Մասնակից:ACMILAN-1899-ARMENIA/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Ակումբային վիճակագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Տվյալները ներկայացված են 2012 թվականի հոկտեմբերի 14-ի դրությամբ։

Ելույթներ Առաջնություն Գավաթ Միջազգային Այլ Ընդամենը
Ակումբ Լիգա Մրցաշրջան Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ Խաղ Գոլ
{{{2}}} Գրեմիո
Սերիա Ց 1998 14 1 2 0 15 3 17 4 48 4
1999 17 6 3 0 14 2 24 25 58 33
2000 21 14 6 6 - 22 21 49 41
Ընդամենը 52 21 11 6 29 5 63 50 155 82
{{{2}}} Պարի Սեն Ժերմեն Սերիա Ց 2001-2002 28 9 6 2 14 2 - 48 13
2002-2003 27 8 7 3 4 1 - 38 12
Ընդամենը 55 17 13 15 18 3 - 86 25
{{{2}}} Բարսելոնա Պրիմերա 2003-2004 32 15 6 3 7 4 - 145 22
2004-2005 35 9 0 0 7 4 - 42 13
2005-2006 29 17 2 1 12 7 2 1 45 26
2006-2007 32 21 6 0 11 3 - 49 24
2007-2008 17 8 1 0 8 1 - 26 9
Ընդամենը 145 70 15 4 45 19 2 1 207 94
{{{2}}} Միլան Սերիա Ա 2008-2009 29 8 1 0 6 2 7 1 43 11
2009-2010 36 2 0 0 7 3 14 2 57 17
2010-2011 11 0 0 0 5 1 - 16 1
Ընդամենը 76 20 1 0 18 6 21 3 116 29
{{{2}}} Ֆլամենգո Սերիա Ա 2011 31 14 5 1 3 2 13 4 52 21
2012 27 7 12 0 8 2 9 4 56 13
Ընդամենը 58 21 17 1 11 4 22 8 108 34
Ընդամենը կարիերայի ընթացքում 376 149 73 16 113 37 107 52 669 254




Հռոմեական դերբի
(Derby di Roma)
(Derby della Capitale)
(Il Derby Capitolino)
179 խաղ սկսած 1929 թ-ից
ՌոմաԼացիո
Հռոմ, Իտալիա Իտալիա
Մարզադաշտ: Ստադիո Օլիմպիկո
Հաղթանակներ և ոչ-ոքիներ*
666350
Վերջին հանդիպում

Սերիա A 2015-16

2015 նոյեմբերի 8

Ռոմա 2:0 Լացիո

* Տվյալները թարմացվել են 2015 նոյեմբերի 9-ին

Հաշվի են առնված բոլոր հանդիպումները, այդ թվում ընկերական

Համաշխարհային ֆուտբոլի մեծագույն դերբին ՝ իտալական երկու գերակումբների՝ «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը: Սա, թերևս, ողջ Եվրոպայի մեծագույն դերբին է՝ հաշվի առնելով թիմերի պատմությունը, նվաճումները, տիտղոսների քանակը և ներկայիս վիճակը:

Երկու միլանյան ակումբների հակամարտությունը կրում է Derby Della Madonnina անվանումը: Իտալիայում սովորաբար դերբիները կոչում են որևէ սրբավայրի անունով։ Տվյալ դեպքում միլանյան դեբին կրում է քաղաքի կենտրոնում գտնվող եկեղեցու՝ Մարիամ Աստվածածնի անունը։

Ամեն ինչ սկսվեց հեռավոր 1899թ., երբ բրիտանացի Ալֆրեդ Էդվարդսը հիմնեց «Միլան» ֆուտբոլային ակումբը: Հենց նա էլ որոշեց թիմի գույները՝ կարմիր և սև: Կարմիր գույնը խորհրդանշում էր սատանային, ով համարվում է թիմի հովանավորը: «Միլանի» ֆանատները իրենց անվանում են rossoneri (կարմիր-սև) կամ diavolo (սատանա):


Չնայած որ «Միլանը» հիմնել էին արտերկրացիները, թիմում հիմնական շեշտը դրվում էր իտալացի ֆուտբոլիստների վրա, ինչը շատերին դուր չէր գալիս: Ներակումբային հակասություններն իրենց գագաթնակետին հասան 1908թ., երբ Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որոշում ընդունեց արգելել օտարերկյա ֆուտբոլիստներին մասնակցել ներքին առաջնությանը: Հենց այդ ժամանակ էլ «Միլանի» մոտ 40 անդամ արվեստագետներ Ջորջո Մուջարիի (Միլանի էմբլեմի հեղինակ) գլխավորությամբ լքեցին «ռոսոներիների շարքերը» և հիմնեցին «Ինտերնացիոնալե» ակումբը, որը աշխարհին ավելի շատ հայտնի է «Ինտեր» անվամբ: Հաջորդ տարի ֆեդերացիան չեղյալ հայտարարեց վիճելի որոշումը և սկիզբ դրեց Della Madonnina հակամարտությանը: Ինտերցիները ընտրեցին կապույտ-սև գույները, որոնք խորհրդանշում են գիշերը և երկինքը: Հենց այդտեղից էլ առաջացել է ֆանատների անվանումը՝ nerazzurri (սև-կապույտ):

Դերբին ունի նաև սոցիալական ենթատեքստ: Ընդունված է կարծել, որ «Ինտերին» երկրպագում է քաղաքի ավելի բարձր դասը՝ ունևորները, արվեստագետները և հոգևորականները, իսկ «Միլանին»՝ աշխատավորները և էմիգրանտները:

Հետաքրքիր դեպք գրանցվեց 1999թ.-ին: «Ինտերի» նախկին նախագահ Պեպինոն դերբիի ժամանակ «Միլանի» սեփաականատեր Սիլվիո Բեռլուսկոնիի հրավերով այցելեց նրանց հանդերձարան, սակայն շուտով դուրս վազեց այնտեղից՝ գոռալով. «Ես պետք է փախչեմ, ես պետք է փախչեմ: Ես հյուր էի գնացել սատանաներին և այժմ պետք է մեղքերի թողություն ստանամ»:

Չնայած իր կարևորությանը, Derby della Madonnina-ին հռոմեական դերբիի նման բնորոշ չէ թշնամությունը: Խոսելով ֆանատների մասին՝ պետք է նշել, որ նրանց միջև հիմնական իրադարձությունները տեղի են ունենում տրիբունաներում, ոչ թե մարզադաշտից դուրս: Հաճախ մարզադաշտում թիմերի ֆան-ակումբները իսկական գունագեղ ներկայացումներ են կազմակերպում։


Երբեմն լինում են բախումներ և անկարգություններ, սակայն այդպիսի դեպքերը հազվադեպ են: Խաղադաշտից դուրս երկու ակումբների ֆուտբոլիստները միմյանց հետ բավականին լավ հարաբերություններ ունեն, հաճախ են նաև մեկ ակումբից մյուսը ֆուտբոլիստների տեղափոխությունները, ինչպես օրինակ՝ Զեեդորֆը, Պիրլոն, Վիերին, Կոկոն, «Ինտերի» լեգենդար ֆուտբոլիստ Ջուզեպե Մեացան: Ի դեպ, թիմերը հանդես են գալիս նույն մարզադաշտում՝ Սան-Սիրոյում, որը 1979թ․ վերանվանվել է հենց Մեացայի անունով, սակայն« Միլանի» երկրպագուները շարունակում են այն կոչել Սան-Սիրո:

«Միլան» – «Ինտեր» առաջին հանդիպումը տեղի է ունեցել Շվեյցարիայում և կրել է ընկերական բնույթ, սակայն այն ժամանակ արդեն պարզ էր, որ շուտով «Միլանի» և «Ինտերի» դիմակայությունը իր ուրույն տեղը կունենա իտալացի երկրպագուների սրտերում: Հակամարտությունը իր լարվածության գագաթնակետին հասավ 60-ական թվականներին, երբ երկու ակումբներն առաջատար դիրքեր էին գրավում ոչ միայն Իտալիայում, այլև Եվրոպայում: Հենց այդ տարիներին էլ ծնվեց դերբիի շուրջ այն մթնոլորտը, որը մինչև այժմ տիրում է Սան-Սիրոյում «Միլանի» և «Ինտերի» հանդիպումների ժամանակ: Տիֆոզիները իսկական շոուի էին վերածում հանդիպումները՝ իրենց էներգիան փոխանցելով ֆուտբոլիստներին: Այն տարիներին «Միլանի» ֆուտբոլիստները ոչ մի դեպքում չպետք է շփվեին ինտերիստների հետ: Այդպես էին պահանջում երկրպագուները, իսկ Իտալիայում նրանց դերը չափազանց մեծ է, իսկ նրանց կարծիքը դժվար է անտեսել: Մեր օրերում կրքերը մի փոքր հանդարտվել են: Գրեթե յուրաքանչյուր դերբին երկրպագուներին հետաքրքիր, դիտարժան և լարված խաղ է մատուցում:

Ամենադիտարժան հանդիպումները.

1909թ հունվարի 10 . «Միլան» – «Ինտեր» – 3:2

Առաջին պաշտոնական դերբին տեղի ունեցավ 1909թ․ Իտալիայի առաջնության հենց առաջին տուրում և ավարտվեց «Միլանի» հաղթանակով: Հաղթական գնդակը խփվեց 86-րդ րոպեին: ճիշտ է, միլանցիների ուրախությունը երկար չտևեց, քանի որ երկրորդ շրջանում «Ինտերը» ռևանշի հասավ, իսկ հաջորդ տարի նվաճեց չեմպիոնի կոչումը:

1949թ․ նոյեմբերի 6. «Ինտեր» – «Միլան» 6:5

Դերբիի պատմության մեջ ամենաարդյունավետ խաղը: 19-րդ րոպեին «Միլանը» հաղթում էր 4:1, սակայն 58-րդ րոպեին արդեն զիջում էր հաշվի մեջ: Հետագայում «Միլանը» կարողացավ հավասարեցնել հաշիվը, բայց Ամեդեին, ի վերջո, հաղթանակ պարգևեց «ներաձուրիներին»:

2006թ․ հոկտեմբերի 28. «Միլան» – «Ինտեր» – 3:4

Հանդիպում, որը համարվում է լավագույններից մեկը 21-րդ դարում: 72-րդ րոպեին «Ինտերը» հաղթում էր 4:1, իսկ 4-րդ գնդակը հեղինակած Մարկո Մատերացին հեռացվեց խաղադաշտից գոլը բուռն նշելու համար: Ստանալով թվային գերակշռություն՝ «Միլանը» պաշարեց «Ինտերի» տուգանային հրապարակը, կրճատեց հաշվի տարբերությունը մինչև նվազագույնի, սակայն ավելին անել չհաջողվեց. ժամանակը չհերիքեց:


2009թ․ օգոստոսի 29. «Միլան» – «Ինտեր» 0:4

Հանդիպում, որով «Ինտերը» բացեց իր համար հաղթական 2009/10 րցաշրջանը և հետագայում նվաճեց հնարավոր և անհնար բոլոր տիտղոսները: «Միլանի» դարպասում հայտնվում էին ցանկացած ճաշակի գնդակներ, իսկ կարմիր-սևերի մարզիչ Լեոնարդոն անգամ չգիտեր ինչ աներ: Հիշվեց մի դրվագ, երբ միլանցիների առաջատար Ջենարո Գատուզոն պարզապես բղավում է բրազիլացու վրա՝ տեսնելով նրա անվճռականությունը: Իսկ Մոուրինյոն… կրկին հաղթում է:


Վիճակագրություն

Դերբիի գոյության ավելի քան հարյուրամյա պատմության մեջ թիմերը հանդիպել են ավելի քան 200 անգամ բոլոր մրցաշարերում, Ինտերը հաղթել է 73 անգամ, Միլանը՝ 72, 61 խաղ ավարտվել է ոչ-ոքի:

Դերբիի լավագույն ռմբարկուն ուկրաինացի Անդրեյ Շևչենկոն է, ով «Ինտերի» դարպասը գրավել է 14 անգամ: «Ինտերի» լեգենդ Ջուզեպե Մեացան աչքի է ընկել 13 անգամ:

Երկու ակումբներն էլ 18-ական անգամ դարձել են Իտալիայի չեմպիոն, սակայն «Միլանը» ավելի հաջող է հանդես գալիս եվրոպական մրցասպարեզում՝ 7 անգամ հաղթելով Չեմպիոնների լիգան, Ինտերը՝ միայն 3 անգամ:

Դերբիի պատմության մեջ ամենաարագ գոլը խփել է Սանդրո Մացոլան 1963թ․-ին՝ հանդիպման 14-րդ վայրկյանին.