Մասնակից:Պետրոս Շահնազարյան/Ավազարկղ1

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

«Ալի Բբան և քառասուն ավազակները» — լիամետրաժ անիմացիոն ֆիլմ 1971 թվականին ռեժիսոր Սիդար Հիրոշին Toei Animation Studios-ից՝ հիմնված «Ալի Բաբան և քառասուն ավազակները» հեքիաթների «Հազար ու մի գիշեր» ժողովածուի սյուժեի վրա։ Անիմեն թողարկվել է ստուդիայի 20-ամյակի կապակցությամբ։

Այն կրկնօրինակվել է ռուսերեն երկու անգամ՝ ԽՍՀՄ-ում և Ռուսաստանում։

Սյուժե[խմբագրել | խմբագրել կոդը]

Կառավարիչ Ալի Բաբա 33-րդը Ալի Բաբան I-ի ժառանգն է, այժմ վատնել է իր նախահայրի գրեթե բոլոր գանձերը: Մի օր նա գտնում է կախարդական լամպ, որի միջից դուրս է գալիս մեծ հրեշ, ով իրեն անվանում էր Ջինն։ Ջիննը խոստանում է արքային կատարել իր բոլոր ցանկությունները, բայց կա մեկ խնդիր Ջիննը վախենում էր կատուներից։ Ալի Բաբա 33-րդը որոշում է վտարել բոլոր կատուներին իր թագաորությունից, բայց Ալուքն ըմբոստանում է այս որոշման դեմ, քառասուն ավազակների առաջնորդի ժառանգ, ով 38 կատվի ու առնետի օգնությամբ կփորձի վրեժխնդիր լինել Ալի Բաբա I-ի կողմից կողոպտված իր նախնիից։

Անիմե պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Անիմեն նկարահանված է եղել 1917 թվականին Toei Animation ընկերությունում․ Ռեժիսորը Հիրոշի Շիդարան է, սցենարը՝ Մորիհիսա Յամամոտոն, իսկ հիմնական անիմացիան՝ Հայաո Միյաձակին: Այն շատ ընդհանրություններ ունի նույն ժամանակ թողարկված Animals on Treasure Island անիմեի հետ. այն նաև հիմք է ընդունում հայտնի պատմությունը, ճշգրտում է այն և բնակեցնում է մարդակերպ կենդանիներով: Երկու ստեղծագործություններն էլ ուշադրությունը տեղափոխում են արկածայինից դեպի կատակերգություն: Եվ երկուսն էլ ստեղծված են Toei Animation-ի 20-ամյակի համար:

Անիմեն ներառում է Ալի Բաբայի օրիգինալ պատմության վերապատմում։ Իր ընթացքի վիզուալ շարքը պատրաստված է ստվերային տիկնիկների օգնությամբ։

Մուլտֆիլմի պրեմիերան կայացել է 1971 թվականի հուլիսի 18-ին Ճապոնիայում։Նաև ֆիլմը եղել է թարգմանված և ցուցադրված Արևմտյան Գերմանիայում — գերմ.՝ Ali Cats und der fliegende Professor,(Իտալիա) — իտալ.՝ Ali Babà e i 40 ladroni,(Իսպանիա) — իսպ.՝ Alí Babá y los 40 ladrones,(Ամն) — անգլ.՝ Alibaba's Revenge և միջազգային նախագիծը անգլերեն լեզվով․ անգլ.՝ Ali Baba and the Forty Thieves[1].

Ֆիլմն առաջին անգամ կրկնօրինակվել է ռուսերեն «Սոյուզմուլտֆիլմ» կինոստուդիայում։ Դերերը հնչյունավորել են Մարիա Վինոգրադովան, Գարրի Բարդինը, Բորիս Ռունգը, Ստեպան Բուբնովը։ Կրկնօրինակման տնօրեն՝ Գեորգի Կալիտիևսկի։2009 թվականին անիմեն կրկնօրինակվել է Cinema Prestige-ի կողմից և թողարկվել DVD-ով 2009 թվականի սեպտեմբերի 7-ին։ 2009 թվականին անիմեի այս կրկնօրինակման ռեժիսորը Ալեքսանդր Ֆիլչենկոն էր, իսկ դերերը հնչյունավորել են Վասիլի Մարկովը, Սերգեյ Նադտոչիևը, Ալեքսանդր Ֆիլչենկոն, Պավել Ռուկավիցինը, Մարիա Բոնդարենկոն, Դմիտրի Կարտաշովը, Օլեգ Շևչենկոն և Աննա Գրեբենշչիկովան։

Երաժշտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Начальная тема — «Kumo ga Oshiete Kureru Michi» (雲がおしえてくれる道), исполняемая Нобуё Ояма, Vocal Shop
  • Песня в середине — «Kono Hi no Tame ni» (この日のために), исполняемая Нобуё Ояма, Дзюмпэй Такигути, Vocal Shop

Քննադատութըուն[խմբագրել | խմբագրել կոդը]

Կատակերգական անիմեն ավելի շատ հիշեցնում է ամերիկյան մուլտֆիլմեր, քան ճապոնական այլ մշակույթներ, քանի որ հերոսները շատ ժամանակ հետապնդում են միմյանց շուրջբոլոր պայթյունների տակ: Այսքան մեծ քանակությամբ մարտաֆիլմերի առկայությունը նրան առանձնացնում է ստուդիայի այլ աշխատանքներից։ Համեմատած Գանձերի կղզու կենդանիների հետ։ Ալի Բաբան չի դիմացել ժամանակի փորձությանը և 45 տարի անց ձանձրալի տեսք է ունեցել, անիմացիան անընդհատ գերօգտագործվում է, իսկ քաղաքը վատ մանրամասնված է:

Примечания[խմբագրել | խմբագրել կոդը]

Литература[խմբագրել | խմբագրել կոդը]

  • Lenburg, Jeff. Hayao Miyazaki: Japan's Premier Anime Storyteller. — N. Y.: Chelsea House, 2012. — 121 p. — ISBN 978-1604138412

Ссылки[խմբագրել | խմբագրել կոդը]