Մասնակից:Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 71
Մարիամ Բաղդասարյան/Ավազարկղ 71 | |
---|---|
Բեն Ֆելդման (անգլ.՝ Ben Feldman, 1980 թվական մայիսի 27, Վաշինգտոն), ամերիկացի դերասան։ Առավել հայտնի է իր դերերով «Կյանքը Ֆրենի հետ» (2005—2006) և «Չափազանց գեղեցիկ» (2009) հեռուստասերիալներում։ 2012 թվականի սկզբին նա միացել է «Խենթերը» սերիալին, մարմնավորելով Մայքլ Գինզբերգին։ 2012 թվականին նա անվանակարգվել է «Էմմի» մրցանակի համար «լավագույն հրավիրված դերասան դրամադիտկական հեռուստասերիալում» կատեգորիայում[1]։
Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]
Ֆելդմանը ծնվել է Վաշինգտոնում, Կոլումբիայի շրջան։ Նա ավարտել է Նյու Յորքի «Իտակա» քոլեջը, որտեղ ստացել է պատկերավոր արվեստի բակալավրի աստիճան։ Ստանալով դիպլոմը, Ֆելդմանը տեղափոխվել է Նյու Յորք, որտեղ ելույթ է ունեցել Բրոդվեյում, իսկ հետագայում վերջնականորեն տեղփոխվել է Լոս Անջելես, նկարահանվելու համար կինոյում և հեռուստատեսությունում[2]։
2012 թվականին Ֆելդմանը նշանվել է Միշել Մալիթսի հետ[3]։ Նրանք ամուսնացել են 2013 թվականի հոկտեմբերի 12-ին Գեյթերսբերգում, նահանգ Մերիլենդ[4][5]։
Տարեթիվ | Հայերեն անվանում | Օրիգինալ անվանում | Դեր |
---|---|---|---|
2003 | Դե Կլավա | Less than Perfect | Նիկոլաս |
2005 | Իդեալական տղամարդ (ֆիլմ) | The Perfect Man | Ադամ |
2005-2006 | Կյանքը Ֆրենի հետ | Living With Fran | Ջոշ Ռիվզ |
2007 | Թվեր | Numb3rs | Սեթ Մառլոու |
2008 | Մոնստրո | Cloverfield | Թրեվիս |
2009 | Ուրբաթ, 13 | Friday the 13th | Ռիչի |
2009-2014 | Չափազանց գեղեցիկ | Drop Dead Diva | Ֆրեդ |
2012-2013 | Խենթերը | Mad Men | Մայքլ Գինզբերգ |
2014 | Փարիզ։ Մեռացների քաղաք | As Above, So Below | Ջորջ |
2014-2015 | «Ա»-ից «Զեթ» | A to Z | Էնդրյու Լոֆլենդ |
2016 | Սուպերմարկետ | Superstore | Ջոնա |
Արտաքին հղումներ[խմբագրել | խմբագրել կոդը]
- Բեն Ֆելդման (անգլ.) Internet Movie Database կայքում
- Բեն Ֆելդման Թվիթթերում
Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]
- ↑ «Awards for Ben Feldman». Internet Movie Database. Արխիվացված է օրիգինալից 2013-06-09-ին. Վերցված է 2013-06-08-ին.
- ↑ the people — angelica cellars
- ↑ UsWeekly Staff (16 December 2012). «Exclusve: Mad Men Star Ben Feldman Is Engaged to Michelle Mulitz!». UsWeekly. Celebrity News. Վերցված է 13 October 2013-ին.
- ↑ Webber, Stephanie (12 October 2013). «Exclusive: Ben Feldman Marries Michelle Mulitz: All the Wedding Details». UsWeekly. Վերցված է 13 October 2013-ին.
- ↑ Nahas, Aili (12 October 2013). «Ben Feldman Marries Michelle Mulitz». People.com. Վերցված է 13 October 2013-ին.