - CNN.com». CNN. {{cite web}}: |author= has generic name (օգնություն)
  5. 5,0 5,1 5,2 5,3 5,4 5,5 Jack: Straight From The Gut, (0-446-69068-6)
  6. 6,0 6,1 6,2 6,3 Borjas, Thomas. «Jack Welch 1935». Վերցված է 2 October 2014-ին.
  7. John F. Welch, "Microscopic Study of Dropwise Condensation", PhD Thesis, University of Illinois, 1961
  8. «Past Leaders». Վերցված է 2014-05-14-ին.«Past Leaders». Վերցված է 2014-05-14-ին.
  9. 9,0 9,1 9,2 9,3 «How Jack Welch Runs GE». Businessweek.com. May 28, 1998. Վերցված է 2010-07-12-ին.
  10. «Failure 101: A class students could use». New York City: MSNBC. November 5, 2009. Վերցված է 2009-11-09-ին.
  11. Welch, Jack; Byrne, John. A. (2001). Jack: Straight from the gut. New York: Warner. ISBN 0446690686.
  12. «Jack Welch - Manager of the Century». Anti Essays. Վերցված է 29 September 2014-ին.
  13. Betsy Morris, 'Tearing up the Jack Welch playbook' (11.7.2006) Fortune at CNNmoney.com
  14. 14,0 14,1 «John F. Welch, Jr». GE website.
  15. «Jack Welch's Encore». Businessweek.com. June 14, 1997. Արխիվացված է օրիգինալից January 1, 2010-ին. Վերցված է 2010-07-12-ին.
  16. Cohan, Peter. «Why Stack Ranking Worked Better at GE Than Microsoft». Forbes. Վերցված է 2 October 2014-ին.
  17. «Jack Welch» (PDF). Advanced Business English. Արխիվացված է օրիգինալից (PDF) 2016-03-15-ին.
  18. «Neutron Jack». Business Week. Վերցված է 2 October 2014-ին.
  19. Richter, Paul. «General Electric Will Buy RCA for $6.28 Billion». LA Times. Վերցված է 2 October 2014-ին.
  20. «FORTUNE – GE's Jack Welch Named Manager of the Century – November 01, 1999». Time Warner. April 26, 1999. Վերցված է 2010-07-12-ին.
  21. Hall-Ellis, Sylvia D. "Succession Planning and Staff Development - a Winning Combination." The Bottom Line, vol. 28, no. 3, May 2015, pp. 95-98.
  22. Welch, Jack, and John A. Byrne. Jack: Straight from the Gut. Warner Books, New York, 2001.
  23. Twenty-One U.S. CEOs with Golden Parachutes of More Than $100 Million Արխիվացված Օգոստոս 25, 2013 Wayback Machine| GMI| January 2012 |By Paul Hodgson, Senior Research Associate, and Greg Ruel, Research Associate
  24. «The Business Council, Official website, Background». Արխիվացված է օրիգինալից March 3, 2016-ին.
  25. 25,0 25,1 Dubner, Stephen J. «Extra: Jack Welch Full Interview (Ep. 326)».
  26. Stewart, James B. (June 15, 2017). «Did the Jack Welch Model Sow Seeds of G.E.'s Decline?» – via NYTimes.com.
  27. 27,0 27,1 «Jack Welch: GE's slim-down is 'a smart move'». Fortune.
  28. «CFPB Orders GE Capital to Pay $225 Million in Consumer Relief for Deceptive and Discriminatory Credit Card Practices». Consumer Financial Protection Bureau.
  29. «'Hardball with Chris Matthews' for July 12, 2006». MSNBC. July 13, 2006. Վերցված է 2010-07-12-ին.
  30. 30,0 30,1 Gow, David (September 17, 2002). «SEC inquiry as Jack Welch gives up freebies». The Guardian. London.
  31. Mark Lewis (September 16, 2002). «Welch Walks Away From Perks». Forbes. Վերցված է July 23, 2012-ին.
  32. 32,0 32,1 Rebecca Leung. «Jack Welch: 'I Fell In Love'». February 11, 2009. Վերցված է April 3, 2012-ին.
  33. «Welch can't take the heat: I quit». Fortune.
  34. 34,0 34,1 Rachel Layne; John Lauerman (August 4, 2009). «Former GE Chief Jack Welch Expects Full Recovery From Discitis». Bloomberg. Վերցված է May 23, 2012-ին.
  35. 35,0 35,1 35,2 Landon Thomas Jr. (November 2, 2006). «On the Road With Jack and Suzy». The New York Times. Վերցված է May 23, 2012-ին.
  36. Keith J. Kelly (November 13, 2009). «Jack Welch ends BusinessWeek column». New York Post. Վերցված է May 23, 2012-ին.
  37. Zefram Cochran (September 2004). «When Jack Welch Was Deputy Director for Intelligence: Remembering an Imagined DDI». Վերցված է May 31, 2013-ին.
  38. «Jack Welch». WSJ.com. Արխիվացված է օրիգինալից June 24, 2009-ին. Վերցված է May 25, 2012-ին.
  39. «Sacred Heart University Names College of Business for Legendary GE Chairman Jack Welch». Sacredheart.edu. Արխիվացված է օրիգինալից August 5, 2012-ին. Վերցված է 2010-07-12-ին.
  40. «Jack Welch on the executive MBA he created in his own image». Mitsloan.mit.edu. March 9, 2006. Վերցված է 2010-07-12-ին.
  41. Bryan, Bob (2 Dec 2016). «Trump is forming an economic advisory team with the CEOs of Disney, General Motors, JPMorgan, and more». Business Insider. Վերցված է 1 June 2017-ին.
  42. Melissa Korn (November 11, 2011). «Welch to Move School Out of Chancellor University». Wall Street Journal. Վերցված է March 15, 2012-ին.
  43. Geoff Gloeckler (June 22, 2009). «Jack Welch Launches Online MBA». Bloomberg Businessweek. Վերցված է March 15, 2012-ին.
  44. «Jack's Involvement in the Jack Welch MBA». Jack Welch Management Institute. Վերցված է January 25, 2016-ին.
  45. Haden, Jeff. «Jack Welch Reveals the 1 Quality Every Great Leader Possesses». INC.com. INC.com. Վերցված է 12 August 2016-ին.
  46. SCHMITT, JEFF. «10 Business Schools To Watch In 2016». Poets and Quants. Poets and Quants. Վերցված է 12 August 2016-ին.
  47. Gloeckler, Geoff. «Jack Welch Launches Online MBA». Bloomberg Businessweeek. Education Business. Վերցված է 24 September 2014-ին.
  48. 48,0 48,1 «Jack Welch Online MBA Program». Strayer University. Strayer University. Վերցված է 30 September 2014-ին.
  49. Glader, Paul. «Exclusive: Management Guru Jack Welch Talks About Digital Education, Online MBAs & Modern CEOs With WA». wiredacademic. Արխիվացված է օրիգինալից March 15, 2012-ին. Վերցված է 14 September 2014-ին.
  50. Bertaccini, Donna (November 8, 2004). «Lovers seek lawyers as divorce booms». BBC News. Վերցված է 2010-07-12-ին.
  51. Kolhatkar, Sheelah (19 April 2004). «Suzy Wetlaufer Preparing To Be 'Neutron Jackie'». Վերցված է 8 November 2014-ին. {{cite journal}}: Cite journal requires |journal= (օգնություն)
  52. Jon Bershad (January 27, 2012). «Jack Welch: The GOP Needs To Be Nice To Ron Paul When He Drops Out Because They Need His Followers». Mediaite. Վերցված է May 23, 2012-ին.
  53. «John F. Welch». Women in the Economy: An Executive Task Force. The Wall Street Journal. April 30 – May 2, 2012. Վերցված է May 25, 2012-ին.
  54. Tim Sprinkle (October 9, 2012). «Jack Welch Takes His Column and Goes Home». Yahoo News. Վերցված է October 9, 2012-ին.
  55. kimball, Joe. «Former GE Chairman Jack Welch on CNN says he likes Pawlenty». Վերցված է 25 September 2014-ին.
  56. MSNBC: Morning Joe. July 2, 2008.
  57. «Fresh Dialogues Interview with Alison van Diggelen, May 2009». Freshdialogues.com. May 12, 2009. Վերցված է 2010-07-12-ին.
  58. Guerrera, Francesco (March 12, 2009). «Welch rues short-term profit 'obsession'». Financial Times. Վերցված է 2009-03-12-ին.
  59. Schlesinger, Jill (October 9, 2012). «Is Neutron Jack Welch not so tough after all?». CBSNews. Վերցված է 25 September 2014-ին.
  60. Malone, Scott. «Jack Welch sets Twitter ablaze with Obama job jab». Chicago Tribune. Վերցված է October 6, 2012-ին.
  61. 61,0 61,1 Welch, Jack (11 October 2014). «I Was Right About That Strange Jobs Report». Վերցված է 14 September 2014-ին.
  62. Crudele, John (2013-11-19). «Census 'faked' 2012 election jobs report». New York Post. Վերցված է 2017-08-31-ին.
  63. A bogus NY Post piece sets off a frenzy Ryan Chittum. Columbia Journalism Review. November 22, 2013. Retrieved August 31, 2017
  64. Five questions about the New York Post's unemployment story Eric Wemple. Washington Post. November 19, 2013. Retrieved August 31, 2017
  65. Key Source In New York Post's Story About Unemployment Rate Rigging Left Census Bureau In 2011 Brett LoGiurato. Business Insider. November 19, 2013. Retrieved September 1, 2017
  66. Gongloff, Mark (2013-11-19). «No, Obama Did Not Fake The Unemployment Rate». Huffington Post (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-31-ին.
  67. Bureau, US Census. «Census Bureau Statement on Collection of Survey Data». The United States Census Bureau (ամերիկյան անգլերեն). Վերցված է 2017-08-31-ին.
  68. Bradford, Harry. «Jack Welch On CNBC: 'Thank God' I Questioned The Jobs Numbers (VIDEO)». Huffington Post. Վերցված է 14 September 2014-ին.
  69. Winning-Jack Welch Pg 185
  70. «The New Boundaries of the "Boundaryless" Company». Harvard Business Review.
  71. Jack-Jack Welch
  72. 72,0 72,1 Bhasin, Kim. «GE is Abandoning Jack Welch's Old Management Philosophy». Business Insider. Վերցված է 1 October 2014-ին.
  73. Currie, Antony. «General Electric Finally Gets Past the Jack Welch Era». The New York Times. Վերցված է 14 September 2014-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Վիքիքաղվածքն ունի քաղվածքների հավաքածու, որոնք վերաբերում են
Կաղապար:S-bus
Նախորդող՝
Reginald H. Jones
Chairman & CEO of General Electric
1981–2001
Հաջորդող՝
Jeffrey Immelt