Մասնակից:Շահանե Նալբանդյան/Ավազարկղ12

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Միավորված ազգերի կազմակերպության պետական ծառայության օր (ՄԱԿ-ի պաշտոնական լեզուներով՝ անգլ.՝ United Nations Public Service Day, արաբ․՝ يوم الأمم المتحدة للخدمة العامة‎‎, իսպ.՝ Día de la Administración Pública de las Naciones Unidas, չինարեն՝ 联合国公务员日, ֆր.՝ Journée des Nations Unies pour la fonction publique), ամենամյա տոն, որը նշվում է հունիսի 23-ին՝ սկսած 2003 թվականից[1]։

Պատմություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Միավորված ազգերի կազմակերպության պետական ծառայության օրը հաստատվել է ՄԱԿ-ի Գլխավոր Ասամբլեայի 57-րդ նստաշրջանի ժամանակ (2003 թվականի մարտի 7-ի № A/RES/57/277 բանաձև)։ Այս բանաձևում նշվում է, որ միջազգային և ազգային մակարդակներում արդյունավետ հրապարակային պետական կառավարումը առանցքային դեր է խաղում համաձայնեցված նպատակների իրականացման գործում:

Գլխավոր Ասամբլեան իր 60-րդ նստաշրջանի ժամանակ 60/34 բանաձևում ընդգծել է պետական ծառայության օրվա առավել արդյունավետ օգտագործման անհրաժեշտությունը։ Այն ՄԱԿ-ի անդամ պետություններին կոչ է արել այդ օրը կազմակերպել հատուկ միջոցառումներ, որոնք տեսանելի կերպով կլուսաբանեն ՄԱԿ-ի պետական ծառայության աշխատանքը և նրա ներդրումը զարգացման գործընթացում:

Տես նաև[խմբագրել | խմբագրել կոդը]

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. Nations, United. «Eventos | Naciones Unidas». United Nations (իսպաներեն). Վերցված է 2021-12-19-ին.

Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]