Մասնակից:AdrineGh/Ավազարկղ
Չառլզ Շեպենս, [1] բելգիացի հայտնի ակնաբույժ, ում շատ մասնագետներ համարում են «ցանցաթաղանթի ժամանակակից վիրաբուժության հայրը»[2][3]։
Կյանք և կրթություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Շեպենսը ծնվել է Բելգիայի Մուսկորն քաղաքում՝ 1912 թվականին [4]։ Նրա հայրը եղել է բժիշկ։ Ի սկզբանե, նա հետաքրքրված է եղել մաթեմատիկայով՝ նախքան 1935 թվականին Գենտի բժշկական պետական համլսարանի ավարտը[2][3]։ Հետագայում Շեպենսը սովորել է ակնաբուժություն Լոնդոնի Մուրֆիլդսի ակնաբուժական հիվանդանոցում՝ նախքան երկրորդ համաշխարհային պատերազմը[2][3]։ Այն բանից հետո, երբ գերմանական բանակը ներխուժեց Բելգիա 1940 թվականին, նա դարձավ բելգիական օդային ուժերի բժիշկ սպա։
Բելգիայի անկումից հետո նա փախչում է Ֆրանսիա, որտեղ 1942-ից մինչև 1943 թվականները լինում է ֆրանսիական հեղափոխական շարժման ակտիվ մասնակից, տեղափոխելով մարդկանց Պիրենեց դեպի Իսպանիա[3]։ Շեպենսը երկու անգամ գերի է եղել գերմանական բանակում։ Նա աշխատել է Ժակ Պերո կեղծանվամբ՝ Մենդիվ գյուղի փայտասղոցման օպերատոր։ Երբ գերմանացիները իմանում են այս օպերացիայի մասին նա փաղչում է Անգլիա[5]։
Ակնաբույժ, ցանցաթաղանթի մասնագետ և ստեղծարար[խմբագրել | խմբագրել կոդը]
Համաշխարհային պատերազմից հետո Շեպերսը վերսկսում է իր բժշկական կարիերան[3]։ 1947 թվականին գաղթում է ԱՄՆ և դառնում է Հարվարդի բժշկական համալսարանի գիտական աշխատակից[3][2]։ Շեպենսին են վերագրում ակնաբուժության կարևորագույն վիրաբուժական ճյուղի ստեղծմանը՝ վիտրեոռետինային վիրահատություններ, որոնք համակցված վիրահատություններ են կատարվող ցանցաթաղանթի և ապակենման մարմնի վրա։ 1950 թվականին նա հիմնում է հետազոտական լաբորատորիա, որտեղ ուսումնասիրվում էին ցանցաթաղանթի հիվանդությունները[3]։ Հիմա այն հայտնի է, որպես Շեպենսի անվան գիտահետազոտական կենտրոն, որը աշխատում է Հարվարդի համալսարանի և Մասաչուսեթսի ընդհանուր պրոֆիլի հիվադանոցի հետ։ Կենտրոնը զարգացում է ապրել 6 աշխատակցից մինչև 200 աշխատակից՝ 2006 թվականի տվյալների համաձայն։ 2011 թվականին գիտական կենտորնը միացել է Մասաչուսեթսի ակնաբուժական և ականջի հիվանդությունների հիվանդանոցներին[2][3][6][7]։
1967 թվականին Շեպենսը հիմնում է Ցանցաթաղանթի համայնքը, որտեղ և եղել է առաջին նախագահը սկսած 1968-ից մինչև 1969 թվականը[2]։
Շեպենսը ստեղծում է բինոկուլյար անուղղակի օֆտալմոսկոպ, որը հիմնականում օգտագործվում է ցանցաթաղանթի հետազոտման համար[2]։ Բնօրինակը այժմ գտնվում է Սմիտսոնի համալսարանում, ԱՄՆ[8]։ Հայտնի է, որ Շեպենսը հավաքել է գործիքը մետաղական մնացորդներից, որոնք հավաքել էր Լոնդոնի փողոցներից՝ գերմանական հրետանակոծության ժամանակ։ Նա նաև եղել է առաջինը մի շարք վիրաբուժական միջամտությունների, ինչպիսն է օրինակ, ցանցաթաղանթի ամրացումը։ Այս մեթոդի կիրառումը բարելավում է ցանցաթաղանթի վիրահատությունների կանխատեսումը 40%-ին մինչև 90%։ Շեպենսը իր կարիերայի ընթացքում գրելե է 4 գիրք և 340 հետազոտական աշխատանք է կատարել[3] ։
Մրցանակներ և ճանաչում[խմբագրել | խմբագրել կոդը]
1999 թվականին Շեպենսը դասվել է Ամերիկական համայնքի կողմից, կատարակտի և ռեֆրակցիոն վիրահատություններ կատարող, դարի 10 ամենաազդեցիկ բժիշկների շարքին ։ Նրա պատվին նաև կոչել են մրցանակ 2003 թվականին։ 2006 թվականին գնահատվել է նաև նրա կյանքի վաղ շրջանի հերոսական շրջանը և Ֆրանսիայի դեսպանը հանձնել է նրան ֆրանսիական պատվավոր լեգիոն տիտողը՝ շուրջ 100 մարդ Ֆրանսիայից Իսպանիա ծածուկ տեղափոխման համար[5][3]։
Նրա կյանքի պատմությունը նկարագրված է 2004 թվականի հրապարակված Մեր Օստրում գրքում, «Վիրաբույժը և քահանան: ֆրանսիական ապստամբության երկու հերոսները»։ 2006 թվականին Շեպերսը մահանում է ինսուլտից՝ 94 տարեկան հասակում[9] [5][10]։
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ Thiery M (2008). «Charles Louis Schepens (1912–2006) en het criswick-schepenssyndroom. Tijdschrift boor Geneeskunde». 64 (7): 373.
{{cite journal}}
: Cite journal requires|journal=
(օգնություն) - ↑ 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 2,6 «33rd Annual Meeting» (PDF). The Retina Society. Արխիվացված է օրիգինալից (PDF) June 21, 2007-ին.
- ↑ 3,00 3,01 3,02 3,03 3,04 3,05 3,06 3,07 3,08 3,09 American Academy of Ophthalmology. 2003 Laureate Award Արխիվացված Հունիս 13, 2010 Wayback Machine.
- ↑ «Archived copy» (PDF). Արխիվացված օրիգինալից January 31, 2005. Վերցված է April 7, 2006-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) CS1 սպաս․ արխիվը պատճենվել է որպես վերնագիր (link) - ↑ 5,0 5,1 5,2 "War-hero eye surgeon dies at 94". Արխիվացված Մարտ 3, 2016 Wayback Machine IrishExaminer.com. April 6, 2006.
- ↑ New England Ophthalmological Society. «Charles L. Schepens, M.D.». Արխիվացված օրիգինալից October 9, 2007. Վերցված է April 6, 2006-ին.
{{cite web}}
: CS1 սպաս․ bot: original URL status unknown (link) Adapted from NEOS biography by Hal M. Freeman. - ↑ Schepens Eye Research Institute. «History – Schepens Eye Research Institute». Արխիվացված է օրիգինալից October 4, 2017-ին. Վերցված է October 4, 2017-ին. History – Schepens Eye Research Institute
- ↑ HistoryWired: A few of our favorite things Արխիվացված Սեպտեմբեր 5, 2015 Wayback Machine
- ↑ Ostrum, Meg (2004). The Surgeon and the Shepherd: Two Resistance Heroes in Vichy France. Martha (Meg) G Ostrum: Books. ISBN 978-0-8032-3573-1.
- ↑ Lam, Andrew. Saving Sight: An eye surgeon's look at life behind the mask and the heroes who changed the way we see. Bokeelia, FL; Irie Books, 2013. 978-1-6172-0379-4