Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ47

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Իմ խոսող Անժելան
ՀրատարակիչGoogle Play, App Store
Թողարկման թվական2014 թվականի դեկտեմբերի 3
ՊլատֆորմներAndroid, iOS, ПК, Windows Phone

«Իմ խոսող Անժելան» (անգլ.՝ My Talking Angela) տամագոչի ժանրի հեռախոսային խաղ է, որը նման է «Իմ խոսող Թոմը» խաղին: Այն «Խոսող Թոմը և նրա ընկերները» վիդեոխաղի տասնհինգերորդ սերիան է: 2014 թվականի դեկտեմբերի 3-ին դուրս է եկել Android ծրագրի մեջ[1]: 2015 թվականի փետրվարին «Իմ Անժելա» խաղը դարձել է ամենտարածված խաղը սմարտֆոնների և Android պլանշետներում[2]: Ներկա պահին այդ խաղը ներբեռնել են ավելի քան 185 միլիոն մարդ: Նաև «Իմ Անժելան» խաղը մտնում է Google Play համակարգչային շուկայի Outfit7 Limited ընկերության 3 անվճար խաղերի ցանկի մեջ[3]:

Խաղի բացատրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Խաղի նպատակն է մեծացնել փոքրիկ Անժելային: Նա ունի իր տունը, որի մեջ մտնում են՝ խոհանոց, լոգասենյակ և ննջասենյակ: Անժելայի պահանջներն են՝ ատամներ մաքրելը, քնելը, հաց ուտելը և խաղալը: Ինչքան շատ խաղացողներ հոգան Անժելայի մասին այնքան էլ Անժելան շուտ կմեծանա և շուտ կանցնի հաջորդ մակարդակ: Յուրաքանչյուր նոր մակարդակում բացվում են նրա համար նոր պարագաններ: Անժելան մեծանում է 5, 15, 25, 35 և 45 մակարդակներում: Նրա աճի մակարդակներն են՝ «մանուկ», «նախադպրոցական», «երեխա», «պատանի», «ուսանող», «երիտասարդ» և «մեծ»:

Անժելան ունի իր զգեստապահարանը, որտեղ կան կեղծամներ, աքսեսուարներ, զգեստեր, կոստյումներ և իհարկե կոսմետիկա: Որոշ հագուստների համար տալիս են հավելյալ միավորներ: Հագուստի խանութի կողքին գտնվում է տան համար զարդարանքներ՝ հատակներ, պատուհաներ, սփռոցներ, պահարաններ, սառնարաններ: Կահույքի համար նույնպես կան մակարդակներ, որի բարձրացման դեպքում նույնպես տալիս են միավորներ և ինչքան բարձր է լինում մակարդակը, այնքան էլ բարձր է լինում միավորները: Կահույքը ունի 7 մակարդակներ:

Ինչպես «Իմ Թոմը» խաղում, նույնպես էլ «Իմ Անժելա» խաղում գոյություն ունեն մինի-խաղեր՝ «Ժելեյկա», «Բաբլ-շուտեր», «Կոտրիր աղյուսները», «Պայթեցրու փուչիկները», «Հասցրու մինչև երկինք», «Միություն», «Սոված ձկներ»: Խաղերի ժամանակ Անժելան հավաքում է ոսկե դրամներ և բարձրանում է նրա տրամադրությունը:

Բայց գլխավոր բանը, որով առանձնանում է բոլոր իր նման խաղերից դա պիտակների հավաքածուն է: Որպեսզի պիտակները կպցնեն հավաքածուի մեջ պետք է սպասեն նոր մակարդակին, որը կտա 5 անվճար պիտակներ, բացի այդ կարող են պիտակներ գնել խանութից: Յուրաքանչյուր պիտակի վրա հետաքրքիր նկար է: Պիտակները ունեն ընդամենը 27 էջ:

Խաղի մեջ կան վիրտուալ փող՝ ոսկե դրամներ և ադամանդներ: Ոսկե դրամներ կարող են աշխատել խաղալով մինի-խաղեր կամ էլ գնել ադամանդներով: Ոսկե դրամներ տրվում են նաև այն ժամանակ, երբ մաքրում են ատամները և լողացնում: Ադամանդներ կարելի է ստանալ գնելով ոսկե դրամներով: Այն նաև հարմար է ստանալ պիտակների մի էջ հավաքելուց կամ էլ տեսանյութեր նայելով:

Համեմատություն «Իմ Թոմը» խաղի հետ[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Անժելան Թոմի պես չի գնում զուգարան, բայց նա լողանում է և մաքրում ատամները, որը Թոմը չի կարող անել:
  • Եթե Անժելային կերակրեն երեք անգամ նույն ուտելիքից, ապա Անժելանդեմքով դժգոհություն կարտահայտի: Թոմը այդպես չի կարող:
  • «Իմ Անժելա» խաղում, երբ արդեն Անժելայի ուտելը հասնում է 100%-ի նա այլևս չի կարողանում հաց ուտել, իսկ Թոմը եթե 100% էլ լինի նա միևնույն է ուտում է և ուտում, երևի հենց դրա համար էլ Անժելայի կանաչիների ցանկի մեջ չկա «Այրիչ ճարպը»:
  • Անժելայի տան միջով կարելի է շրջել նույնիսկ այն ժամանակ, երբ նա քնած է լինում:
  • Սկսած 1.9 տարբերակից կարելի է վաննայի մեջ գտնվող բադիկի գույնը փոխել սղմելով 5 անգամ:
  • Մինչ 1.8.1 տարբերակի դուրս գալն Անժելան ուներ միայն սպիտակ մաշկի գույն:
  • «Իմ Թոմից» նաև «Իմ Անժելան» տարբերվում է նրանով, որ «Իմ Անժելայում» հագուստը պետք է գնել, իսկ «Իմ Թոմում» կարելի է թե՛ գնել, թե՛ ստանալ անվճար:
  • «Իմ Անժելայում» գրաֆիկան ավելի որակյալ է, քան «Իմ Թոմում»:
  • «Իմ Անժելայում» կարելի է պիտակների շնորհիվ գնել հագուստ, կեղծամեր, տան համար զարդարանքներ, իսկ «Իմ Թոմում» չկա:
  • «Իմ Թոմում» հնարավորություն չկա բարձրացնելու կահույքի մակարդակները, բայց կահույքը փոխել կարող ենք ընդամենը սղմելով տվյալ կահույքին, իսկ «Իմ Անժելայում» չեն կարող փոխել կահույքը, կարող են բարձրացնել նրա մակարդակը:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. «НОВОЕ ПРИЛОЖЕНИЕ ОТ OUTFIT7 MY TALKING ANGELA — ТВОЯ НОВАЯ ПОДРУЖКА!». cms-in.ru. 2015-02-13. Վերցված է 1 December 2016-ին.
  2. Самые популярные игры для смартфонов и планшетов с Android. Февраль 2015
  3. Россияне любят котиков, американцы — покемонов: названы самые популярные приложения Google Play

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատեգորիա:Համակարգչային խաղեր այբբենական կարգով