Մասնակից:Միլենա Գրիգորյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Աշխարհագրություն և կլիմա[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոն գտնվում է Հարավային նահանգի կենտրոնում՝ ծովի մակարդակից 93 մետր բարձրության վրա: Հեռավորությունը Ֆրիթաունից 250 կմ է, մինչև Քենեմա՝ 60 կմ: Քաղաքի շրջակայքում չկան մեծ գետեր և ջրամբարներ:

Քաղաքը գտնվում է մերձհասարակածային կլիմայական գոտում` որոշակիորեն չոր (նոյեմբեր - ապրիլ) և անձրևոտ (մայիս - հոկտեմբեր) եղանակներով: Չնայած այն հանգամանքին, որ Բոն գտնվում է հյուսիսային կիսագնդում, ամենաջերմ ամիսներն են փետրվարը, մարտը և ապրիլը, մինչդեռ ամենազով ամիսներն են հուլիսը, օգոստոսը և սեպտեմբերը: Դա պայմանավորված է գերակշռող քամիներով. ամռանը և աշնանը Ատլանտյան օվկիանոսից մուսսոնները բերում են անձրևներ և զովություն, իսկ ձմռանը և գարնանը Սահարայից փչում է տաք և փոշոտ հարմատան:

Բո, Սիերա Լեոնեի կլիմայական տվյալները
Ամիս հունվ փետ մարտ ապր մայ հուն հուլ օգոս սեպ հոկ նոյ դեկ Տարի
Միջին բարձր °C (°F) 32.2
(90)
33.8
(92.8)
34.3
(93.7)
33.4
(92.1)
32.0
(89.6)
30.4
(86.7)
28.6
(83.5)
28.4
(83.1)
29.4
(84.9)
30.8
(87.4)
31.2
(88.2)
31.2
(88.2)
31.3
(88.3)
Միջին օրական °C (°F) 25.4
(77.7)
26.6
(79.9)
27.3
(81.1)
27.3
(81.1)
26.5
(79.7)
25.6
(78.1)
24.7
(76.5)
24.4
(75.9)
24.9
(76.8)
25.5
(77.9)
25.9
(78.6)
25.4
(77.7)
25.8
(78.4)
Միջին ցածր °C (°F) 19.2
(66.6)
20.3
(68.5)
20.5
(68.9)
22.0
(71.6)
22.1
(71.8)
21.9
(71.4)
21.9
(71.4)
21.9
(71.4)
21.7
(71.1)
21.5
(70.7)
21.5
(70.7)
20.3
(68.5)
21.2
(70.2)
Տեղումներ մմ (դյույմ) 5.8
(0.228)
15.8
(0.622)
41.6
(1.638)
114.2
(4.496)
254.7
(10.028)
328.5
(12.933)
429.3
(16.902)
488.9
(19.248)
428.2
(16.858)
338.4
(13.323)
148.9
(5.862)
22.3
(0.878)
2616,6
(103,016)
Միջ. տեղումների օրեր (≥ {{{միավոր տեղումների օրեր}}}) 1 2 5 9 16 21 25 26 25 24 12 2 168
% խոնավություն 49 46 47 55 64 72 79 81 76 69 66 59 64
Միջին ամսական արևային ժամ 198.4 196.0 189.1 183.0 182.9 144.0 99.2 83.7 120.0 179.8 189.0 167.4 1932,5
Միջին օրական արևային ժամ 6.4 7.0 6.1 6.1 5.9 4.8 3.2 2.7 4.0 5.8 6.3 5.4 5.31
աղբյուր: NOAA[1]

Բնակչություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բոյի բնակչությունն արագորեն աճում է. եթե 2004-ին քաղաքում կար 167 144 մարդ, ապա 2013-ին ՝ արդեն 243 266 մարդ[2]։ Քաղաքաբնակների մոտ 60%-ը պատկանում է Մենդե ցեղին: Քաղաքում լայն տարածում ունեն Սիերա Լեոնեի բոլոր հիմնական էթնիկ խմբերը, կա մեծ լիբերիական համայնք։ Բացի այդ, Բոյում բնակվում է Լիբանանից ներգաղթյալների փոքր (մոտ 500 մարդ) բայց շատ ազդեցիկ համայնք (այսպես, օրինակ՝ Լիբանանի խորհրդարանի խոսնակ Նաբիհ Բերին ծնվել է Բո քաղաքում):

Հաղորդակցության հիմնական լեզուն կրիոն է, և մենդեն նույնպես լայն տարածում ունի։  Քաղաքաբնակների մի փոքր մասը խոսում է անգլերեն:

Հավատացյալների շուրջ 60%-ը սուննի մահմեդականներ են, 40%-ը՝ տարբեր եկեղեցիների քրիստոնյաներ:  Երկուսի մեջ էլ ոգեպաշտական ​​հավատքը ուժեղ է:

Հանցագործությունների մակարդակը քաղաքում բարձր է, բռնի հանցագործությունները տարածված են, իսկ օտարերկրացիները հաճախ թալանի թիրախ են դառնում:

  1. «Bo Climate Normals 1961–1990». National Oceanic and Atmospheric Administration. Վերցված է April 1, 2015-ին.
  2. World Gazetteer