Մասնակից:Հրանուշ Թորոսյան/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից

Հովհաննես X (լատին․՝ Ioannes PP. X, իսկական անունը - Giovanni da Tossignano; 860-929) - Հռոմի պապ 914 թվականի մարտից մինչև 928 մայիսի 28-ը: 4-րդ Պապը, այսպես կոչված, «պոռնկավարության» ժամանակաշրջանը՝ պապականության պատմության մի ժամանակաշրջան, երբ հովվապետերը գտնվել են այդ ժամանակ Հռոմում գտնվող Տուսկուլումսկիների կոմսերի ամենահզոր ազնվական ընտանիքի ուժեղ ազդեցության տակ: Վարկածներից մեկի համաձայն, նա պապական գահը ստանձնել է Տուսկուլումսկի կոմս Թեոֆիլակտ I-ի կնոջ՝ Ֆեոդորայի հետ սիրային կապի շնորհիվ:

Իր թագավորության ընթացքում նրան հաջողվել է ստեղծել քրիստոնեական դաշինք, որի զորքերը ջախջախել են սարացիներին Գարիլիանոյի ճակատամարտում: Այս ճակատամարտի հաջողությունը նրանում էր, որ հարավային Իտալիայից մահմեդականները վտարվել են: Նա սատարել է Բերենգար I-ին Ֆրիուլսկիին, որը ձգտում էր միավորել Իտալիան մեկ պետության մեջ: Իր թագավորության տարիներին նա նպաստել է վանականության բարեփոխմանը:

Իր կյանքի վերջում վիճել է Տուսկուլումսկի կոմսերի ընտանիքի հետ: Գվիդո Տոսկանացին կնոջ՝ Մարոզիայի հետ, կարողացել են տապալել հովվապետին: Գաղտնի հավաքված զինվորների ջոկատը գիշերը հարձակվել է Լաթերանյան պալատի վրա: Հովհաննես X-ը գերվել է և բանտարկվել, որտեղ շուտով սպանվել կամ մահացել է վատ պայմաններից:

Ծագում։ Կարիերան պապական գահը վերցնելուց առաջ[խմբագրել | խմբագրել կոդը]

Հովհաննես X-ը Իտալիայի հյուսիսային Էմիլիա Ռոմանիա շրջանի բնիկ էր, Սանտեռնո գետի ափին գտնվող փոքրիկ Բորգո Տոսինյանո քաղաքից էր։ Հորը աունը նույնպես Հովհաննես էր[1]: Բոլոնիայի Պետրոս IV եպիսկոպոսը պատանի Հովհաննեսին ձեռնադրել է որպես սարկավագ: Հետագայում նա գրավել է Հռոմի ամենահզոր արիստոկրատի՝ Տուսկուլումսկի կոմս Թեոֆիլակտ առաջինի կնոջ՝ Ֆեոդորա Ավագի ուշադրությունը: Մատենագիր Լիուտպրանդ Քրեմոնացին պնդել է, որ Հովհաննեսը դարձել է Ֆեոդորա Ավագի սիրեկանը Հռոմ այցելության ժամանակ[2][3]: Ֆեոդորայի հովանավորության ներքո Հովհաննեսը փոխարինել է Պետրոս IV-ին Բոլոնիայի եպիսկոպոսական աթոռում[1][4]: Նա 905 թվականին ձեռնադրվել է Ռավեննայի արքեպիսկոպոս հռոմի պապ Սերգիոս III-ի կողմից, որը մեկ ուրիշն էր, ով առաջադրվել էր Տուսկուլումսկի կոմսերի կողմից[5]:

Հովհաննեսն արքեպիսկոպոս եղած ութ տարիների ընթացքում Հռոմի պապ Սերգիոս ІІІ-ին օգնել է Ֆրիուլսկի Բերենգար I-ին որպես Հռոմեական Սուրբ կայսրության կայսր թագադրելու և Լյուդովիկ III Կույրին գահընկեց անելու անհաջող փորձերի ժամանակ[1]: Երբ տեղի վանահայրը փորձել է դուրս գալ Ռավեննայի արքեպիսկոպոսի իրավասությունից, նա նաև ստիպված էր պաշտպանվել ուզուրպատորից, ով փորձում էր զբաղեցնել իր աթոռը, ինչպես նաև հաստատել իր իշխանությունը Նոնանտոլայի աբբայությունում[6]:

914 թվականին՝ Հռոմի պապ Լանդոնի մահից հետո, հռոմեական ազնվականության մի խմբավորում՝ կոմս Թեոֆիլակտ І–ի գլխավորությամբ, Հովհաննեսին կանչել են Հռոմ՝ նրան առաջարկելու պապական թափուր աթոռը: Չնայած Լյուտպրանդ Կրեմոնացին պնդել է, որ սա Ֆեոդորա Ավագի հովանավորության արդյունքն է, բայց պատմաբանները կարծում են, որ ավելի հավանական է այն, որ Հովհաննես X-ի վերելքին նպաստել է Տուսկուլումսկի կոմս Թեոֆիլակտ I-ի հետ նրա սերտ կապը և Հռոմի պապ Ֆորմոզի գործողություններին հակառակվելը[6][1]: Ժամանակակիցները քննադատել են Հովհաննեսին այն բանի համար, որ նա անտեսել է Լաթերանի խորհրդի 769 թվականի հրամանագրերը, որոնք արգելում են Հռոմի պապի գահակալումը առանց ընտրությունների [6][1]:

Հովհաննես X-ի գահը զավթելու ժամանակ Պապական շրջանը Սուրբ Հռոմեական կայսրության կազմում գտնվող պետական ​​կառույց էր, որը գլխավորում էր Հռոմի պապը: Այնուամենայնիվ, X դարում Հռոմի պապի աշխարհիկ իշխանությունը սահմանափակ էր: Նա գտնվել է հռոմեական ազնվականության ազդեցության տակ, որն այնքան ուժեղ էր, որ կարող էր իրեն թելադրել իր պայմանները և անհրաժեշտ էր հաշվի նստել դրա հետ[7][8]:

Պատերազմ մահմեդականների դեմ և Բերենգար I-ի թագադրում[խմբագրել | խմբագրել կոդը]

Բերենգար I-ը (նստած ձախից), 915 թվականին թագադրվել է Արևմուտքի կայսր Հովհաննես X պապի կողմից

Առաջին առաջադրանքը, որը դրվել է նորընտիր Հովհաննես X պապի առջև, արաբների ֆորպոստի («Սարացեն») վերացումն էր Գարիլիանո գետի վրա, որը օգտագործվել է նրանց կողմից իտալական բնակչությանը թալանելու համար: Հովհաննես X–ը խորհրդակցել է Բենեվենտոյի արքայազն Լանդուլֆ I-ի հետ, ով խորհուրդ է տվել օգնություն խնդրել Բյուզանդիայից, Սպոլետո Ալբերխ I-ի դքսության նահանգապետից և այլ ազդեցիկ իտալացի իշխաններից: Հովհաննես X-ը հետևել է նրա խորհրդին և պապական լեգատներ՝ դեսպաններ է ուղարկել Իտալիայի թագավոր Բերենգար I-ին և իտալացի ֆեոդալներին, ինչպես նաև Կոստանդնուպոլիս՝ հորդորելով միավորվել մահմեդականների դեմ[9]:

Բանակցությունների արդյունքում ստեղծվել է քրիստոնեական դաշինք՝ հաջորդ դարի խաչակրաց արշավանքների հետնորդների միջև:Բարիի բյուզանդական նոր ռազմավար Նիկոլայ Պիչինգլիայի ուժերը միացել են Իտալիայի հարավային իշխանների՝ Լանդուլֆ I-ին, Հովհաննես I-ին, Գաետայից Դոցիբիլիս II-ին, Գրիգոր IV-ին, Նեապոլիտանցի Հովհաննես II-ին և Սալերնսկի Գվեմար II-ի զորքերին: Մինչդեռ, Բերենգար I-ը իր հետ զորք է բերել Իտալիայի հյուսիսային մասից, իսկ ամենը համաձայնեցվել է Հովհաննես X-ի հետ, ով Ալբերիխ I Սպոլետսկոյին կոչ է արել մասնակցել գործողություններին[10]:

Կամպո Բակկանոյում և Տրեվիում նախնական մանյովրներից հետո մահմեդականներին վտարել են Գարիլիանո գետի ափին գտնվող իրենց բերդը: 915 թվականի հունիսին Գարիլիանոյի ճակատամարտում տարած հաղթանակից հետո դաշնակիցները երեք ամիս պաշարել են բերդը, որի ավարտին մահմեդականները այրել են իրենց տները և փորձել են դուրս գալ շրջապատումից: Հովհաննես X-ը գնացել է զորքերի առաջևից, և քրիստոնեական միավորված ուժերը մահմեդականներին փախուստի են մատնել՝ լիկվիդացնելով արաբական սպառնալիքը Իտալիայի մայրցամաքային մասի համար[11]: Այնուհետև Հովհաննես X-ը հաստատել է Տրաետոյի կոմունայի տալը, շնորհումը Գայետայի դուքսին՝ որպես պարգև մահմեդականների հետ իր նախկին դաշինքը խզելու համար[12]:

905 թվականին Բերենգար I-ը ջախջախել է զորքերը և գերի է վերցրել Արեւմուտքի կայսր Լյուդովիկ III Կույրին, որից հետո դարձել է կայսերական թագի գլխավոր հավակնորդը: Հովհաննես X-ը սա օգտագործել է որպես լծակ՝ Բերենգար I-ին առաջ մղելու և զորքեր տրամադրելու համար, որը հակամահմեդական արշավի ժամանակ կազմակերպել էր պապը[10][13]։ Գործարքի իր մասն ավարտելուց հետո Բերենգար Առաջինը սկսել է պնդել, որ Հռոմի պապը կատարի իր պարտավորությունները[14]: Այսպիսով, 915 թվականի դեկտեմբերին Բերենգար I-ը մտել է Հռոմ և կոմս Թեոֆիլակտ I-ի հետ հանդիպելուց հետո (որի աջակցությունը ցուցաբերվել էր նրան) գնացել է Հովհաննես X պապի մոտ՝ Սուրբ Պետրոսի տաճար: Կիրակի, դեկտեմբերի 3-ին, Հովհաննես X-ը Բերենգար I-ին թագադրել է որպես Հռոմեական կայսր, այդ ժամանակ Բերենգար I-ն, իր հերթին, հաստատել է նախորդ կայսրերի կողմից Սուրբ Պետրոսի Սեղանին կատարած նվիրատվությունները[15]:

Քաղաքական իրավիճակի փոփոխություններ 924-926 թվականներին[խմբագրել | խմբագրել կոդը]

Մարոզիան՝ Հովհաննես X պապի ամենահզոր թշնամիներից մեկը
  1. 1,0 1,1 1,2 1,3 1,4 Levillain, 2002, էջ 838
  2. Norwich, 2011, էջ 75
  3. Mann, 1910, էջ 151
  4. McBrien, 2000, էջ 152
  5. «Sergius III». Encyclopaedia Britannica. Վերցված է 2019-12-28-ին.
  6. 6,0 6,1 6,2 Mann, 1910, էջ 153
  7. «Papal States». Encyclopædia Britannica. Վերցված է 2020-01-12-ին.
  8. Папская область / А. И. Сидоров // П — Пертурбационная функция. — М. : Большая российская энциклопедия, 2014. — (Большая российская энциклопедия : [в 35 т.] / гл. ред. Ю. С. Осипов ; 2004—2017, т. 25). — ISBN 978-5-85270-362-0.
  9. Mann, 1910, էջ 154
  10. 10,0 10,1 Mann, 1910, էջ 155
  11. Mann, 1910, էջ 155—156
  12. Mann, 1910, էջ 156
  13. Canduci, 2010, էջ 223
  14. Mann, 1910, էջ 157
  15. Mann, 1910, էջ 158—159