Մասնակից:Մերի Ադամյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Մեղեդի Ծննդյան, տաղ, հայ միջնադարյան միստիկ բանաստեղծ, աստվածաբան Գրիգոր Նարեկացու (951-1003) լավագույն ստեղծագործություններից մեկը։ Նվիրված է Մարիամ Աստվավածածնին՝ ի տարբերություն հեղինակի այլ ստեղծագործությունների, որոնցում Աստվածածինը գորվերգվում է որպես բարեխոս իր Որդու առջև։ Այստեղ հեղինակը Թորոս Ռոսլինի, Դա Վինչիի վրձնին բնորոշ գեղանկարչական նրբանկատությամբ նկարագրում և քնքշորեն գովերգում Աստվածամոր «մարգարտափայլ գեղեցկությունը»․ նա երկնային լույս, գեղեցկություն և մաքրություն է ճառագում, միաժամանակ՝ իրական, չքնաղ ու ցանկալի կին է: Նկարագրելով անգամ հանդերձանքի մանրամասները՝ ավարտում է տաղը Նորածին մանկանը փառք տալով, որպես՝ Աստվածամոր անզուգականությունը ընդգծող մեծ զարդ։

Մեղեդի Ծննդյանը միջնադարյան «աշխարհիկ» քնարերգության հիմնադիր տաղերից մեկն է[1]։

Բովանդակություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Նարեկացին տաղում նկարագրել է Աստվածամորը՝ իր ողջ շքեղությամբ և փայլով, և ավարտել Փրկչի գալուստով, որն էլ ամբողջական է դարձնում Աստվածամոր գեղեցկությունը: Նկարագրել է Աստվածամոր ծով աչքերը, որոնք նման են արեգակների և ծավալվել են ծիծաղախիտ ծովի վրա այնպես, ինչպես առավոտի շողն է իջնում, այտերը նռնենու նման են, ողորկ թևերը ներդաշնակ երգ են հիշեցնում, որ հանդարտիկ շարժվելիս միմյանց են հյուսում ելևէջները, բերանից վարդ է կաթում, իսկ լեզուն համեմատել է «քաղցրանվագ տավիղի» հետ, ծամերը գինեգույն են, իսկ հյուսքերը զարդարված են ծաղիկներով, լուսափայլ ծոցը լցված է կարմիր վարդով, իսկ դաստակներին մանուշակների փնջեր են, հնչում է նրա քաղցրանվագ ձայնը, ոսկեշող գույներով փայլում է պատմուճանը, որով զարդարված է, արծաթափայլ գոտին։ Նրա գեղեցկությունը մարգարտափայլ է, քայլելիս շող է կաթկթում: Նրան անզուգական դարձնող ամենամեծ զարդը նորածին մանուկն է՝ Փրկիչը։ Վերջում բանաստեղծը փառք է տալիս Փրկիչին, ով աշխարհ է գալիս որպես երկնային հավիտենական թագավոր[2]։

Գեղագիտություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Բառ[խմբագրել | խմբագրել կոդը]

Մեղեդի ծննդյան տաղը ստեղծված է ճոխ ու շքեղ բառապաշարով, տաղում Նարեկացին առատորեն կիրառել է բառաբարդումներ, տաղն աչքի է ընկնում նաև մակդիրների և փոխաբերությունների առատությամբ, այդպիսիք են` խիտասաղարթ, ծիծաղախիտ, փայլակնաձև, սարդիատունկ, գեղաշիտակ, թիկնեթեկին, երկթերթի, քաղցրերգանայր, եռահյուսակ, քաղցրանվագ: Սրանց կողքին կան նաև ժողովրդական, բարբառային բառեր ու արտահայտություններ, օրինակ՝ ոլորք առած:

  1. Վ. Սահակյան, Ռ. Ներսիսյան (2005). Գնահատանքի խոսքեր հայոց մեծերի մասին. Երևան. էջեր 5–6.{{cite book}}: CS1 սպաս․ location missing publisher (link)
  2. Բախչինյան, Հենրիկ. Հայ միջնադարյան գրականություն. ISBN 99930-4-586-1.