Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ43
Օլեսյա Սահակյան/Ավազարկղ43 | |
---|---|
Ծնվել է | 1999 թվականին սեպտեմբերի 27 |
Ծննդավայր | Մոսկվա |
Քաղաքացիություն | Ռուսաստան |
Մասնագիտություն | դերասանուհի |
IMDb | ID ID 3999580 |
Անֆիսա Վլադիմիրովնա Վիստինգաուզեն (ծնվել է 1999 թվականին սեպտեմբերի 27-ին Մոսկվայում) թատրոնի և կինոյի ռուս դերասանուհի: 2011 թվականից կրել է Մեդվեդևա ազգանունը:
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ծնվել է 1999 թվականի սեպտեմբերի 27-ին Մոսկվայում: Ավարտել է Մոսկվայի թիվ 648 դպրոցը: Մանուկ հասակից հաճախում է երաժշտական դպրոցի՝ ֆորտեպիանոյի և վոկալի խմբակները: Մասնակցել է պատանի երաժիշտների բազմապիսի մրցույթների: Հաճախում է նաև ժամանակակից պարի «Վորտեքս» ստուդիան: Զբաղվում է ձիասպորտով և լողով, սիրում է քշել անվաչմուշկներ, չմուշկներ և դահուկներ[1]:
2005-2010 թվականերին նկարահանված ֆիլմերում նշվել է, որպես Անֆիսա Մեդվեդևա, սակայն սկսած 2011 թվականից՝ Անֆիսա Վիստինգաուզեն:
Անֆիսա Վիստինգաուզենի դեպյուտը տեղի է ունեցել 2010 թվականին Գոշի Կուցենկոյի մասնակցությամբ՝ «Փոխհատուցում» դրամայում: Այդ ֆիլմում նա կատարել է գլխավոր հերոսի աղջկա՝ Նադիայի դերը, ում գողանում են խորթ քույրերը փրկագնի համար: Ֆիլմը ցուցադրվել է «Առաջին ալիք»-ով: 2005 թվականից սկսած Անֆիսան նկարահանվում էր էպիզոդային դերեր՝ «Երալաշ» ֆիլմում: Հայտնիությունը հյուր է եկել Անֆիսային սկսած 2012 թվականից, երբ նկարահանվում էր Սվետլանա Իվանովնայի «Հեքիաթ գոյություն ունի» ընկերության «Փակ դպրոց» սերիալում: Անֆիսան մարմնավորում էր տասներեքամյա մի աղջկա, ով սովորում էր «Լոգոս» դպրոց-պանսիոնում: 2010-2013 թվականներին Անֆիսա Վիստինգաուզենը խաղացել է պատանի Լուիզայի դերը՝ «ZORRO» և «Երաժշտության ձայներ» մյուզիքլում: 2016 թվականից նկարահանվում է «Կղզի» ֆիլմում՝ մարմնավորելով Նադիայի դերը:
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Ֆիլմի անվանում | Դեր |
---|---|---|
2005 | Авантюристка, кэт | Կետ |
2007 | Երջանիկ ենք միասին | Սվետա Բուկինա |
2007 | Մատնաչափիկ | Ժուկ |
2008 | Защита против | էպիզոդ |
2008 | Կինը ուզում է իմանալ | էպիզոդ |
2008 | Անջատեք լույսը | Էպիզոդ |
2009 | Սավվա Մոռոզով | Էպիզոդ |
2009 | Գնչուհիներ | Ռաիսա |
2010 | Մոսկվայի հավաքարարը | Էպիզոդ |
2010 | Կոմպենսացիա | Նադյա |
2010 | Եղիր իմ կինը | Ալիկա |
2012 | Հեքիաթ գոյություն ունի | Դաշա |
2012 | Սամարա | Քրիստինե, Վեռայի աղջիկը |
2012 | Փակ դպրոց | Լիլիա Սկվորցովա |
2012 | Հրեշտակ կամ Սատանա | Սատանա Ագնեսա |
2012 | Գարանան շունչը | Ժենյա Նեստերովա |
2012 | Սառցե թագուհու գաղտնիքը | Փոքրիկ ավազակ |
2012 | Բժիշկ Զայցեվայի օրագիրը 2 | էպիզոդ |
2013 | Հրեշտակ կամ Սատանա | Ագնեսա |
2013 | Մետրո | Քսյուշա |
2013 | Ժամանակավոր պիոներ | Լենա Կարասյովա |
2015 | Ժամանակավոր պիոներ 2 | Լենա Կարասյովա |
2016 | Կղզի | Հույսն |
Թատրոնի դերեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2010-2011 - Մյուզիքլ «ZORRO» - պատանի Լուիզա
- 2011-2012 - Մյուզիքլ «Երաժշտության ձայներ» - պատանի Լուիզա
Մրցանակ[խմբագրել | խմբագրել կոդը]
- 2015 թվականի հուլիսի 10-ին «Կարմիր առագաստներ» XXI կինոփառատոնում ստացել է մրցանակ
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]