Մասնակից:Հերմինե2001/Ավազարկղ

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Հենրի Թեյլոր Փարքեր
Ծնվել է29 ապրիլի, 1867
Մահացել էմարտի 30, 1934
Երկեր«Ութերորդ նոտաներ»
Մասնագիտությունամերիկացի թատերական և երաժշտական քննադատ

Հենրի Թեյլոր Փարքեր (29 ապրիլի‚ 1867 – մարտի 30, 1934), (երկար տարիներ հայտնի հիմնականում իր սկզբնատառերով՝ H. T. P.[1][2]), ամերիկացի թատերական և երաժշտական քննադատ։ Ըստ Թայմի, Փարքերի «ակնարկները հայտնի էին», և «29 տարի նա թատրոնի և երաժշտության ասպարեզում եղել է Բոստոնի պատգամաբերը»[2]։ Ամսագիրը նաև նշել է, որ Փարքերը եղել է «մեծ քննադատ», ինչպես Ֆիլիպ Հեյլին, ով մահացել է մոտավորապես նույն ժամանակ[2]։ Փարքերը «իր դարաշրջանի ամենանշանավոր քննադատներից մեկն էր, ում հարգում էին իր երկար, խոհուն և բաց մտածողությամբ ակնարկների շնորհիվ»[2]։ Նրա կենսագիրն ասել է. «Նուրբ խորաթափանցության տեր այս հրաշալի փոքրիկ մարդը, ում մուգ աչքերը տարակուսաբար վառվռում էին և գլուխը սրընթաց մղումով թեքվում դեպի առաջ, հսկա էր քննադատների շրջանում[1]։

Փարքերը հաճախել է Հարվարդի համալսարան, բայց ըստ որոշ պնդումների, հեռացել է՝ դժգոհ լինելով իրեն հատկացվող թատերգության և գրականության դասընթացների ժամաքանակից: Նա որպես թղթակից աշխատել է մի քանի թերթի խմբագրություններում մինչև 1900-ական թվականները‚ երբ «Նյու Յորք Գլոբում» դարձավ դրամայի և երաժշտության քննադատ: 1905 թվականին Փարքերը վերադարձել է իր հայրենի Բոստոն և մինչև կյանքի վերջ աշխատել որպես քննադատ «Boston Evening Transcript»-ում[1]։

Փարքերն աշխատել է այն ժամանակաշրջանում, երբ Բոստոնը՝ պուրիտանների կողմից հիմնադրված քաղաքը, ուներ գրաքննության ծայրահեղ օրենքներ, ինչի պատճառով բազմաթիվ գեղարվեստական գործեր «արգելվում էին Բոստոնում»: Բայց Բոստոնի թատերական ասպարեզը մնացել է կենսական՝ «իր թատերական քննադատության գերազանցության օգնությամբ, ինչպես օրինակ՝ Հենրի Թեյլոր Փարքերի և Հենրի Օսթին Քլափի համբավը»[3]։ 1922 թվականին Փարքերը գրել է «Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance.» գիրքը[4]։

Փարքերը եղել է տարբերվող կերպար։ Ըստ Թայմի.

Քննադատ Փարքերի սկզբնատառերը, այն, ինչ նա երբևէ ստորագրել է, նրան տվել են «Hard-to-Please» և «Hell-to-Pay» (հայերեն՝ «Դժվար է հաճոյանալ» և հայերեն՝ «Դժոխքի վճար») մականունները: Բայց նա հազվադեպ էր զայրանում։ Նրա գրախոսականները հայտնի էին հիմնականում իրենց երկարությամբ (առնվազն 1250 բառ), իրենց զարդարուն, հնաոճ նախադասություններով, թարմությամբ և տեսակետի անկախությամբ: Բոսթոնը նրան ճանաչում էր որպես թշվառ, թշվառական մարդ, ով երեկոյան հագնում էր երկար թիկնոցը, բռնում էր ամուր բամբուկե փայտիկը, և խուսափում էր խոսակցությունից: Նա գրում էր հիմնականում 3-ից 5-ը ընկած ժամանակահատվածում; դեղին ձեռագիր գծագրված թղթի վրա: Կեսօրից հետո նրան տեսնում էին իր բորբոսնած, փոքրիկ «Transcript»-ի գրասենյակում, որտեղ ջանասիրաբար ուղղում էր փաստարկները, դասավորում և խմբագրում համաշխարհային նորությունները: Ոչ ոք երբեք չի համարձակվել նրա էջը գավառական անվանել[2]։

Էռնեստ Բլոխը գրել է Հենրի Թեյլոր Փարքերին, որ «Ինձ հետաքրքրում է հրեական հոգին, բարդ, պայծառ, գրգռված հոգին, որը ես զգում եմ Աստվածաշնչում»[5]։ Փարքերը հանդիպել է կոմպոզիտոր Վիրջիլ Թոմսոնին, նախքան վերջինս կլքեր Քեմբրիջը և կմեկներ Փարիզ։ Փարքերի աջակցությամբ, Թոմսոնը քննադատեց Փարիզի երաժշտական իրադարձությունները «Բոստոնի երեկո»-ի համար, այդպիսով սկիզբ դնելով Թոմսոնի պրոֆեսիոնալ քննադատի կարիերային[6]։

Փարքերը մահացավ թոքաբորբից 66 տարեկանում, Բոստոնի Մետրոպոլիտեն օպերայի բացման այցից երեք օր առաջ, որը նա օգնեց գովազդել: Իր մահախոսականում ասվում էր, որ «փոքրիկը բացակայում էր ուրբաթ կեսօրվա սիմֆոնիկ նվագախմբից, որտեղ նա տարիներ շարունակ նստում էր պատշգամբի առաջին շարքում, իսկ կողքի նստարանը թափուր էր[2]։ Ռեյ Հենդերսոնի հետ Փարքերի նամակագրության մի մասը պահպանվում է Նյու Յորքի Կատարողական արվեստի հանրային գրադարանի կողմից[7]։

Փարքերի կենսագրությունը H. T. P.: Քննադատների դիմանկարը Դեյվիդ Մակքորդի կողմից հրատարակվել է նրա մահից մեկ տարի անց: Փարքերի որոշ ակնարկներ հավաքվել և հետմահու հրատարակվել են 1982 թվականին որպես «Motion Arrested»: Dance Reviews of H. T. Parker, խմբագրված Օլիվ Հոլմսի կողմից[8]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]

  1. 1,0 1,1 1,2 Answers.com
  2. 2,0 2,1 2,2 2,3 2,4 2,5 Time magazine- "Death of Parker", Monday, Apr. 09, 1934
  3. [1] American Theater Guide: Boston
  4. [2] Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance (loot.co.za)
  5. [3]։ Արխիվացված 2007-06-18 archive.today Brandeis University: Ernest Bloch
  6. [4] Music Academy Online: Virgil Thomson
  7. [5] The New York Public Library for the Performing Arts: Inventory of the Ray Henderson Papers, 1904–1937
  8. [6] Motion Arrested: Dance Reviews of H. T. Parker by Olive Holmes, editor (bookfinder4u.com)

Գրականություն[խմբագրել | խմբագրել կոդը]

  • H. T. P.: Portrait of a Critic by David McCord (1935)
  • Motion Arrested: Dance Reviews of H. T. Parker edited by Olive Holmes (1982) 978-0-8195-5058-3
  • Eighth Notes: Voices and Figures of Music and the Dance by Henry Taylor Parker (1922, 2008) 978-1-4366-3677-3
  • «Parker, H. T.». American National Biography. Oxford University Press.