Մասնակից:Վերգինե/Ավազարկղ6

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Վերգինե/Ավազարկղ6

Էդմոնդ Լոկարդ (ֆր.՝ Edmond Locard ), դատաբժշկական պիոներ, որը հայտնի դարձավ որպես «ֆրանսիացի Շերլոք Հոլմս»: Նա ձևակերպել է դատական բժշկության հիմնական սկզբունքը. «Յուրաքանչյուր շփում հետք է թողնում»: Սա հայտնի դարձավ որպես «Փոխանակման լոկարյան սկզբունք»:

Լոկարդը բժշկություն և իրավագիտություն է ուսումնասիրել Լիոնում՝ ի վերջո դառնալով քրեագետ և ուսուցիչ Ալեքսանդր Լակասանի օգնական: Այս պաշտոնը նա զբաղեցնում էր մինչև 1910 թվականը, երբ սկսեց հիմնել իր լաբորատորիան՝հանցագործությունների ուսումնասիրության նպատակով: Նա յոթհատորյակի հուշարձան Traité de Criminalistique աշխատության հեղինակն է և 1918 թվականին մշակել է 12 համապատասխան գաղափարներ մատնահետքերի նույնականացման համար: Հետազոտությունը նա շարունակեց մինչև իր մահը՝ 1966 թվականը :

1910 թվականին Լոկարդին հաջողվեց համոզել Լիոնի (Ֆրանսիա) ոստիկանության բաժանմունքին `իրեն երկու սենյակ տալ ձեռնահարկում և երկու օգնական` սկսելով այն, ինչը դարձավ աշխարհում ոստիկանության առաջին լաբորատորիան:

Երիտասարդ Ժորժ Սիմենոնը, ով հետագայում դարձավ հայտնի դետեկտիվ գրող, մասնակցեց Լոկարդի որոշ դասախոսությունների 1919 կամ 1920 թվականներին:

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Вэл Макдермид Анатомия преступления: Что могут рассказать насекомые, отпечатки пальцев и ДНК. = Val Mcdermid: “Forensics: The Anatomy of Crime”. — М.: Альпина Нон-фикшн, 2016. — 344 p. — ISBN 978-5-91671-591-0