Մասնակից:Օլեսյա Սահակյան/Ավազարկղ37
Օլեսյա Սահակյան/Ավազարկղ37 | |
---|---|
Ծնվել է | 1982 թվականի հուլիսի 8-ին |
Ծննդավայր | Փասադենա (Կալիֆոռնիա) |
Քաղաքացիություն | ԱՄՆ |
Մասնագիտություն | դերասանուհի |
Սոֆիա Աննա Բուշ (անգլ.՝ Sophia Anna Bush, ծնվել է 1982 թվականի հուլիսի 8-ին ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգում ) թատրոնի և հեռուստատեսության ամերիկացի դերասանուհի:
Կարիերա[խմբագրել | խմբագրել կոդը]
Փասադենայում (Կալիֆոռնիա) ծնվածը՝ Սոֆիան, իր կարիերան սկսել է դպրոցական տարիներին, երբ հաճախում էր թատերական խմբակ: «Օրիորդ Փասադա» տիտղոսն ստանալուց հետո, Հոլիվուդը սկսեց ճանաչել Սոֆիային: Նրա առաջին դերը եղել է «Վան Վայլդեր՝ երեկույթների թագավոր» (Van Wilder, 2002) ֆիլմում: Սոֆիան այդ ֆիլմում եղել է քոլեջի նորեկ, ով սենյակ էր տրամադրել Ռայանա Ռեյնոլդսա կերպարին: Սոֆիան նաև կատարել է Բրուկ Դեվիսի դերը՝ «Մի ծառի բլրակ» ֆիլմում: Նա նաև խաղացել է «Բոցավառման կետը» (Point of Origin, 2002) ֆիլմում: Սոֆիան հայտնվել է նաև «Մարմնի մասեր» (Nip/Tuck) դրամայի 3 էպիզոդներում: Նաև հանդես է եկել «Սաբրինա՝ փոքրիկ կախարդուհի» ֆիլմում, որպես հյուր: Սպորտային ֆիլում՝ «Սուպերքրոս»-ում, ևս խաղացել է, սակայն այս անգամ գլխավոր դերերից մեկում:
Ավելի նոր ֆիլմերից են՝ «Ջոն Տակերը պետք է մեռնի» (John Tucker must die, 2006), «Մնալ կենդանի» (Stay Alive, 2006), «Ուղեկիցը» (The Hitcher, 2007): Սոֆիան այդ ֆիլմերում խաղացել է հոլիվուդյան հայտնի դերասանների հետ՝ Շոն Բին, Ջեսսի Մտկլաֆ, Բրիտտանի Սնոու և Ֆրենկի Մունիս:
2013 թվականին նկարահանվել է Passion Pit խմբի «Carried Away» երգի տեսահոլովակում:
2014 թվականի հունվարի 4-ին «Լեգենդների ավերիչները» ֆիլմում նկարահանվել է և եղել է արքայադուստր Լեիի դերում[1][2]:
Փաստեր[խմբագրել | խմբագրել կոդը]
- Ամուսինը (նախկին)՝ Չադ Մայկ Մուրեյը Սոֆիայի հետ ծանոթացել է «Մի ծառի բլրակ» ֆիլմի նկարահանումների ժամանակ: 2005 թվականի ապրիլի 16-ին նրանք ամուսնանում են, 2006 թվականին նարանք հայտնում են իրենց բաժանման մասին:
- 2011 թվականի հունվարի 8-ին Տուսոնում կայացած ԱՄՆ ներկայացուցիչների ժողովում հարձակում են կատարում Գաբրիել Գիֆորդսի վրա, սակայն արդյունքում մահանում է նրա իննամյա զարմուհին՝ Սոֆի Բուշ Քրիստինե Գրինը (անգլ.՝ Christina Taylor Green)[3]:
- Բուսակեր[4]
Ֆիլմագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Բնօրինակ անվանումը | Դեր |
---|---|---|
2002 | Van Wilder | Սալլի |
2002 | Point of Origin | Կերրի |
2003 | The Flannerys | Կետի Ֆլեների |
2003 | Sabrina, the Teenage Witch | Ֆեյտ Մակկենզի |
2003 | Learning Curves | Բետ |
2003 | Nip/Tuck | Ռիդլի |
2003-2012 | One Tree Hill | Բռուկ Դևիս |
2005 | Supercross | Զոի Լենգ |
2006 | Stay Alive | Օկտոբեր |
2006 | John Tucker Must Die | Բետ |
2007 | The Hitcher | Գրեյս |
2008 | The Narrows | Կետի Պոպովիչ |
2009 | Table for Three | Մերի |
2010 | Southern Discomfort | Հեյլի |
2011 | Phineas and Ferb | Սառա |
2011 | Chalet Girl | Հլոյա |
2011 | Mob Wives | Կլառա Ֆաչիլո |
2012 | Mob Wives 2: The Christening | Կլառա Ֆաչիլո |
2012 | Partners | Էլի |
2013-2015 | Chicago Fire | Էրին Լինդսի |
2014-2016 | Chicago PD | Էրին Լինդսի |
Մրցանականեր և անվանակարգումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
Թվական | Մրցանակ | Կատեգորիա | Ֆիլմ կամ սերիալ | Արդյունք |
---|---|---|---|---|
2005 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում | Մի ծառի բլրակ | Նոմինացիա |
2006 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկիական սերիալում | Մի ծառի բլրակ | Նոմինացիա |
2007 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի կատակերգության մեջ | Մեռիր, Ջոն Թակեր | Հաղթանակ |
2007 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի սարսափ ֆիլմում | Ուղեկիցը | Հաղթանակ |
2007 | Teen Choice Awards | Женский прорыв | Ուղեկիցը և Մեռիր, Ջոն Թակեր | Հաղթանակ |
2007 | Vail Film Festival | Բարձրացող աստղ | Հաղթանակ | |
2008 | Teen Choice Awards | Լավագույն դերասանուհի դրամատիկական սերիալում | Մի ծառի բլրակ | Հաղթանակ |
2010 | Reality Care Achievement Awards | Young Philanthropist Achievement Award | Շահել է բարեգործության համար | Նոմինացիա |
2010 | Global Green USA Sustainable Design Awards | Entertainment Design | Շահել է բարեգործության համար | Հաղթանակ |
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «MythBusters: Sophia Bush as Princess Leia» (անգլերեն). Discovery Channel. 4.1.2014. Վերցված է 2014-01-08-ին.
- ↑ Anna Chan. (Jan. 3, 2014). «'MythBusters' takes a swing at iconic star 'Star Wars' scene» (անգլերեն). www.today.com. Վերցված է 2014-01-08-ին.
- ↑ 9-Year-Old Girl Killed In Arizona Shooting Cousin Of Actress Sophia Bush(անգլ.)
- ↑ Sophia Bush: Hollywood’s Next Celeb Vegetarian?(անգլ.)
Աղբյուրներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- sophiabush.com
- София Буш (անգլ.) Internet Movie Database կայքում
- Sophia Central (fan site)
- Sophia Bush cast bio on The CW