Մասնակից:Սոնա Մնասյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Թուրքիայի ռադիոհեռուստաընկերություն (թուրքերեն՝ Türkiye Radyo Televizyon Kurumu, TRT) Թուրքիայի խոշորագույն պետական հեռուստառադիոընկերություն։ Հիմնադրվել է 1964 թվականի մայիսի 1-ին։ Այն ունի 15 հեռուստաալիք, 7 ազգային, 6 տարածաշրջանային և 5 միջազգային ռադիոալիք։ Ըստ տարբեր տվյալների՝ հեռարձակվում է 35-41 լեզուներով[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անկարա
Երկիր=Թուրքիա Հանրապետություն
Հեռարձակման լեզու=թուրքերեն
🌐[=http://www.trt.net.tr/Anasayfa/Anasayfa.aspx trt.net.tr/Anasayfa/Anasayfa.aspx]

Հեռուստաեթերի առաջին փորձը արվեց 1968 թ․ հունվարի 31-ին Անկարայի Միդհատ փաշա ստուդիայում։ 1970 թ․ իր աշխատանքը սկսեց Իզմիրի, իսկ 1971 թ․ Ստամբուլի մասնաճյուղը։ 1974 թ․ բնակչության 55 %-ը կամ 19 մլն-ը դիտում էր TRT։ 1984 թ․ -ից TRT անցավ գունավոր հեռարձակման3։ TRT 1-ը 1969 թ․ հեռարձակել է, տիեզերագնացների առաջին անգամ Լուսին ոտք դնելը, ինչպես նաև Զեքի Մյուրենի համերգը Անկարայում։ 1973 թ․ հեռարձակվել է Թուրքիայի Հանրապետության երկրորդ նախագահ Իսմեթ Ինյոնյուի հոգեհանգստի արարողությունը4։

TRT 2 հեռուստաալիքը լուծարվում է և նրա հաճախականությամբ 2010 թ․ մարտի 18-ին սկսում է հեռարձակվել TRT Haber-ը։ Այն հեռուստադիտողի ուշադրությանն է ներկայացնում լուրեր Թուրքիայից և ամբողջ աշխարհից։ Հեռարձակվող հաղորդումների մի մասը քաղաքական և վերլուծական են, մյուսը մասը վերաբերում են սպորտին, մշակույթին, արվեստին և այլն5։

Անկարահիսարից պատկեր

Posta թերթը սկսել է տպագվել 1995 թ․ հունվարի 23-ին։ Առաջին տնօրենը եղել է Մեհմեդ Յըլմազը, խմբագիրը՝ Ռիֆաթ Աբաբայը, ում առաջարկով էլ թերթը կոչվել է Posta։ Սկզբնական շրջանում, չնայած թերթը ակտիվ գովազդվում էր և բավական էժան առաջին տպաքանակի վաճառքի հետ կապված սպասելիքները չարդարացան։ Աբաբայը կարծում էր, որ դա կապված է սխալ գովազդի հետ։ Հենց այս ժամանակահատվածում Քարթալքայայում6 դահուկներով սահելիս կորել էր ամերիկացի տուրիստը իր որդու հետ միասին։ Posta-ի սպորտային էջը նկարազարդող Իսմեթ Տոնգոն պնդում է, որ տուրիստները լրտեսներ են, սակայն Աբաբայը սկզբում չի համաձայնում նրա հետ և կապ է հաստատում կնոջ և որդու հետ, ովքեր այդ օրերին պատահմամբ գտնվում էին այնտեղ։ Հնարավորությունը օգտագործվում է ճիշտ․ ուսումնասիրություններ է իրականցնելուց և կնոջից ամնիջապես դեպքի վայրից տեղեկություններ ստանալուց հետո, մինչ մյուս թերթերը այս լուրը ներկայացնում էին շատ թռուցիկ կերպով, Posta-ն հանդես եկավ «Կորած ամերիկացին՝ լրտես» վերնագրով։ Լուրը ցնցեց բոլորին և մինչ ամերիկացին կգտնվեր լուրը չիջավ թերթի էջերից։ Վերջին օրը տպագրվեց հետևյալ վերնագիրը․ «CIA-ի դիմակը պատռեցինք․ ահա և գնդապետի գաղտնիքը», ինչից հետո սկզբնական 116 հազար տպաքանակից Posta-ն դարձավ 500 հազար տպաքանակ ունեցող թերթ։ Ինչպես ներկայացնում են խմբագիրները, Posta-ն լիբերալ թերթ է, հարգում է բոլորի կարծիքը։ Աբաբայը թերթի տեսակետի ներկայացնելիս բերում է հետևյալ օրինակը, երբ ՔԱԿ-ի (Քուրդիստանի աշխատավորական կուսակցություն) գործողություններից մեկի մասին լուրեր տպագրելու ժամանակ, ի տարբերություն մյուս թերթերի որոնք ներկայացրել են «ՔԱԿ-ի 31 անդամի սպանեցինք» վերնագրով, այլ «Սպանվել է ՔԱԿ-ի 31 անդամ»7։ 2018 թ․ ամենաշատ տպաքանակ ունեցող թերթերի տասնյակում Posta-ն զբաղեցնում է 4-րդ հորիզոնականը՝ շուրջ 212 հազար տպաքանակով8։ Թերթը պատկանում է Doğan Holding-ին։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. www.trt1.com.tr https://www.trt1.com.tr/tarihce. Վերցված է 2018-12-21-ին. {{cite web}}: Missing or empty |title= (օգնություն)