Մասնակից:Լևոն Ղազիյան/Ավազարկղ9

Վիքիպեդիայից՝ ազատ հանրագիտարանից
Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ
Георгий Тимофеевич Береговой
Դիմանկար
Ծնվել էապրիլի 15-ին 1921
Ծննդավայրգյուղ Ֆեոդորովկա, Պոլտավայի մարզ
Մահացել էհուլիսի 30 1995
Մահվան վայրՄոսկվա, Ռուսաստան
ՔաղաքացիությունԽորհրդային Սոցիալիստական Հանրապետությունների Միություն, Ռուսաստան
Ազգությունռուս

Գեորգի Տիմոֆեևիչ Բերեգովոյ (ծնվել է ապրիլի 15-ին 1921 թվականին, գյուղ Ֆեոդորովկա, Պոլտավայի մարզ)[1], ՍՍՀՄ տիեզերագնաց–օդաչու, ավիացիայի գեներալ–մայոր (1968), Սովետական Միության կրկնակի հերոս (1944 և 1968), ՍՍՀՄ վաստակավոր փորձարկող օդաչու (1961)։ ՍՄԿԿ անդամ 1943 թվականից[2]։

Կենսագրություն[խմբագրել | խմբագրել կոդը]

Գեորգի Բերեգովոյն ավարտել է Լուգանսկի զինվորական օդաչուական դպրոցը (1941), մասնակցել Հայրենական մեծ պատերազմին։ 1956 թվականին ավարտել է Ռազմա–օդային (այժմ՝ Դագարինի անվան) ակադեմիան[3]։ 1964-ից տիեզերագնացների ջոկատի անդամ է։ 1968 թվականի հոկտեմբերի 26–30-ին Բերեգովոյ «Սոյուզ-3» տիեզերանավով Երկրի շուրջ կատարել է 64 պտույտ (95 ժ տևողությամբ)՝ երկու անգամ մոտենալով «Սոյուզ–2» տիեզերանավին։ Պարգևատրվել է Լենինի երկու շքանշանով, այլ շքանշաններով ու մեդալներով[4]։

Ծանոթագրություններ[խմբագրել | խմբագրել կոդը]